Կամավորական աշխատանք «Հայկական Սոցիոլոգիական Ակումբ»-ում

  «Հայկական Սոցիոլոգիական Ակումբը» փնտրում է եռանդուն անձանց, ովքեր ցանկություն ունեն մասնակցել Հայկական Սոցիոլոգիական Ակումբի աշխատանքներին` կամավոր սկզբունքներով:

Կամավորական աշխատանքների ընթացքում ընտրված անձիք հնարավորություն կունենան ոչ միայն մասնակցել, այլ նաև կազմակերպել հետազոտական աշխատանքներ, հարստացնել սեփական գիտելիքները և  նպաստել սեփական մասնագիտական աճին:

«Հայկական Սոցիոլոգիական Ակումբը» բարձր է գնահատում բոլոր կամավորների պատրաստակամությունը՝ աջակցել կրթական ծրագրերի ու նախագծերի զարգացմանը: Մենք ուրախ կլինենք, եթե Դուք էլ, հնարավորության դեպքում, համալրեք մեր անձնակազմը. հարստացնեք Ձեր գիտելիքները և նպաստեք այլոց կրթությանը:

Աշխատանքի նկարագրություն.  մասնակցել հետազոտական ծրագրերին, կազմակերպել թեմատիկ միջոցառումներ, կայքի կոնտենտի մենեջմենթ:

Տևողություն. 3-6 ամիս

 Սկիզբ.  01.03.2013

 Պահանջվող որակավորում

  • Հայերեն լեզվի (գրավոր և բանավոր) գերազանց իմացություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների (գրավոր և բանավոր) լավ իմացություն,
  • Microsoft Office-ի, Internet-ի իմացություն,
  • Առնվազն 2 տարի ներգրավվածություն ակադեմիական հաստատությունում, ցանկալի է սոցիալական գիտությունների ոլորտում,
  • Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ
  • Word Press-ի իմացությունը ցանկալի է

 ԱՎԱՐՏԻՆ ՏՐՎՈՒՄ Է ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

Ցանկության դեպքում կարող եք լրացնել ստորև ներկայացված դիմումհայտը և ուղարկել մինչև 20.02.2013  armsocclub@gmail.com հասցեին:

Դիմումները կարող եք բեռնել հղումով` internship application form

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *