Հոդվածներ հետևյալ բաժնից` 'Սոցիալական հոգեբանություն'

Կոգնիտիվ դիսոնանսը որպես ճանաչողական կառուցվածքի կոնֆլիկտ

Հեղինակ Տաթև Կարապետյան tatevkarapetyan@mail.ru Կոգնիտիվ դիսոնանսը (անգլ. cognitive `«ճանաչողական» և  dissonance `«համերաշխության բացակայություն») անհատի սոցիալ հոգեբանական վիճակ է, որը բնութագրվոմ է  անհատի գիտակցությունում հակասական բնույթի տեղեկատվության բախումով` որևիցե երևույթի վերաբերյալ իրարամերժ դիրքորոշումների առաջացումով, ինչը իր հերթին հոգեբանական անհարմարության զգացում է առաջացնում անհատի մոտ:  Այլ կերպ ասած` կոգնիտիվ դիսոնանսը մի սոցիալ հոգեբանական ևրևույթ է, երբ անհատի կողմից սոցիալական [...]

Մարդու բնությունն ու նրա բնավորությունը ըստ Է.Ֆրոմմի

Հեղինակ` Տաթև Կարապետյան tatevkarapetyan@mail.ru Մարդկային տեսակի ընդհանուր բնութագիրը  Ցանկացած մարդ հանդիսանում է ամբողջ մարդկության ներկայացուցիչը: Յուրաքանչյուր առանձին անհատ տիրապետում է իրեն տարբերակող առանձնահատկությունների և այդ իմաստով նա բացառիկ է, բայց միևնույն ժամանակ նրանում առկա են ընդհանուր առմամբ մարդկային տեսակին բնորոշ բոլոր գծերը: Նրա անհատականությունը պայմանավորված է մարդկային գոյության յուրահատկություններով,  որոնք ընդհանուր են բոլոր մարդկանց համար: [...]

Հուզական այրման համախտանիշ

 Հեղինակ` Գայանե Հարությունյան gayane.harutyunyan@gmail.com “Հուզական այրման համախտանիշ” կամ “սպառման սինդրոմ” տերմինը առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրվեց 1974 թվականին ամերիկացի հոգեբան Ֆրեդենբերգի կողմից: Ի սկզբանե տերմինը օգտագործվում էր այնպիսի անձանց հոգեբանական վիճակի բնութագրման համար, ում աշխատանքը ինտենսիվորեն և սերտորեն կապված էր մարդկանց հետ, ինչն էլ ենթադրում էր հուզական գերլարված վիճակ, որի արդյունքում անհատի մոտ առաջանում [...]

Էրիկ Բեռնի տրանսակցիոն վերլուծությունը

Հեղինակ` Մարիամ Մելքումյան mariam-melkumyan@mail.ru Տրանսակցիոն անալիզը հոգեբանության ժամանակակից ուղղություն է, որը հիմնադրվել է 1950-ական թվականներին Էրիկ Բեռնի կողմից: Էրիկ Բեռնը ամերիկացի ժամանակակից հոգեբան և հոգեբույժ է: Ծնվել է Կանադայի Մոնրեալ քաղաքում:

Սոցիալական փոքր խմբեր

Հեղինակ` Մարիամ Մելքումյան mariam-melkumyan@mail.ru Փոքր խմբի խնդիրը հանդիսանում է ավանդական և լավ մշակված խնդիրներից մեկը մի շարք սոցիալական դիսցիպլինաներում: Հետաքրքրությունը փոքր խմբերի ուսումնասիրության նկատմամբ առաջացել է բավականին վաղուց, ըստ էության, երբ սկսվեց քննարկվել անձի և հասարակության փոխհարաբերության խնդիրը, մասնավորապես անձի և նրա ձևավորման միջավայրի փոխհարաբերության հարցը: Առաջին հարցը, որն անհրաժեշտ է լուծել, փոքր խմբերի ուսումնասիրությանն [...]

ԱՂԱՆԴՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆԵՐԱԶԴՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակ`Բազոյան Ֆենյա fen.bazoyan@gmail.com Այսօր Հայաստանում օրեցօր ընդլայնվող աղանդավորների թիվը մեծ վտանգ է ներկայացնում ազգային ինքնությանն ու կայունությանը: Մեր հասարակության մեջ տեղի ունեցող տարբեր սոցիալական, տնտեսական բարեփոխումները, տեղեկատվական հոսքերի անկառավարելի մեծ ծավալը տարրերային կերպով ստեղծում են անկայունության ինքնատիպ մթնոլորտ: Դա իր հերթին արժեքային համակարգի ճգնաժամ և անվստահության գերխնդիր է առաջ բերում, որը դրսևորվում է սոցիալ-հոգեբանական հարաբերությունների [...]

ԱԳՐԵՍԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Հեղինակ` Վահրամ Միրաքյան vmiraqyan@gmail.com Մարդիկ մշտապես գտնվում են շրջապատի վարքի ու խոսքերի ազդեցության տակ [1, c. 106]: Երեխաների համար ընդօրինակման «կենդանի» օրինակ են ծառայում առաջնային սոցիալական խմբերը, հատկապես ընտանիքի անդամները: Դիտման միջոցով ագրեսիվ սոցիալական մոդելների ընդօրինակման գործընթացն առաջադրվում և մեկնաբանվում է սոցիալական ուսուցման տեսությամբ, որը վերջնական ձևակերպում ստացել է Ա.Բանդուրայի կողմից 1997թ. [2, c. 456]: [...]

Ֆուտբոլային ինքնությունը որպես այլ սոցիալական ինքնությունների շրջանառման միջոց

Առհասարակ խոսելով ֆուտբոլային ինքնության սոցիալական կողմի մասին առաջին հերթին անհրաժեշտ է տարանջատել բոլոր այն խմբերը, որոնք հանդիսանում են տվյալ սպորտաձևի ոչ անմիջական մասնակիցները դիտորդները: Այս համախմբությունը կրում է ոչ համասեռ բնույթ և բաղկացած է երեք  խմբերից: Դրանք են