ԶԼՄ-ների դերը ազգային անվտանգության ռազմավարությունում. սոցիոլոգիական վերլուծություն

Ցանկացած հասրակության գործառնությունը և զարգացումը տեղի է ունենում ինչպես ի հաշիվ ներքին ինտերակցիաների` հասարակության ներսում առկա սոցիալակաան խմբերի ու սոցիալական ինստիտուտների միջև փոխհարաբերությունների, այնպես էլ ի հաշիվ արտաքին միջավայրի հետ տեղի ունեցող փոխազդեցությունների: Եթե շարժվենք համակարգային վերլուծության տրամաբանությամբ, ապա հասարակությունը հանդես է գալիս իբրև համապարփակ համակարգ, որի յուրաքանչյուր ենթահամակարգի փոփոխությունը չի կարող չանդրադառնալ ամբողջ համակարգի գործառնության վրա: Այն ինչ գտնվում է համակարգից` հասրակությունից, դուրս տվյալ դեպքում հանդիսանում է միջավայր: Կոնկրետ հասարակության և արտաքին միջավայրի` այլ հասրակությունների, փոխազդեցությունների բնույթը կարող է շատ տարբեր լինել, ինչը բացատրվում է իրավիճակային գործոններով: Ուստի յուրաքանչյուր սոցիում պետք է և մշակում է ինքնապաշտպանության և ինքնապահպանման տարբեր մեխանիզմներ: Այս մեխանիզմները տարբեր դրսևորումներ են ստանում, և միմյանցից տարբերվում են ֆորմալության աստիճանով ազդեցության ձևերով, բայց այդ մեխանիզմների վերջնական նպատակը նույնն է` պաշտպանել հասարակությունը բոլոր հնարավոր վտանգներից` լինի պատերազմ, թե մշակութային դիֆուզիա: Նման մեխանիզմներից մեկը հանդիսանում է երկրի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը, որի նպատակն է պահպանել ազգային անվտանգությունը թե ներքին թե արտաքին թշնամուց:
Որպեսզի հնարավոր լինի պատկերացնել ԶԼՄ-ի դերը ազգային անվտանգության ռազմավարությունում նախ պետք է կենտրոնանալ կոնկրետ հասարակության ազգային անվտանգության կոնցեպցիայի վրա, ապա փորձել վեր հանել կոնկրետ տիպի ԶԼՄ-ի դերը կամ այլ կերպ ասած ֆունկցիոնալ նշանակությունը: Թերևս պետք է հասկանալ, որ ԶԼՄ-ը ևս կարող են դիտարկվել իբրև հասարակության պահպանման ու ինքնավերարտադրման առանձին մեխանիզմ: Խնդիրը այնն, որ գոյություն ունեցող բազմաթիվ միջոցները սերտորեն փոխկապակցված են և միգուցե ոչ անմիջականորեն, բայց փոխադարձ ազդեցություն ունեն իրար վրա:
Սույն աշխատանքում որպես օրինակ դիտարկվելու է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը և հայկական ԶԼՄ-ի դերը այդ հայեցակարգի պահպանման գործում: Այսպիսով պարզաբանենք հիմնական հասկացությունները: ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն–ը պետության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության համակարգ է: Այն իրականացվում է կենսագործունեության բոլոր ոլորտների համար ժողովրդավարական արժեքների համակարգի վրա հիմնված միասնական պետականության քաղաքականության մշակման և իրագործման միջոցով: Ինչպես երևում է սահմանումը բավականին անորոշ և լայն հասկացություն է, որի տակ կարելի է հասկանալ գրեթե ամեն բան, թերևս սահմանումը թույլ է տալիս տեսնել թե ինչ ֆունկցիաներ կարող են իրագործել ԶԼՄ-ը պահպանելու համար վերոնշյալ կոնցեպցիան: Հասկանալով` ինչ ֆունկցիներ են իրագործում ԶԼՄ-ը, որոնք կարող են նպաստել ազգային անվտանգության ռազմավարության զարգացման և կրրառմանը, կարելի հասկանալ ԶԼՄ-ի դերը ազգային անվտանգության ռազմավարությունում:
ԶԼՄ-ը իրականացնելով իրենց կոմունիկատիվ ֆունկցիան տեղեկացնում են հասարակության բոլոր անդամներին գոյություն ունեցող ռազմավարության մասին և առաջիններից են արձագանքում այդ հարցին առնչվող ցանկացած փոփոխությանը: Վերջին ժամանակներում արագ արձագանքը` լայն զանգվածներին իրազեկելը և որոշակի վերաբերմունքը հայտնելը, դարձել է Էլեկտրոնային մամուլի և հատկապես բլոգերների պրիորիտետը:
Չնայած այն հանգամանքի, որ հայ հասարակությունում տեղեկատվական հիմնական ուղղիները ոչ թե ԶԼՄ-ը են, այլ ոչ ֆորմալ սոցիալական ցանցերը, ամեն դեպքում ԶԼՄ-ի ազդեցությունը զգալի է հատկապես անհատների սոցիալականացման ոլորտում, որովհետև այն նյութերը, որոնք մատուցվում են տարբեր ԶԼՄ-ով “դաստիարակում” են այդ թվում ՀՀ քաղաքացու: Այս տեսանկյունից շատ կարևոր է, թե որքանով են փոխկապակցված ԶԼՄ-ը և նույն քաղաքական և տնտեսական ինստիտուտները: Որքան նրանց միջև կապը սերտ է, այդքան ազգային անվտանգության ռազմավարությունը ավելի դյուրին է կիրառել, որովհետև դրա կիրառության վրա աշխատում է ոչ թե մեկ կառուցվածք, որը պատասխանատու է դրա համար, այլ տարբեր կառուցվածքներ. արդյունքում առաջանում ե սիներգիայի էֆֆեկտը: Հակառակ բևեռը այն է, որ հասարակության մեջ գոյություն չի ունենա անգամ ընդհանուր պատկերացում այն վերաբերյալ, թե ինչ է ազգային անվտանգությունը:
Տեղեկացնելով գոյություն ունեցող ռազմավարության մասին ԶԼՄ-ը ոչ միայն մատուցում են զուտ փաստացի տվյալներ, այլև համեմում են դրանք որոշակի կերպարներով` բարեկամ, թշնամի, աջակից, դավաճան և այլն: Այս կերպարների միջոցով հասարակության անդամների մոտ ձևավորվում է որոշակի ընդհանրական պատկերացում դաշնակիցների ու թշնամիների և դրանց հետ վարվելու օպտիմալ միջոցների վերաբերյալ: Փաստորեն, ԶԼՄ-ը իրականացնելով իրենց գաղափարական ֆունկիցիան, հիմք են ստեղծում ազգային անվտանգության ռազմավարության գործունեության համար. Օրինակ, եթե այսօր մամուլում թուրքի կերպարը մեղմվում է, և հասարակությունը այլևս թուրքին որպես թշնամի չի ընկալում, ապա հայ-թուրքական սահմանի բացումը ինքնըստինքյան դուրս է մղվում ազգային անվտանգության հայեցակարգից: Արդյունքում ստացվում է, որ ԶԼՄ-ը ունենում են ազդեցության երեք մակարդակ` կոգնիտիվ, էմոտիվ և վարքային:
Ամփոփելով այս ամենը կարելի է հանգել մի մտքի, որը գիտական շրջանառության մեջ ներդրվեց դեռևս 20-րդ դարի կեսերից, որ իրականությունը սոցիալապես է կառուցվում: Այդ գործընթացում մեծ է ԶԼՄ-ի դերը քանի որ դրանք հանդիսանում են սոցիալականացման ագենտներ և այդպիսով մեծապես ստեղծում են այն պատկերացումները, որոնց վրա հիմնվում է հասարակության յուրաքանչյուր շարքային անդամ: Արդյունքում հասրակության յուրաքանչյուր անդամ ապրում և ծավալում է իր գործունեությունը այն իրականությունում, որը կառուցակցվում է ԶԼՄ-ի միջոցով:

Հեղինակ` Հարությունյան Գայանե Միխաիլի

Էլ. hասցե`  gayane.harutyunyan@yahoo.com


*Կայքի ադմինիստրացիան տեղադրված հոդվածների համար պատասխանատվություն չի կրում:


FacebookGoogle GmailLiveJournalTwitterWordPressYahoo MessengerYahoo BookmarksMySpaceGoogle ReaderBlogger PostShare

3 մեկնաբանություն

  1. _David says:

    Ух ты, поздравляю с публикацией! :)

  2. Admin3 says:

    Спасибо:)


Trackbacks / Pingbacks

  1. Armenian PR reality » ԶԼՄ-ների դերը ազգային անվտանգության ռազմավարությունում. սոցիոլոգիական վերլուծություն

Մեկնաբանել