ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀՀ ՆԵՐԳԱՂԹԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԻԾԸ

 Գայանե Հակոբյան
gayane.hakobyan@iae.am
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21),  հասարակական գիտություններ, Երևան, էջ 39-49

  Շուրջ չորս տա­րի է, ի­նչ սի­րի­ա­հայե­րը Սի­րի­ա­յում տի­րող ի­րա­վի­ճա­կի հե­տևան­քով լքել են Սի­րի­ան, և նրանց զգա­լի զանգ­վա­ծը ե­կել է Հա­յաս­տան[1]: Երկ­րում առ­կա բազ­մա­թիվ սո­ցի­ալ-տն­տե­սա­կան խն­դիր­նե­րի կող­քին նրանք բախ­վում են Հա­յաս­տա­նում, ի­նչ­պես նաև Սփյուռ­քում հայի ի­նք­նու­թյու­նը կազ­մող, բայց, միև­նույն ժա­մա­նակ տար­բեր­վող մշա­կու­թային, լեզ­վա­կան, կրո­նա­կան բազ­մա­թիվ հար­ցե­րի, ո­րոնք պա­կաս կար­ևոր ազ­դե­ցու­թյուն չեն ու­նե­նում հա­յաս­տա­նյան ի­րա­կա­նու­թյա­նը նրանց ա­դապ­տա­ցի­այի, ա­ռա­վե­լա­պես փո­խա­դարձ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, ազ­գային ար­ժե­հա­մա­կար­գի շուրջ հա­մա­խմբ­ված հայ­րե­նա­կից­նե­րի հետ հայ­րե­նի­քում ապ­րե­լու գոր­ծըն­թա­ցի վրա: Այս հա­մա­տեքս­տում հատ­կա­պես կար­ևոր է սի­րի­ա­հայե­րի կրո­նա­կան վար­քագ­ծի բա­ցա­հայ­տու­մը, ո­րը հնա­րա­վոր է դար­ձել մեր կող­մից 2014 թ.-ին ան­ցկաց­ված հե­տա­զո­տու­թյան շնոր­հիվ[2]:

Հայե­րը Սի­րի­ա­յում բնա­կու­թյուն են հաս­տա­տել հնա­գույն ժա­մա­նակ­նե­րից։ Տիգ­րան Բ Մե­ծի օ­րոք Ա­սո­րի­քի (Սի­րի­այի) զգա­լի մա­սը ո­րո­շա­կի ժա­մա­նա­կա­հատ­ված (մ.թ.ա. 80-60-ա­կան թթ.) ը­նդ­գրկ­վել է հայ­կա­կան տե­րու­թյան կազ­մում։ Հայ­կա­կան աղ­բյուր­նե­րը հի­շա­տա­կում են, որ այդ ժա­մա­նակ հայե­րի մեծ գաղթ է տե­ղի ու­նե­ցել դե­պի Սի­րի­այի հյու­սի­սային շր­ջան­ներ[3]: Սի­րի­ա­հայ հա­մայն­քը մե­ծա­պես հա­մալր­վել է 1915 թվա­կա­նին, ե­րբ Հայոց ցե­ղաս­պա­նու­թյու­նից հե­տո մեծ թվով հա­յեր են գաղ­թել Սի­րի­ա: Սկզբ­նա­կան շր­ջա­նում հայ գաղ­թա­կան­ներն ապ­րել են ծան­րա­գույն պայ­ման­նե­րում` հիմ­նա­կա­նում վրա­նային ճամ­բար­նե­րում: Բնա­կան է, որ սկզբ­նա­կան փու­լում հայե­րը մտադ­րու­թյուն չեն ու­նե­ցել վերջ­նա­կա­նո­րեն հաս­տատ­վե­լու Սի­րի­ա­յում, որ­տեղ նրանք հայտն­վել է­ին մի­ան­գա­մայն նոր, ի­նչ-որ ի­մաս­տով խորթ մի մի­ջա­վայ­րում, ո­րն ու­ներ տար­բե­րա­կիչ մի շարք գոր­ծոն­ներ` էթ­նիկ, կրո­նա­կան, լեզ­վա­կան, մշա­կու­թային և այլն: Սա­կայն հե­տա­գա­յում նրանք հաշտ­վե­ցին Սի­րի­ա­յում հաս­տատ­վե­լու ի­րա­կա­նու­թյան հետ, ի­սկ նշ­ված գոր­ծոն­նե­րը պար­զա­պես նպաս­տե­ցին հայ տա­րա­գիր­նե­րի էթ­նիկ և մշա­կու­թային ի­նք­նու­թյան պահ­պան­մա­նը:[4]

­Սի­րի­ա­յում հայը, ե­րկ­րի սահ­մա­նադ­րու­թյան հա­մա­ձայն, հա­մար­վում է սի­րի­ա­ցի ա­րաբ քա­ղա­քա­ցի` իր հա­մայն­քային-ե­կե­ղե­ցա­կան պատ­կա­նե­լի­ու­թյամբ: Այդ հա­մայնք­նե­րը ե­րեքն են`

  • ­Հա­յաս­տա­նյայց ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հա­մայնք: Ու­նի եր­կու թեմ՝ Բե­րի­ո (ա­ռաջ­նոր­դա­նիս­տը՝ Հա­լե­պի Սր­բոց Քա­ռաս­նից Ման­կանց ե­կե­ղե­ցի), ո­րը են­թա­կա է Ան­թի­լի­ա­սին, և Դա­մաս­կո­սի (ա­ռաջ­նոր­դա­նիս­տը՝ Դա­մաս­կո­սի Ս. Սար­գիս ե­կե­ղե­ցի), ո­րը են­թա­կա է Էջ­մի­ած­նին:
  • ­Հայ կա­թո­ղի­կե հա­մայնք: Ա­ռան­ձին թեմ և թե­մա­կալ ու­նի մի­այն Հա­լեպ քա­ղա­քը:
  • ­Հայ ա­վե­տա­րա­նա­կան հա­մայնք, ո­րն իր ե­կե­ղե­ցի­նե­րով կապ­ված է Մեր­ձա­վոր Ար­ևել­քի հայ ա­վե­տա­րա­նա­կան ե­կե­ղե­ցի­նե­րի մի­ու­թյան հետ: Թե­մա­կան ա­ռաջ­նոր­դի նս­տա­վայ­րը ևս Հա­լեպ քա­ղաքն է[5]:

Սի­րի­ա­հայ հա­մայն­քում կա նաև չոր­րորդ զանգ­վա­ծը, ո­րը սի­րի­ա­կան լա­տի­նա­կան հա­մայն­քի մաս է կազ­մում, և ո­րի ե­կե­ղե­ցա­կան ծի­սա­կան լե­զուն ա­րա­բե­րենն է:

Կ­րո­նա­կան վար­քագ­ծի ու­սում­նա­սի­րու­թյան ցու­ցիչ­նե­րից մե­կը կրո­նի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քի բա­ցա­հայ­տումն է: Այն հար­ցին, թե ի­նչ­պի­սի վե­րա­բեր­մունք ու­նեն կրո­նի նկատ­մամբ, Հա­յաս­տան տե­ղա­փոխ­ված սի­րի­ա­հայե­րի 98 %-ը նշել է, որ հա­վա­տում է (տե՛ս ա­ղյու­սակ1): Շատ փոքր զանգ­ված, այ­սինքն` հա­րյու­րից մեկն է, որ ան­տար­բեր է (1%) կամ չի հա­վա­տում (1%), ը­նդ ո­րում՝ նրանք ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հետ­ևորդ­ներ են: Հա­մե­մա­տու­թյան հա­մար բեր­ված են նաև ՀՀ չորս քա­ղաք­նե­րում գրե­թե նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ան­ցկաց­ված էթ­նո­սո­ցի­ո­լո­գի­ա­կան հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րը:[6]

Աղյուսակ 1. ՀՀ հայերի և սիրիահայերի կրոնական վարքագծի համեմատական պատկերը, (%) 

Վերաբերմունքը կրոնի նկատմամբ Սիրիահայեր, ՀՀ, 2014 թ. Վանաձոր, Տաշիր, 2012 թ. Հրազդան 2013 թ. Սիսիան, 2015 թ. ՀՀ քաղաքային բնակավայրեր

(միջին թվաբանական)

Հավատում է 98 89 90 93 90.6
Անտարբեր է 1 8 10 1 6.4
Չի հավատում 1 3 0 6 3
Ընդամենը 100 100 100 100 100

  Ինչ­պես տես­նում ե­նք Ա­ղյու­սակ 1-ի տվյալ­նե­րից, Հա­յաս­տա­նում ապ­րող հայե­րի մոտ է­ա­կան տար­բե­րու­թյուն­ներ կան` հա­մե­մա­տած սի­րի­ա­հայե­րի ը­նդ­հա­նուր կրո­նա­կան վար­քագ­ծի հետ: Նկատ­վում է ան­հա­վատ­նե­րի կտ­րուկ աճ (ա­վե­լի ճիշտ` ի­րենց հա­վա­տա­ցյալ չհա­մա­րող­նե­րի), այ­սինքն` մեր­ժո­ղա­կան դիր­քո­րո­շում ու­նե­ցող­նե­րը մի դեպ­քում ե­րեք (Լոռ­վա մար­զի քա­ղա­քային բնա­կա­վայ­րեր), մյուս դեպ­քում` վեց (Սի­սի­ան քա­ղաք) ան­գամ ա­վե­լի են, քան սի­րի­ա­հայե­րը: Ան­տար­բեր զանգ­վա­ծը գե­րակշ­ռում է և՛ Հրազ­դա­նի (ո­ւթ ան­գամ), և՛ Վա­նա­ձո­րի և Տա­շի­րի (տասն ան­գամ) բնա­կիչ­նե­րի շր­ջա­նում` ի տար­բե­րու­թյուն սի­րի­ա­հայե­րի և Սի­սի­ան քա­ղա­քի բնակ­չու­թյան: Ի­սկ ը­նդ­հա­նուր առ­մամբ հա­մե­մա­տե­լով այս քա­ղաք­նե­րի մի­ջին թվա­բա­նա­կան ցու­ցա­նի­շի հետ՝ տես­նում ե­նք, որ սի­րի­ա­հայե­րի շր­ջա­նում կրո­նի նկատ­մամբ հա­վա­տը բա­վա­կա­նին ամ­րապնդ­ված է` հա­մե­մա­տու­թյամբ ար­ևե­լա­հայե­րի զանգ­վա­ծի, ո­րոնց մեջ ան­հա­վատ­նե­րը մոտ վեց, ի­սկ մեր­ժո­ղա­կան դիր­քո­րո­շում ու­նե­ցող­նե­րը` ե­րեք ան­գամ ա­վե­լին են:

Ըստ Ա­ղյու­սակ 2-ի տվյալ­նե­րի` Հա­յաս­տա­նում գտն­վող սի­րի­ա­հայե­րի մեծ մա­սը Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հետ­ևորդ­ներ են, և բա­ցի հա­լե­պա­հայ մե­ծա­թիվ հա­մայն­քից՝ նրանք ներ­կա­յաց­նում են Դա­մաս­կոս, Կա­միշ­լի, Ռաք­քա, Դեր Զոր բնա­­կա­վայ­րե­րը: Հայ կա­թո­ղի­կե ե­կե­ղե­ցու դա­վա­նորդ­նե­րը` մի­այն Հա­լեպ, ի­սկ Ա­վե­տա­րա­նա­կան ե­կե­ղե­ցու­նը Հա­լեպ և Քե­սաբ հա­մայնք­նե­րից տե­ղա­փոխ­ված հայերն են:

Աղյուսակ2. Սիրիահայերի դավանաբանական բնութագիրը` ըստ բնակավայրի (%) 

Բնակավայր, որից տեղա­փոխ­վել են սիրիահայերը Դավանաբանական ուղղվածություն Ընդամենը
Հայ առաքելական Հայ կաթողիկե Հայ ավետարանական
Դամասկոս 5.4 0 0 5.4
Հալեպ 78.4 6.5 4.3 89.2
Քեսաբ 0 0 1.2 1.2
Կամիշլի 2.2 0 0 2.2
Ռաքքա 1 0 0 1
Դեր Զոր 1 0 0 1
Ընդամենը 88 6.5 5.5 100

Ո­րա­կա­կան հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րի վեր­լու­ծու­թյու­նը թույլ է տա­լիս ա­սել, որ, չնա­յած դա­վա­նա­բա­նա­կան տար­բեր ո­ւղղ­վա­ծու­թյուն­նե­րի, սի­րի­ա­հայերն այս հար­ցում հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն են ցու­ցա­բե­րում մի­մյանց և հա­յաս­տան­ցի­նե­րի նկատ­մամբ, և որ հատ­կան­շա­կան է` այդ բա­ռի ոչ թե բա­ցա­սա­կան,[7] այլ դրա­կան ըն­կալ­մամբ, այն է` մի­մյանց կրո­նա­դա­վա­նա­բա­նա­կան ար­ժեք­նե­րի ու գա­ղա­փար­նե­րի ճա­նա­չո­ղու­թյուն, ըն­դու­նում և հար­գանք մի­մյանց նկատ­մամբ։ «­Մեր ե­կե­ղե­ցին Կա­թո­ղի­կե ե­կե­ղե­ցին է: Կինս ա­ռա­քե­լա­կան է (եր­ևան­ցի), հա­կա­սու­թյուն չի ա­ռա­ջա­նում, ո­րով­հետև մաս­նա­վոր բան մը չկա: Ա­սենք, մենք մի­ջու­կին ե­նք նա­յում, կեղ­ևին` չէ: Մի­ջուկն ա­սում է, որ եր­կու­սիս հա­վատն էլ նույնն է»:[8]

Միև­նույն կրո­նի շր­ջա­նակ­նե­րում տար­բեր դա­վա­նանք­նե­րի միջև ը­նդ­հան­րու­թյու­նը նույն կրո­նի մեջ է։ Սրա լա­վա­գույն օ­րի­նա­կը հենց ցույց է տա­լիս սի­րի­ա­հայ հա­մայն­քը, ո­րի դա­վա­նան­քային ե­րեք շեր­տերն էլ` հայ ա­ռա­քե­լա­կան­ներ, հայ կա­թո­լիկ­ներ և հայ ա­վե­տա­րա­նա­կան­ներ, սեր­տո­րեն ին­տեգր­ված են մի­մյանց հետ և կազ­մում են մի­աս­նա­կան ամ­բող­ջու­թյուն։ Կրո­նա­կան հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան վրա հիմն­ված ին­տեգ­րա­ցի­ան և հա­մե­րաշ­խու­թյունն այն­քան են խո­րա­ցել, որ Սի­րի­այի և Հա­յաս­տա­նի հայ ա­վե­տա­րա­նա­կան և կա­թո­ղի­կե ե­կե­ղե­ցի­ներ այ­ցե­լում են նաև ա­ռա­քե­լա­կան հայե­րը։ «Ես Հայ կա­թո­ղի­կե ե­կե­ղե­ցու հետ­ևորդ եմ: Մե­խա­նի­կա­կան բա­ներ չեմ սի­րում, ի­նձ հա­մար դա կար­ևոր չէ: Ես ման չեմ գա­լիս ան­պայ­ման Կա­թո­ղի­կե ե­կե­ղե­ցի լի­նի, որ գնամ: Ես բո­լոր ե­կե­ղե­ցի­ներն էլ գնում եմ: Հա­վատ­քը իմ և Ա­ստ­ծո միջև է. ոչ մեկն ի­նձ չի ա­սում՝ սենց մտա­ծի՛ր ու սենց հա­վա­տա՛ կամ խաչ մի՛ հա­նիր և այլն»:[9]

Բո­լո­րո­վին պա­տա­հա­կան չէ սի­րի­ա­հայե­րի այն գի­տակ­ցու­մը, որ գլ­խա­վո­րը քրիս­տո­նե­ա­կան հա­վատքն է, դա­վա­նան­քը ե­րկ­րոր­դա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի, քան­զի հա­յու­թյան տար­բեր դա­վա­նան­քային հատ­ված­նե­րի միջև փո­խա­դարձ հա­մե­րաշ­խու­թյու­նը ա­պա­հո­վում են շատ կար­ևոր եր­կու աշ­խար­հա­յաց­քային հիմ­քեր`­

  • ազ­գային բարձր ի­նք­նա­գի­տակ­ցու­թյու­նը,­
  • ընդ­հա­նուր քրիս­տո­նե­ա­կան կրո­նը:

Ա­ռա­ջի­նը են­թադ­րում է կրո­նա­դա­վա­նան­քային պատ­կա­նե­լի­ու­թյան փո­խա­րեն ը­նդ­հա­նուր ազ­գային պատ­կա­նե­լի­ու­թյան գի­տակ­ցու­թյան բարձ­րա­ցում, այ­սինքն` ա­ռա­ջին հեր­թին հայ, այլ ոչ թե ա­ռա­քե­լա­կան, կա­թո­ղի­կե կամ ա­վե­տա­րա­նա­կան լի­նե­լու զգա­ցո­ղու­թյան ա­ռաջ­քա­շում։ Ե­րկ­րոր­դը միև­նույն կրո­նին պատ­կա­նող դա­վա­նան­քային տար­բեր շեր­տե­րի գի­տակ­ցու­թյան մեջ ը­նդ­հա­նուր կրո­նա­կան պատ­կա­նե­լի­ու­թյան գի­տակ­ցու­թյան խթա­նումն է, այ­սինքն` ա­ռա­ջին հեր­թին քրիս­տո­նյա, այլ ոչ թե ա­ռա­քե­լա­կան, կա­թո­ղի­կե կամ ա­վե­տա­րա­նա­կան լի­նե­լու զգա­ցո­ղու­թյուն:

­Սի­րի­ա­հայ հա­մայն­քում վեր­ջինս լի­ո­վին գի­տակց­ված էր, քան­զի մահ­մե­դա­կան շր­ջա­նում կրո­նը ի­նք­նու­թյան պահ­պան­ման կար­ևո­րա­գույն գոր­ծոնն է ե­ղել. «Որ իս­լա­մա­կան աշ­խար­հի մեջ ապ­րե­ցինք, մենք հա­մար­վե­ցինք կրո­նա­կան փոք­րա­մաս­նու­թյուն: Վա­վե­րա­ցու­մը էդ­պես էր: Ու­րեմն, մենք պար­տա­վոր է­ինք Սի­րի­այի մեջ ըլ­լալ հայ, քրիս­տո­նյա և դա­վա­նան­քի են­թա­կա` կա՛մ ա­ռա­քե­լա­կան, կա՛մ կա­թո­լիկ, կա՛մ ա­վե­տա­րան­չա­կան: Չի կա­րե­լի ա­զատ լի­նել կամ ո­րին ու­զել պատ­կա­նել. դա ար­ձա­նագր­ված պետք է լի­նի պե­տա­կա­նո­րեն, որ մենք ու­նե­նանք մեր դա­վա­նան­քը»:[10]

Չ­նա­յած դա­վա­նան­քային հար­ցում սի­րի­ա­հայե­րի հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյա­նը` նրանց մոտ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն է նկատ­վում Հա­յաս­տա­նում ապ­րող հա­յե­րի նկատ­մամբ` վեր­ջին­նե­րիս հա­վա­տի պա­կա­սի/­բա­ցա­կա­յու­թյան, ե­կե­ղե­ցու և ե­կե­ղե­ցա­կան ա­րա­րո­ղու­թյուն­նե­րի նկատ­մամբ ան­տար­բե­րու­թյան, պա­տա­րագ­նե­րին այլ կրո­նա­կան ո­ւղ­ղու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի առ­կա­յու­թյան,[11] կրո­նա­կան տո­նե­րի չի­մա­ցու­թյան, դրանք ը­ստ է­ու­թյան չն­շե­լու, ի­նչ­պես նաև քրիս­տո­նե­ա­կան ար­ժե­հա­մա­կար­գի կրող­ներ չլի­նե­լու պատ­ճա­ռով: «Ինչ որ տե­սել եմ եր­ևան­ցի հայե­րի մեջ, կա­րող եմ ա­սել, որ այս­տե­ղի հայե­րը Ա­ստ­ծուց ա­վե­լի հե­ռու են: Այս­տեղ խո­սակ­ցու­թյուն­նե­րի ժա­մա­նակ պա­տա­հել է, որ հին­գից չոր­սը ա­սել են, որ չեն հա­վա­տում Ա­ստ­ծուն: Հարց­րել եմ` ին­չո՞ւ, պա­տաս­խան չկա: Իմ կար­ծի­քով, դա ըն­տա­նի­քի դաս­տի­ա­րա­կու­թյու­նից է գա­լիս…»:[12]

Խո­րին հար­ցազ­րույց­նե­րի վեր­լու­ծու­թյու­նը թույլ է տա­լիս ը­նդ­հան­րաց­նել բո­լոր այն պատ­ճառ­նե­րը, ո­րոնք սի­րի­ա­հայե­րը դնում են Հա­յաս­տա­նում ապ­րող հայե­րի կրո­նա­կան վար­քագ­ծի հիմ­քում: Դրանք են`

  • էթ­նիկ և կրո­նա­կան այլ մի­ջա­վայ­րում սի­րի­ա­հայե­րի ազ­գային և կրո­նա­կան ի­նք­նու­թյու­նը պա­հե­լու ա­ռաջ­նայ­նու­թյան գի­տակ­ցում` ի տար­բե­րու­թյուն հա­յաս­տան­ցի հայի, ո­րն իր ե­րկ­րում չու­նի այդ խն­դի­րը,
  • ­խորհր­դային շր­ջա­նում պե­տա­կան մա­կար­դա­կով ի­րա­կա­նաց­վող ա­թե­իզ­մի քա­ղա­քա­կա­նու­թյուն, ո­րն իր ազ­դե­ցու­թյունն է ու­նե­ցել ոչ մի­այն ա­վագ ու մի­ջին, այլ նաև ե­րի­տա­սարդ սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կրո­նա­կան վար­քագ­ծի վրա,­
  • ըն­տա­նե­կան դաս­տի­ա­րա­կու­թյուն. սա նա­խորդ մտ­քի տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյունն է, ո­րը բազ­մա­թիվ գոր­ծոն­նե­րի հետ մեկ­տեղ կրում է նաև խորհր­դա­յին տա­րի­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը,
  • սո­ցի­ալ-տն­տե­սա­կան վատ պայ­ման­ներ, ո­րոնք ձեռք են բե­րում ա­ռաջ­նայ­նու­թյուն կրո­նա­կան ար­ժե­հա­մա­կար­գի նկատ­մամբ` ար­դա­րաց­նող գոր­ծոն հա­մար­վե­լով հա­յաս­տան­ցի հայե­րի հա­մար,­
  • ե­կե­ղե­ցա­կան կյան­քով ապ­րե­լու ցան­կու­թյան բա­ցա­կա­յու­թյուն. այս հա­մա­տեքս­տում տե­ղին կլի­նի խո­սել «աշ­խար­հի­կու­թյուն» եր­ևույ­թի մա­սին, ո­րը, ե­րկ­րոր­դա­կան պլան մղե­լով կրո­նա­կան ար­ժեք­նե­րը, ա­ռաջ­նային նշա­նա­կու­թյուն է տա­լիս աշ­խար­հիկ կյան­քի հա­րա­բե­րու­թյուն­նե­րին և գոր­ծու­նե­ու­թյան ո­լորտ­նե­րին,­
  • ազ­գային մշա­կույ­թից հե­ռա­ցում, օ­տա­րա­մո­լու­թյուն, ո­րը, ը­ստ սի­րի­ա­հա­յե­րի դի­տարկ­ման, ա­վե­լի բնո­րոշ է ե­րի­տա­սարդ սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին:

­Սա­կայն սի­րի­ա­հայե­րի ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը շատ հա­ճախ է­մո­ցի­ո­նալ մա­կար­դա­կից չի ան­ցնում ոչ մի­այն այն պատ­ճա­ռով, որ նրանք գի­տակ­ցում են պատ­ճառ­նե­րը, այլ նաև ա­դապ­տա­ցի­այի ո­րո­շա­կի մա­կար­դակ է նկատ­վում այս հա­մա­տեքս­տում` շեշ­տադ­րե­լով այն հան­գա­ման­քը, որ սփյուռ­քա­հայ հա­մայնք­ներն են ըն­դօ­րի­նա­կել հա­յաս­տա­նյան կրո­նա­կան ա­վան­դույթ­ներն ու սո­վո­րույթ­նե­րը, և հնա­րա­վոր է, որ դրանք ա­ղա­վաղ­վել են և նույն կերպ չեն դրս­ևոր­վում սի­րի­ա­հա­յե­րի կեն­ցա­ղում. «­Չես կա­րող այն հա­մա­կար­գը, ո­րով դու ապ­րել ես, պար­տադ­րես ու­րիշ­նե­րին. մենք ե­նք ե­կել, մենք պետք է հար­մար­վենք»:[13]

Հի­մա ներ­կա­յաց­նենք այն տվյալ­նե­րը, թե ի­նչ­պես են սի­րի­ա­հայե­րը վար­քային մա­կար­դա­կում ար­տա­հայ­տում ի­րենց հա­վատ­քը:

Աղյուսակ 3. Եկեղեցի այցելելու հաճախականությունը` ըստ տարիքային չափանիշի (%) 

 

Հաճախականություն

Ընդամենը Տարիք
18-35 36-55 56 և ավելի

Ընդամենը

Երբեք 5 50 0 50 100
Երբեմն 56 37 42 21 100
Մշտապես 39 17 56 27 100
Ընդամենը 100

Ո­րա­կա­կան հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րի վեր­լու­ծու­թյու­նը թույլ է տա­լիս ա­սել, որ ե­կե­ղե­ցի այ­ցե­լու­թյան հեն­քում հիմ­նա­կա­նում տո­նա­ծի­սա­կան բնույ­թի շար­ժա­ռիթ­ներն են և ոչ թե ժա­ման­ցային: Սա­կայն այս հար­ցին ա­վե­լի խո­րը չանդ­րա­դառ­նա­լով` նկա­տենք, որ սի­րի­ա­հայե­րի քսա­նից մե­կը (5%) Հա­յաս­տա­նում եր­բեք չի գնա­ցել ե­կե­ղե­ցի, ը­նդ ո­րում՝ նրանք հա­վա­սա­րա­պես և՛ ա­րա­կան, և՛ ի­գա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ են (50%-50% հա­մա­մաս­նու­թյամբ), ի­սկ տա­րի­քային ա­ռու­մով` ե­րի­տա­սարդ և ա­վագ սերն­դի ան­ձինք (տե՛ս ա­ղյու­սակ 3): «Ես և՛ հա­վա­տա­ցյալ եմ, և՛ չեմ: Ես ա­թե­իստ չեմ, բայց ա­մեն վայր­կյան Ա­ստ­ծո փե­շե­րը չեմ բռ­նում ու ե­կե­ղե­ցի էլ չեմ գնում»[14]:

Մշ­տա­պես ե­կե­ղե­ցի այ­ցե­լող­նե­րի թի­վը բա­վա­կա­նին մեծ է` 39%, և այս ա­ռու­մով ա­վե­լի ակ­տիվ են ա­րա­կան, քան ի­գա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը (56%-44% հա­մա­մաս­նու­թյամբ): Տա­րի­քային ա­ռու­մով ա­կն­հայտ ակ­տի­վու­թյուն է նկատ­վում մի­ջին տա­րի­քային խմ­բում. մշ­տա­պես ե­կե­ղե­ցի այ­ցե­լող­նե­րի կե­սից ա­վե­լին` 56%, 36-55 տա­րե­կան սի­րի­ա­հայերն են (տե՛ս ա­ղյու­սակ 3):

­Պետք է նկա­տել նաև, որ ե­կե­ղե­ցին այ­սօր սի­րի­ա­հայե­րի հա­մար ոչ մի­այն հոգ­ևոր պա­հանջ­մուն­քի բա­վա­րար­ման մի­ջոց է, այլ նաև ա­ռաջ­նա­յին օ­ղակ­նե­րից մե­կը, ո­րը փոր­ձում է սա­տար կանգ­նել նրանց սո­ցի­ալ-տն­տե­սա­կան, ա­ռող­ջա­պա­հա­կան, կր­թա­կան և փաս­տաթղ­թային հար­ցե­րում հնա­րա­վոր խորհր­դատ­վու­թյուն տրա­մադ­րե­լու ա­ռու­մով, ի­նչ­պես նաև հա­յաս­տան­ցի հայե­րի հետ կա­նո­նա­վոր հա­ղոր­դակ­ցու­թյուն ա­պա­հո­վե­լու գոր­ծըն­թա­ցում: Այս մա­սին են վկա­յում նաև ե­կե­ղե­ցի­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ ան­ցկաց­ված հար­ցազ­րույց­նե­րի ար­դյունք­նե­րը. «­Հա­մա­գոր­ծակ­ցե­լով Հայ ա­վե­տա­րան­չա­կան ըն­կե­րակ­ցու­թյան հետ` փոր­ձում ե­նք հնա­րա­վո­րինս օգ­նել մեր բո­լոր սի­րի­ա­հայ ըն­տա­նիք­նե­րին: Հիմ­նա­կա­նում Ա­վե­տա­րա­նա­կան ե­կե­ղե­ցու հետ­ևորդ­ներ են, բայց դու­ռը բաց է բո­լո­րի հա­մար»:[15]

Ք­րիս­տո­նե­ա­կան կյան­քի կար­ևոր եր­ևույթ­նե­րից է նաև պահք պա­հե­լը,[16] և, ի տար­բե­րու­թյուն ե­կե­ղե­ցի այ­ցե­լու­թյան, այն­քան էլ լայն տա­րա­ծում չու­նի սի­րի­ա­հա­յե­րի շր­ջա­նում. նրանց 62%-ն ը­նդ­հան­րա­պես պահք չի պա­հել: Սա­կայն կան սի­րի­ա­հայեր (9%), ո­րոնք թե՛ Սի­րի­ա­յում, թե՛ Հա­յաս­տա­նում մշ­տա­պես հետ­ևում են պա­հոց օ­րե­րին, և, ի­նչ­պես տես­նում ե­նք ա­ղյու­սակ 4-ի տվյալ­նե­րից, նրանք մեծ ­մա­սամբ ի­գա­կան սե­ռի (63%) ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են: Տա­րի­քային չա­փա­նի­շի հետ հա­մադ­րու­թյան ար­դյուն­քում ստաց­վել է հետ­ևյալ պատ­կե­րը. պա­հոց օ­րե­րին մշ­տա­պես հետ­ևող­նե­րը մեծ մա­սամբ (50%) մի­ջին (36-55) տա­րի­քի սի­րի­ա­հայերն են:

Աղյուսակ 4. Պահք պահելու հաճախականությունը` ըստ սեռի (%) 

 

Հաճախականություն

 

Ընդամենը

Սեռ
Արական Իգական

Ընդամենը

Երբեք 62 55 45 100
Երբեմն 29 37 63 100
Մշտապես 9 37 63 100
Ընդամենը 100

Կար­ևոր հար­ցե­րից է նաև սի­րի­ա­հայե­րի կրո­նա­կան վար­քագ­ծի և տո­նե­րի տա­րած­վա­ծու­թյան փոխ­կապ­վա­ծու­թյու­նը, քան­զի ա­վան­դա­կան տո­նե­րը ե­կե­ղե­ցա­կան տո­նա­ցույ­ցի հեն­քը կազ­մող գլ­խա­վոր տո­ներն են և ան­մի­ջա­կա­նո­րեն ա­ռնչ­վում են հա­վատ­քին: Կրո­նաա­վան­դա­կան տո­ներն ար­դեն շուրջ մեկ ու կես հա­զա­րա­մյակ գո­յատ­ևում են շնոր­հիվ ե­կե­ղե­ցու և ամ­րագր­ված են նրա կող­մից մշակ­ված տո­նա­ցույց­նե­րում: Ե­կե­ղե­ցին ա­ռա­վե­լա­պես քրիս­տո­նե­ա­կան տե­սան­կյու­նից է ներ­կա­յաց­նում այդ տո­նե­րի տի­պա­բա­նու­թյու­նը[17]:

Ա­ղյու­սակ 5-ո­ւմ նշ­ված են սի­րի­ա­հայե­րի շր­ջա­նում տա­րած­ված տո­նե­րը, որոնք ազ­գային ա­վան­դույթ­նե­րի պահ­պան­ման, հա­սա­րա­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման, ի­նչ­պես նաև ան­ձի պա­հանջ­մունք­նե­րի պահ­պան­ման գոր­ծա­ռույթ են ի­րա­կա­նաց­րել Սի­րի­ա­յում: Նշ­ված տո­նե­րից յու­րա­քան­չյու­րը ծե­սե­րի և սո­վո­րույթ­նե­րի մի ամ­բող­ջու­թյուն է` հա­վա­տա­լիք­նե­րով, ե­կե­ղե­ցա­կան հա­տուկ ա­րա­րո­ղա­կար­գով, իր ու­տես­տով, խն­ջույք­նե­րով, շնոր­հա­վո­րա­կան փո­խայ­ցե­լու­թյուն­նե­րով, հար­գան­քի մա­տուց­ման ձևե­րով և հիմ­նա­կան այլ բա­ղա­դրիչ­նե­րով:

Աղյուսակ 5. Տոները նշելու հաճախականությունը Սիրիայում և ՀՀ-ում[18] (%) 

Տոներ Սիրիայում ՀՀ-ում
Նոր տարի 99 97
Քրիստոսի ծնունդ 99 94
Սուրբ Սարգիս 90 77
Տեառնընդառաջ 89 67
Ծաղկազարդ 96 80
Զատիկ 99 75
Համբարձում 91 51
Վարդավառ 91 59
Ս. Աստվածածնի վերափոխում (Խաղողօրհնեք) 93 56
Խաչվերաց 90 53

Ինչ­պես տես­նում ե­նք ա­ղյու­սակ 5-ի տվյալ­նե­րից, Սի­րի­այի հայե­րի շր­ջա­նում ե­րեք ա­մե­նա­տա­րած­ված տո­ներն ե­ն՝ Նոր տա­րին, Քրիս­տո­սի ծնուն­դը, Զա­տի­կը (99%), այ­նու­հետև` Ծաղ­կա­զարդն ու Խա­ղո­ղօրհ­նե­քը, Համ­բար­ձումն ու Վար­դա­վա­ռը, Սուրբ Սար­գիսն ու Խաչ­վե­րա­ցը, վեր­ջին տե­ղում` Տե­առ­նըն­դա­ռա­ջը: Ե­թե հա­մե­մա­տենք ՀՀ-ո­ւմ տո­նը նշե­լու տա­րած­վա­ծու­թյան հետ, կտես­նենք, որ նկա­տե­լի­ո­րեն և ոչ հա­մա­մաս­նո­րեն նվա­զում են թվե­րը, այ­սինքն` Հա­յաս­տա­նում ոչ մի­այն պա­կա­սում են տո­նը նշող սի­րի­ա­հայե­րը, այլ նաև տե­ղի է ու­նե­նում դրա տա­րած­վա­ծու­թյան փո­փո­խու­թյուն, օ­րի­նակ, ե­թե Սի­րի­ա­յում Զա­տիկն էր եր­րորդ տա­րած­ված տո­նը, ա­պա Հա­յաս­տա­նում այն իր տե­ղը զի­ջում է Ծաղ­կա­զար­դին և այլն:  Նշ­ված փո­փո­խու­թյուն­նե­րը սի­րի­ա­հայե­րը բա­ցատ­րել են հետ­ևյալ պատ­ճառ­նե­րով, ո­րոնք ի­րենց հիմ­քում ու­նեն ոչ մի­այն մշա­կու­թային, այլ նաև սո­ցի­ալ-հո­գե­բա­նա­կան և սո­ցի­ալ-տն­տե­սա­կան տար­րեր.

  1. Հա­յաս­տա­նում տո­նը նշե­լու տար­բե­րու­թյուն­ներ` ի հա­մե­մատ սի­րի­ա­հայ հա­մայն­քում ըն­դուն­ված ձևի: Եվ սա բո­լո­րո­վին պա­տա­հա­կան չէ, քան­զի հայոց ար­դի տո­նա­կան հա­մա­կար­գի ձևա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում նշա­նա­կա­լից դեր են ու­նե­ցել Հա­յաս­տա­նի ե­րեք հան­րա­պե­տու­թյուն­նե­րը, ո­րոնք մի­մյան­ցից տար­բեր­վում են ի­նչ­պես քա­ղա­քա­կան կա­ռուց­ված­քով, էթ­նիկ կա­պե­րի ո­ւղղ­վա­ծու­թյամբ, կրո­նի կամ հա­վատ­քի հան­դեպ վե­րա­բեր­մուն­քով, սո­ցի­ալ-տն­տե­սա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ու մշա­կու­թային կա­պե­րի ին­տեն­սի­վու­թյամբ, այն­պես էլ ա­վան­դա­կան մշա­կու­թա­յին տար­րե­րի ա­դապ­տա­ցի­այի նե­րու­ժով[19]:
  2. ­Տո­նը նշե­լու տրա­մադ­րու­թյան բա­ցա­կա­յու­թյուն` պայ­մա­նա­վոր­ված Սի­րի­ա­յում տի­րող ի­րա­վի­ճա­կով, ան­հան­գիստ և սպա­սո­ղա­կան հո­գե­վի­ճա­կով, հա­րա­զատ­նե­րի և ըն­կեր­նե­րի` Հա­յաս­տա­նում չգտն­վե­լու փաս­տով:
  3. ­Ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի սղու­թյուն, քան­զի տո­նը նշե­լը են­թադ­րում է ոչ մի­այն ե­կե­ղե­ցա­կան ա­րա­րո­ղա­կար­գին մաս­նակ­ցու­թյուն, այլ նաև բա­րե­կա­մա­կան և ըն­կե­րա­կան մի­ջա­վայ­րով խն­ջույք­նե­րի կազ­մա­կեր­պում, փո­խա­դարձ այ­ցե­լու­թյուն­ներ և այլն:
  4. ­Ժա­մա­նա­կի սղու­թյուն, տո­նա­կան օ­րե­րի հա­մար չկա­նո­նա­կարգ­ված աշ­խա­տան­քային գրա­ֆիկ և այլն:

Այս­պի­սով՝ սի­րի­ա­հայե­րի շր­ջա­նում ան­ցկաց­ված էթ­նո­սո­ցի­ո­լո­գի­ա­կան հե­տա­զո­տու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում օբյեկ­տիվ պատ­կե­րա­ցում կազ­մե­լու սի­րի­ա­հայե­րի կրո­նա­կան վար­քագ­ծի վե­րա­բե­րյալ: Հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րը վկա­յում են Հա­յաս­տա­նում հայի եր­կու տար­բեր զանգ­ված­նե­րի` արևմ­տա­հայե­րի և ար­ևե­լա­հայե­րի միջև կրո­նա­կան ար­ժե­հա­մա­կար­գի ա­կն­հայտ տար­բե­րու­թյուն­նե­րի մա­սին: Սա­կայն սկզբ­նա­կան շր­ջա­նում սի­րի­ա­հայե­րի մոտ առ­կա շո­կային ի­րա­վի­ճակն ու է­մո­ցի­ո­նալ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը հաղ­թա­հար­ված են: Այս հար­ցում նրանց հա­մար ա­ռաջ­նային են հա­յաս­տան­ցի­նե­րի նկատ­մամբ հա­մե­րաշ­խու­թյան գա­ղա­փարն ու դրա դրս­ևո­րու­մը ա­ռօ­րյա­յում:

Չ­նա­յած Հա­յաս­տան տե­ղա­փոխ­ված սի­րի­ա­հայե­րի վար­քագ­ծում կտ­րուկ փո­փո­խու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­ցել` և՛ ե­կե­ղե­ցի այ­ցե­լե­լու հա­ճա­խա­կա­նու­թյան, և՛ հա­վատ­քի հեն­քը կազ­մող կրո­նաա­վան­դա­կան տո­նե­րը նշե­լու տե­սան­կյու­նից, այ­նո­ւա­մե­նայ­նիվ նրանց հա­մար հա­վատ­քի հար­ցը ներ­քին հոգ­ևոր հարց է, և ազ­գային-կ­րո­նա­կան ար­ժե­հա­մա­կար­գի բա­խու­մը ազ­դե­ցու­թյուն չի ու­նե­նում հա­յաս­տան­ցի­նե­րի հետ նրանց ան­մի­ջա­կան փո­խազ­դե­ցու­թյուն­նե­րի, ա­ռա­վել ևս, Հա­յաս­տա­նում հաս­տատ­վե­լու ո­րոշ­ման կա­յաց­ման վրա:

[1] Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության տրամադրած տվյալների` 2014 թ. փետրվարի դրությամբ Հա­յաս­տանում բնակվում են շուրջ 11.000 սիրիահայեր, մոտ 2.800 ընտանիք:

[2] Էթնոսոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել է սոցիոլոգիայում կիրառվող քանա­կական և որակական մեթոդաբանությամբ՝ 184 ձևայնացված և 36 խորին հարցազրույցներ սի­րիա­հայ ընտա­նիք­ների շրջանում՝ Երևանում և մարզերում 2014 թ. ընթացքում, և փորձա­գի­տա­կան հարցազրույց­ներ, որոնք անցկացվել են սիրիահայերի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների, բա­րեգործական հիմնադրամ­ների, կրոնական հաստատությունների, ինչպես նաև ՀՀ տարած­քային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության ներկայացուցիչների, ՀՀ սփյուռ­քի նախարարության սիրիահայերի հարցե­րով զբաղվող աշխատանքային խմբի հետ: Քա­նա­կական մեթոդի դեպքում սեռատարիքային կազմի ներկայացուցչությունն ապահովելու հա­մար ըն­տանիքից պատահականորեն ընտրվել է մեկ հոգի՝ ըստ ծննդյան օրվա սկզբունքի: Խորին հարցազրույցների դեպքում ընտրության չափանիշներ են հանդիսա­ցել սեռը, տարիքը և զբաղ­վածությունը:

[3] Տե՛ս Աբրահամյան Ա. Գ., «Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության», հատոր Ա, Երևան, 1964, էջ 428:

[4] Տե՛ս Гриншилдс Х. Т., Поселение армянских беженцев в Сирии и Ливане в 1915-1939гг., Ереван, 1982, էջ 10:

[5] Տե՛ս Փաշայան Ա., Հարությունյան Լ., «Սիրիայի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ», Երևան, 2011թ., էջ 12-13:

[6] Տե՛ս Մկրտչյան Ս., Դաշտային ազգագրական նյութեր (այսուհետև՝ ԴԱՆ), Լոռվա մարզի քա­ղա­քային բնակավայրեր` Վանաձոր, Տաշիր՝ 2012 թ., Հրազդան՝ 2013թ., Սիսիան՝ 2015 թ.:

[7] Բացասական ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է անտարբերու­թյուն ուրիշների կրոնադավանաբանական հայացքների ու արժեհամակարգի նկատմամբ, ինչի արդյունքում ապահովվում է կրոնական հողի վրա թշնամանքի ու բախումների բացակայու­թյունը։

[8] Տե՛ս Հակոբյան Գ., ԴԱՆ, ք. Երևան, 2014, Հարցազրույց հիսունամյա սիրիահայ տղամարդու հետ:

[9] Տե՛ս Հակոբյան Գ., ԴԱՆ, ք. Երևան, 2014, Հարցազրույց հիսունհինգամյա սիրիահայ կնոջ հետ:

[10] Տե՛ս Հակոբյան Գ., ԴԱՆ, ք. Երևան, 2014, Հարցազրույց հիսունվեցամյա սիրիահայ տղա­մար­դու հետ:

[11] Խորին հարցազրույցների ժամանակ սիրիահայ մի երիտասարդ պատմում էր. «Անցած կիրակի պա­տա­­րագ էի գնացել, տեսա, որ չորս կողմը պարսիկներ էին հավաքված: Պետք է մեկը զբաղվի այս հարցով, այսինքն` պատարագի շրջանում օտար անձը, եթե մտնի էլ եկեղեցի, պետք է երկու րոպեից դուրս գա: Իրենք սաղ եկեղեցու մեջ ման էին գալիս: Մենք լինեինք, հարյուր տոկոսով իրեն դուրս կհանեինք»:

[12] Տե՛ս Հակոբյան Գ., ԴԱՆ, ք. Երևան, 2014 թ., Հարցազրույց քսաներկուամյա սիրիահայ կնոջ հետ:

[13] Տե՛ս Հակոբյան Գ., ԴԱՆ, ք. Աբովյան, 2014 թ., Հարցազրույց երեսունիննամյա սիրիահայ տղամարդու հետ:

[14] Տե՛ս Հակոբյան Գ., ԴԱՆ, ք. Երևան, 2014, Հարցազրույց հիսունվեցամյա սիրիահայ կնոջ հետ:

[15] Տե՛ս Հակոբյան Գ., ԴԱՆ, ք. Երևան, 2014, Հարցազրույց Հայ ավետարանական եկեղեցու հովվի հետ:

[16] Պահքը (պասը) ուտելիքի կամ դրա առանձին տեսակների համար որոշակի ժամկետով սահ­մանված արգելքն է, կերակուրներից լրիվ կամ մասնակի հրաժարումը: Պահքի արտահայտած կարևոր իմաստը ինքնաքննության ու խոկումի ժամանակաշրջանն է, հատկապես Մեծ պահոց շրջանը, երբ հավատաց­յալ­ները ոչ միայն կերակուրներից են հրաժարվում, այլև հեռու են մնում մարմնական հաճույքնե­րից, ապաշխարությամբ և աղոթասացությամբ չափավոր, զուսպ կյանք վարում։ Քրիստոնեության մեջ պահքը հավատի ամրապնդման միջոց է, որն ունի նաև մաքրագործական և ճգնակեցական նշա­նա­կություն։ Այն քրիստոնեական եկեղեցական կյանքի կարևոր երևույթներից է։

[17] Տե՛ս Մկրտչյան Ս. Ս., Տոներ: Հայկական ժողովրդական ծեսեր, սովորույթներ, հավատալիքներ (ա­վան­­­­դույթ և արդիականություն), Եր.: «Գասպրինտ» հրատ., 2010, էջ 8:

[18] Հաշվարկում ընդգրկված են միայն այն միավորները, որոնք տոնի ժամանակահատվածում եղել են ՀՀ-ում:

[19] Տե՛ս Մկրտչյան Ս. Ս., նշվ. աշխ., էջ 126:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *