«Քաղաքական ճգնաժամը Եվրոպայի ծայրամասերում. Կովակսից մինչև Բրիտանական կղզիներ» գրքի շնորհանդեսը

Վերջերս Երևանում տեղի ունեցավ 2014թ.-ին Բուդապեշտում Magyar Naplo kiado հրատարակչատան կողմից հրատարակված «Քաղաքական ճգնաժամը Եվրոպայի ծայրամասերում. Կովակսից մինչև Բրիտանական կղզիներ» գրքի շնորհանդեսը:

Գիրքը, լինելով մի շարք համալսարանների, այդ թվում՝ Պիտեր Պազմանի համալսարանի, Լայպցիգի համալսարանի և Հայկական սոցիոլոգիական ակումբի համգործակցության արդյունք, ներառում է ինչպես հայտնի գիտնականների, այնպես էլ ուսանողների հետազոտական հոդվածներ տարբեր թեմաների շուրջ: Գրքում շոշափվող գիտական հոդվածների թեմատիկան շատ լայն է, այն ներառում է ինքնության և կոնֆլիկտի, գլոբալիզացիայի, էթնոքաղաքականության և այլ թեմաներով գիտական տեսական և հետազոտական հոդվածներ:

Գրքի հրատարակությունը հրաշալի փորձ էր ակումբի անդմաների համար, քանի որ գործընկերների հետ համագործակցույթան արդյունքում տպագրված առաջին գիրքն է:

«Այս համագործակցության շնորհիվ մենք կարողացանք հնարավորություն ընձեռնել ոլորտով հետաքրքրվող հայ հեղինակներին իրենց հոդվածը տպագրելու այս գրքում՝ բավականին հայտնի գիտնականների հոդվածների կողքին», – ասում է Հայկական սոցիոլոգիական ակումբի հիմնադիրներից Գայանե Հարությունյանը՝ ավելացնելով, որ գիրքը տպագրվել է Հունգարիայում բավականին մեծ հեղինակություն ունենցող  հրատարակչության կողմից:

Չնայած, գրքի թիրախային լսարանը հիմնականում հունգարացիներն են, քանի որ այն լույս է տեսել հենց հունգարերեն լեզվով, սակայն չի բացառվում գրքի՝ այլ լեզուներով՝ ներառյալ հայերեն և անգլերեն թարգմանվելը:

 Լուսինե Սաֆարյան

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *