ՀՀ-ՈՒՄ ԱԼԿՈՀՈԼԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

ՀԵՂԻՆԱԿ` ԴԱՎԹՅԱՆ  ՄԵՐԻ

Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում ալկոհոլի օգտագործման ծավալները կրկնապատկվել են: Ավելին ալկոհոլի օգտագործումը անշեղորեն շարունակում է աճել` ներառելով բնակչության նորանոր շերտեր և խմբեր: Բացի այդ վերջին 20 տարիների ընթացքում ալկոհոլից կախվածության երիտասարդացման բացասական միտում է նկատվում: Ներկայումս այն հանդիսանում է աշխարհի լուրջ հիմնախնդիրներից մեկը, և դրանից անմասն չէ նաև Հայաստանը: (more…)

Read More

Վստահության գործոնը սպառման գործընթացում. վստահության դրսեվորումները հայկական և արտասահմանյան էլեկտրոնային խանութների տիրույթում

Հեղինակ` Արփի Մանուսյան

amanusyan@yahoo.com

(էմպիրիկ հետազոտության օրինակով)

Դիտարկելով Համացանցը որպես սպառողականության նոր տիրույթ՝ հետազոտվել է էլեկտրոնային խանութներում սպառողների որոշման կայացման վրա ազդող գործոնները՝ խորին հարցազրույցների մեթոդի հիման վրա արտասահմանյան և հայկական էլեկտրոնային խանութներից գնում կատարած երիտասարդ երևանաբնակ սպառողների շրջանում: Ֆոկուս խմբային մեթոդի կիրառմամբ իրականացվել է նաև ուսումնասիրություն պոտենցիալ սպառողների հետ, ովքեր գնումներ են կատարում ավանդական խանութներից:

Հետազոտության արդյունքում դուրս են բերվել մի քանի հետաքրքիր գործոններ, որոնք պայմանավորում են սպառողների որոշման կայացումը. ժամանակի խնայողություն, նոր սպասարկման մշակույթի անհրաժեշտություն, ազատ և այլընտրանքային ընտրության հնարավորություն, վաճառողի հետ կոնտակտի բացակայություն, վստահություն: (more…)

Read More

Նորաձևությունը որպես սոցիոմշակութային ֆենոմեն

Հեղինակ` Էմմի Թոքմաջյան

Feel4life2@yahoo.com

Նորաձևությունը դա այն չէ, ինչ գործ ունի միայն հագուստի հետ: Նորաձևությունը առկա է երկնքում, փողոցում, գաղափարներումկենսակերպում, այն ամենում, ինչ տեղի է ունենում“:

                    Կոկո Շանել /1883-1971/

Ին՞չ ենք հասկանում նորաձևություն ասելով: Ինչու՞մ է կայանում նրա սոցիալական էությունը:

Նորորաձևությունը այն սոցիլական նորմերից է, որն առաջին հերթին բնորոշ է ինդուստրիալ և հետինդուստրիալ հասարակություններին: Որպես սոցիալական նորմ` այն տվյալ հասարակության անդամներին վերագրում է սպառման վարքի որոշակի մոդելներ:  Նորորաձևությունը որպես սոցիալական նորմ անհատի նկատմամբ կրում է արտաքին բնույթ: Այն վերածվում է արժեքի, երբ նորաձև վարքի արտաքին նորմը յուրացվում է անհատի կողմից, դառնում նրա ներքին պահանջմունք, ցանկություն: Այս դեպքում նորաձևությունը հանդես է գալիս սպառողական վարքի ներքին կողմնացույցի դերում, և մարդիկ ինքնակամ ձգտում են լինել նորաձև:

(more…)

Read More