Սոցիալական փոքր խմբեր

Հեղինակ` Մարիամ Մելքումյան

mariam-melkumyan@mail.ru

Փոքր խմբի խնդիրը հանդիսանում է ավանդական և լավ մշակված խնդիրներից մեկը մի շարք սոցիալական դիսցիպլինաներում: Հետաքրքրությունը փոքր խմբերի ուսումնասիրության նկատմամբ առաջացել է բավականին վաղուց, ըստ էության, երբ սկսվեց քննարկվել անձի և հասարակության փոխհարաբերության խնդիրը, մասնավորապես անձի և նրա ձևավորման միջավայրի փոխհարաբերության հարցը: Առաջին հարցը, որն անհրաժեշտ է լուծել, փոքր խմբերի ուսումնասիրությանն անցնելիս, դա այն հարցն է, թե ինչ է իրենից ներկայացնում փոքր խումբը, որոնք են նրա հատկանիշները և սահմանները:

Փոքր խումբ ասելով հասկանում են անհատների համախմբություն, որի անդամները միավորված են ընդհանուր սոցիալական գործունեությամբ և գտնվում են անմիջական անձնական հաղորդակցման մեջ, ինչը հիմք է հանդիսանում հուզական հարաբերությունների, խմբային նորմերի և խմբային գործընթացների առաջացման համար: Դա բավականին ունիվերսալ սահմանում է, որը չի հավակնում հասկացության հստակ բնութագրման և ավելի շուտ կրում է նկարագրական բնույթ, թույլ է տալիս բազմաթիվ մեկնաբանություններ, կախված նրանից, թե ինչ բովանդակություն է անհրաժեշտ տալ նրա մեջ ներառված հասկացություններին: Փոքր խմբում ընդհանուր սոցիալական գործունեության առկայությունը թույլ է տալիս խումբը մեկնաբանել որպես այդ գործունեւոթյան սուբյեկտ և դրանով առաջարկում է տեսական սխեմա ամբողջ հետագա ուսումնասիրության համար: Որպեսզի այդ մեկնաբանությունը ձեռք բերի հստակություն, կարելի է այդ սահմանման մեջ առանձնացնել ամենաէականը և կարևորը` փոքր խումբը այնպիսի խումբ է, որի մեջ հասարակական հարաբերությունները հանդես են գալիս անմիջական անհատական կոնտակտների ձևով: Այդ սահմանման մեջ սեղմ ձևով ներկայացված են փոքր խմբի հիմնական հատկանիշները, որոնք առանձնացվում են սոցիալ-հոգեբանական գիտելիքի այլ համակարգերում, և դրա հետ միասին հստակ նշվում է գործունեության սկզբունքի տեսանկյունից խմբի հասկացման հիմնական գաղափարը:

Այժմ անհրաժեշտ է վերծանել փոքր խմբի քանակական բնութագրումները, քանի սահմանել միայն «իր կազմով ոչ փոքրաթիվ խումբ», նշանակում է ոչինչ չասել: Սոցիալ-հոգեբանական գրականության մեջ վաղուց ընթանում է բանավեճ փոքր խմբի վերին և ստորին սահմանների մասին: Ուսումնասիրությունների մեծամասնության մեջ փոքր խմբի անդամների քանակը տատանվում է 2-ից 7-ի միջև: Այդ հաշվարկը համընկնում է այն պատկերացման հետ, որն ունի մեծ տարածում, որ ամենափոքրքթիվ փոքր խումբը հանդիսանում է 2 մարդուց բաղկացած խումբը` այսպես կոչված «դիադան»:

  Չնայած որ առողջ տրամաբանության մակարդակում արդարացի է համարվում այն միտքը, որ փոքր խումբն սկսվում է դիադայից, նրա հետ մրցակցում է մի այլ տեսակետ, որ փոքր խմբի անդամների ամենափոքր թիվը ոչ թե երկուսն են, այլև` երեքը: Հետևաբար, բոլոր փոքր խմբերի տարատեսակների հիմքում ընկած են այսպես կոչված տրիադաները: Վեճն այն հարցի շուրջ, թե արդյոք դիադան  կամ տրիադան է հանդիսանում փոքր խմբի նվազագույն տարբերակը, կարող է նույնպես անվերջանալի լինել, եթե մոտեցումներից մեկի օգտին չբերվեն ծանրակշիռ փաստարկներ: Հենվելով փոքր խմբերի որպե կառավարման սուբյեկտների և օբյեկտների ուսումնասիրության էմպիրիկ փորձի վրա` հեղինակները հանգում են հետևյալ եզրակացություններին. դիադայում ֆիքսվում է հաղորդակցման միայն ամենապարզ, գենետիկորեն առաջնային ձևը` զուտ հուզական շփումը: Սակայն դիադան բավականին դժվար է դիտարկել որպես գործունեության իրական սուբյեկտ, քանի որ նրա մեջ անհնար է առանձնացնել հաղորդակցման այն տիպը, որը միջնորդավորված է համատեղ գործունեությամբ` դիադայում սկզբունքորեն անհանգուցալուծելի է գործունեության հետ կապված առաջացած կոնֆլիկտը, քանի որ այն անխուսափելիորեն ձեռք է բերում զուտ միջանձնային կոնֆլիկտի բնույթ: Խմբում երրորդ մարդու ներկայությունը առաջացնում է դիտողի նոր դիրք, ինչը լրացնում է էականորեն նոր պահ առաջացող փոխհարաբերությունների համակարգում` այդ «երրորդը»  ներգրավված չլինելով կոնֆլիկտի մեջ կարող է ինչ-որ բան լրացնել նրանում դիրքերից որևէ մեկին, և դրանով ներկայացնելով ոչ թե միջանձնային, այլ գործունեության սկզբունքը: Դրանով հիմք է ստեղծվում կոնֆլիկտի հանգուցալուծման համար և վերանում է նրա անձնային բնույթը, փոխարինվելով կոնֆլիկտի մեջ գործունեության հիմքերի ներառվածությամբ: Այդ տեսակետը գտնում է որոշակի աջակցություն, սակայն չի կարելի ասել, որ հարցը վերջնականապես լուծված է:

   Համենայն դեպս գործնականում անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ փոքր խումբ «սկսվում» է կա’մ դիադաից կա’մ տրիադից: Դիադայի օգտին մինչև հիմա արտահայտվում են ուսումնասիրությունների մեծ մասը, որը կոչվում է «դիադիկ փոխգործողության» տեսություն: Այդ տեսության մեջ դիադի ընտրությունը որպես փոքր խմբի մոդել ունի ավելի սկզբունքային նշանակություն: Խաղերի մաթեմատիկական տեսության ապարատի օգտագործումը թույլ է տալիս դիադի վրա փորձարկել փոխգործողության բազմաթիվ իրադրություններ: Չնայած որ առաջարկված լուծումներն ինքնին հետաքրքրություն են ներկայացնում, նրանց սահմանափակվածությունը կայանում է հենց նրանում, որ խումբը նույնացվում է դիադի հետ և մոդելի կառուցման դեպքում թույլատրելի պարզեցումը հանդիսանում է խմբում կատարվող իրական գործընթացների պարզեցում: Բնական է, որ այդպիսի մեթոդաբանական սկզբունքը, երբ դիադան, այն էլ լաբորատոր, հայտարարվում է փոքր խմբի միակ նախատիպը չի կարելի համարել կոռեկտ:

  Այդ պատճառով սոցիալ-հոգեբանական գրականության մեջ երբեմն կարծիքներ են արտահայտվում, որ դիադան ընդհանրապես չի կարելի համարել փոքր խումբ: Օրինակ, սոցիալական հոգեբանությունից եվրոպական դասագրքերից մեկում առանձնացվել էր հատուկ գլուխ «Դիադա թե՞ փոքր խումբ» վերնագրով, որտեղ հեղինակները պնդում են, որ դիադան դեռ խումբ չէ: Այսպիսով, բանավեճը այդ հարցի վերաբերյալ դեռ չի ավարտվել:

Փոքր խմբերի առատությունը հասարակության մեջ ենթադրում է նրանց մեծ բազմազանություն, այդ պատճառով էլ ուսումնասիրության նպատակների համար անհրաժեշտ է նրանց դասակարգում: Փոքր խումբ հասկացության ոչ միանշանակությունը առաջացրել է ենթադրվող դասակարգումների ոչ միանշանակություն: Սկզբունքորեն թույլատրելի են ամենաբազմազան հիմքեր փոքր խմբերի դասակարգման համար` խմբերը տարբերվում են իրենց գոյության ժամանակով (երկարատև և կարճատև), նդամների միջև շփումների խտության աստիճանով, խմբի մեջ նոր անդամի մտնելու եղանակով և այլն: Ներկայումս հայտնի են դասակարգումների մոտ 50 տարբեր հիմքեր: Նպատակահարմար է ընտրել նրանցից ամենատարածվածները, ինչպիսին են հանդիսանում 3 դասակարգումներ.

1.         փոքր խմբերի բաժանումը «առաջնայինների» և «երկրորդայիններ»

2.         նրանց բաժանումը «ձևայնացածների» և «չձևայնացածների»

3.         բաժանումը «անդամության խմբերի» և «ռեֆերենտային խմբերի»

 Փոքր խմբերի բաժանումը առաջնայինների և երկրորդայինների առաջին անգամ առաջարկվել է Չ.Կուլիի կողմից, որը սկզբում պարզապես տվել էր առաջնային խմբի նկարագրական սահմանումը, այդպիսի խմբեր անվանելով` ընտանիքները, ընկերախմբերը, մերձավոր հարևաններրի խմբերը: Հետագայում Կուլին ռաջարկեց որոշակի հատկանիշ, որը թույլ տվեց որոշել առաջնային խմբերի էական բնութագիրը` կոնտակտների անմիջականությունը: Սակայն այդ հատկանիշի առանձնացման ժամանակ առաջնային խմբերը սկսեցին նույնացնել փոքր խմբերի հետ, և այդ ժամանակ առաջնային խմբերը կորցրեցին իրենց իմաստը: Եթե փոքր խմբերի հատկանիշը` նրանց կոնտակտայնությունն է, ապա նպատակահարմար է նրանցում առանձնացնել նաև ինչ-որ հատուկ խմբեր, որտեղ յուրահատուկ հատկանիշ է հանդիսանալու այդ կոնտակտայնությունը: Այդ պատճառով ըստ ավանդույթի բաժանումը առաջնային և երկրորդային խմբերի (այդ դեպքում երկրորդայինները, նրանք են որտեղ չկան անմիջական կոնտակտներ, իսկ անդամների միջև հաղորդակցման համար օգտագործվում են տարբեր ՙմիջնորդներ՚ որպես կապի միջոցներ), սակայն ըստ էության ուսումնասիրվում են հենց առաջնային խմբերը, քանի որ միայն նրանք են համապատասխանում փոքր խմբի չափորոշիչներին: Այդ դասակարգումը ներկայումս պրակտիկ նշանակություն չունի:

   Փոքր խմբերի դասակարգումներից պատմականորեն երկրորդը` ձևայնացած և չձևայնացած խմբերի,  առաջարկվել էր Է.Մէյոի կողմից: Ըստ Մէյոի, ձևայնացած խումբը տարբերվում է նրանով, որ նրա մեջ հստակ առաջադրված են նրա անդամների բոլոր դիրքերը, դրանք կանխորոշված են խմբային նորմերով: Համապատասխանաբար ձևայնացած խմբում նույնպես խիստ բաշխված են նաև բոլոր անդամների դերերը իշխանության կառուցվածքի ենթակայության համակարգում` պատկերացումները ուղղահայաց հարաբերությունների մասին, որպես հարաբերություններ, որոնք վերագրված են դերերի և կարգավիճակների համակարգով: Ձևայնացած խմբի օրինակ է հանդիսանում ցանկացած խումբ, որն ստեղծված է ինչ-որ կոնկրետ գործունեության պայմաններում`բանվորական բրիգադ, դպրոցական դասարան, սպորտային թիմ և այլն: Ձևայնացած խմբերի ներսում Մէյոն հայտնաբերել էր նաև «չձևայնացած» խմբեր, որոնք կազմավորվում և առաջանում են տարերայնորեն, որտեղ ոչ կարգավիճակները, ոչ էլ դերերը վերագրված չեն և ուղղահայաց հարաբերությունների համակարգը առաջադրված չէ: Չձևայնացած խումբը կարող է ստեղծվել ձևայնացածի ներսում, օրինակ դասարանի ներսում ռաջանում են խմբավորումներ, որոնք բաղկացած են ինչ-որ ընդհանուր հետաքրքրությամբ միավորված մոտ ընկերներից, այսպիսով, ձևայնացած խմբի ներսում միահյուսվում են հարաբերությունների երկու կառուցվածքներ: Սակայն չձևայնացած խումբը կարող է առաջանալ նաև ինքնին, ոչ թե ձևայնացած խմբի ներսում, այլ նրանից դուրս, մարդիկ, որոնք պատկանում են տարբեր ձևայնացած խմբերի, հանդիսանում են այդպիսի չձևայնացած խմբերի օրինակներ: Երբեմն այդպիսի խմբերի շրջանակներում, չնայած նրա չձևայնացած բնույթին, առաջանում է համատեղ գործունեություն, և այդ խումբը ձեռք է բերում ձևայնացած խմբի հատկանիշներ` նրա մեջ առանձնանում են որոշակի, չնայած կարճատև, դիրքեր և դերեր: Փորձնականորեն պարզվել էր, որ իրականում շատ դժվար է առանձնացնել զուտ չձևայնացած և զուտ ձևայնացած խմբերը, հատկապես այն դեպքերում, երբ չձևայնացած խմբերը առաջանում են ձևայնացածների ներսում:

Այդ պատճառով սոցիալական հոգեբանության մեջ եղան առաջարկություններ, որոնք փորձում էին վերացնել այդ ոչ միանշանակությունը: Մի կողմից մտվել էին խմբի ձևայնացած և չձևայնացած կառուցվածքներ (կամ էլ հարաբերությունների ձևայնացած և չձևայնացած կառուցվածք), և սկսեցին տարբերվել ոչ թե խմբերը, այլ նրանց ներսում հարաբերությունների տիպը, բնույթը: Մէյոի ռաջարկություններն ունեին հենց այդպիսի իմաստ, իսկ ՙձևայնացած՚ և ՙչձևայնացած՚ սահմանումների տեղափոխումը խմբերի բնութագման վրա կատարվել էր կամայականորեն: Մյուս կողմից մտցվել էր ՙխումբ՚ և ՙկազմակերպություն՚ հասկացությունների ծայրաստիճան տարբերակում, ինչը բնորոշ է սոցիալական հոգեբանության զարգացման համար վերջին 30 տարիների ընթացքում: Չնայած կազմակերպությունների սոցիալական հոգեբանության ուսումնասիրությունների առատության, սակայն «կազմակերպություն» և «ձևայնացած» խումբ հասկացությունների բավականին հստակ սահմանազատում մինչ այժմ գոյություն չունի: Մի շարք դեպքերում խոսքը գնում է հենց այն մասին, որ յուրաքանչյուր ձևայնացած խումբ ի տարբերություն չձևայնացածի օժտված է կազմակերպության հատկանիշներով:

 Չնայած տերմինաբանության որոշակի անհստակության, փոքր խմբերում երկու կառուցվածքների առկայության բացահայտումը ուներ շատ մեծ նշանակություն: Այսպիսով, փոքր խմբերի ավանդականորեն ձևավորված դասակարգումներից երկրորդը չի կարող համարվել ամբողջովին հստակ, չնայած որ նրա հիման վրա կառուցված կառուցվածքների դասակարգումը հանդիսանում է օգտակար խմբերի էության մասին պատկերացումների զարգացման համար:

 Երրորդ դասակարգումը առանձնացնում է անդամության և ռեֆերենտային խմբերը: Այն մտցվել էր Գ. Հայմենի կողմից, որին պատկանում է «ռեֆերենտային խումբ» երևույթի հայտնագործությունը: Հայմենի փորձերում ցույց էր տրվել, որ որոշ փոքր խմբերի անդամների մի մասն ընդունում են վարքի նորմեր, որոնք ընդունված են ոչ թե իրենց խմբերում, այլ ուրիշ խմբերում, որոնց նրանք կողմնորոշվում են: Այդպիսի խմբերը, որոնց մեջ անհատները իրականում ներգրաված չեն, սակայն որոնց նորմերը նրանք ընդունում են, Հայմենն անվանեց ռեֆերենտային խմբեր: Ավելի հստակ այդ խմբերի տարբերությունը անդամության իրական խմբերից ցույց էր տրվել Մ.Շերիֆի աշխատանքներում, որտեղ ռեֆերենտային խումբ հասկացությունը կապված էր «համեմատության համակարգի» հետ, որն անհատը օգտագործում է իր կարգավիճակը այլ մարդկանց կարգավիճակի հետ համեմատելու համար: Հետագայում Գ.Կելլին, մշակելով ռեֆերենտային խմբերի հասկացությունը, առանձնացրել է նրանց երկու գործառույթներ. համեմատական և նորմատիվ, ցույց տալով, որ ռեֆերենտային խումբը անհրաժեշտ է անհատին կամ որպես սեփական վարքը նրա հետ համեմատության էտալոն, կամ էլ նրա նորմատիվային գնահատման համար:

  Ներկայումս սոցիալ-հոգեբանական գրականության մեջ հանդիպում է «ռեֆերենտային խումբ» տերմինի երկակի կիրառություն. երբեմն որպես խումբ, որը հակադրվում է անդամության խմբին, երբեմն որպես խումբ, որն առաջանում է անդամության խմբի ներսում: Այդ երկրորդ դեպքում ռեֆերենտային խումբը սահմանվում է որպես «հաղորդակցման կարևոր շրջանակ», այսինքն մարդկանց շրջանակ, որոնք ընտրված են իրական խմբի կազմից որպես անհատի համար շատ կարևոր: Դրա հետ միասին կարող է առաջանալ իրադրություն, երբ նորմերը, որոնք ընդունված են խմբի կողմից, դառնում են ընդունելի անհատի համար միայն այն ժամանակ, երբ նրանք ընդունված են «հաղորդակցման կարևոր շրջանակի» կողմից, այսինքն կարծես թե առաջանում է նաև միջանկյալ ուղեցույց, որին մտադրված է կողմնորոշվել անհատը: Այդ մեկնաբանությունը ունի որոշակի նշանակություն, սակայն ըստ երևույթին տվյալ դեպքում անհրաժեշտ է խոսել ոչ թե «ռեֆերենտային խմբերի» մասին, այլ «ռեֆերենտության» մասին որպես խմբում հարաբերությունների առնձնահատուկ հատկություն, երբ նրա անդամներից ինչ-որ մեկը որպես սեփական վարքի և գործունեության համար չափանիշ ընտրում է մարդկանց որոշակի շրջանակ:

 Բաժանումը անդամության և ռեֆերենտային խմբերի հետաքրքիր հեռանկար է առաջացնում կիրառական ուսումնասիրությունների համար, մասնավորապես դեռահասների հակաիրավական վարքի ուսումնասիրության ոլորտում, պարզել այն հարցը, թե ինչու± մարդը, որը ներգրավված է այնպիսի անդամության խմբերի մեջ, ինչպիսիք են դասարանը, սպորտային թիմը, սկսում է կողմնորոշվել ոչ թե այն նորմերին, որոնք ընդունված են նրանցում, այլ այն նորմերին, որոնք ընդունված են ուրիշ խմբերում և որոնց անդամ նա ի սկզբանե չի հանդիսացել: Ռեֆերենտային խմբի ներգործության մեխանիզմը թույլ է տալիս բացատրել այդ փաստի սկզբնական մեկնաբանությունը` անդամության խումբը կորցրել է իր գրավչությունը անհատի համար, նա հարաբերակցում է իր վարքը այլ խմբի հետ: Իհարկե, դա դեռ պատասխան չէ այն հարցին, թե ինչու հենց տվյալ խումբն է նրա համար ձեռք բերել այդքան մեծ նշանակություն, իսկ մյուսը կորցրել: Ըստ երևույթին, ռեֆերենտային խմբերի ամբողջ խնդիրը սպասում է իր հետագա զարգացումը, քանի որ այդ ամենը դեռ մնում է այն բանի հաստատման մակարդակում, թե որ խումբն է հանդիսանում անհատի համար ռեֆերենտային, սակայն չի բացատրվում թե ինչու հենց այդ խումբը, ոչ թե ուրիշը:

Փոքր խմբեի ուսումնասիրության հեռանկարը ավելի հստակ հասկանալու համար անհրաժեշտ է շատ թե քիչ սիստեմատիկորեն դիտարկել, թե որ հիմնական ուղղություններով է զարգացել նրանց ուսումնասիրությունը սոցիալական հոգեբանության մեջ Արևմուտքում, որտեղ փոքր խմբերի խնդիրը հանդիսանում էր հիմնական: Սակայն դա բավականին ծավալուն և ինքնուրույն խնդիր է, որը կարելի է լուծել միայն ընդհանուր գծերով: Նպատակահարմար է առանձնացնել 3 հիմնական ուղղություն փոքր խմբերի ուսումնասիրության մեջ`սոցիոմետրիկական , սոցիոլոգիական, խմբակային դինամիկայի միջոցով:

Ամերիկացի սոցիոլոգ Չ.Միլզը առանձնացրել է 4 պատճառներ, որոնց համար պետք  է ուսումնասիրել փոքր սոցիալական խմբերը

Պրագմատիստական` փոքր խմբերում կատարվածի նշանակությունը շատ կարևոր է, քանի որ այնտեղ տեղի է ունենում այնպիսի որոշումների կայացում, որոնք մեծ դեր են խաղում ինչպես  հասարակության պատմության մեջ, այնպես էլ ազդում են մարդկանց կյանքի ձևի և որակի վրա: Օրինակ լիդերների փոքր խումբը կարող է ստիպել սեփական ազգին որոշակի ձևով գործելու:

Սոցիալ-հոգեբանական տեսնակյունից փոքր խմբերում միշտ տեղի են ունենում սոցիալական և անհատական շահերի բախում, որոնք զգալիորեն ազդում են մարդու վրա: Դրա համար էլ ուսումնասիրելով խումբը կարող ենք հետևել այդ ճնշումների փոխհարաբերությանը: Փոքր խմբերը ոչ թե ուղղակի մեծ խմբերի մի մասն են, երբեմն դրանք են ընկած հենց մեծ հասարակությունների ստեղծման հիմքում:

Լիդերությունը և ղեկավարությունը փոքր խմբերում:

 Փոքր խմբերում դինամիկ գործընթացների բնութագրման ժամանակ, բնական է առաջանում հարց, թե ինչպե±ս է խումբը կազմակերպվում, ո±վ է իր վրա վերցնում նրա կազմակերպման գործառույթները, ինչպիսի±ն է նրա կառավարմանն ուղղված գրծունեության հոգեբանական պատկերը: Լիդերության և ղեկավարության խնդիրը հանդիսանում է սոցիալական հոգեբանության արմատական խնդիրներից մեկը, քանի որ այդ երկու գործընթացները ոչ թե պարզապես վերաբերվում են խմբային գործունեության ինտեգրման խնդրին, այլ հոգեբանորեն նկարագրում են այդ ինտեգրման սուբյեկտին: Երբ խնդիրը նշվում է որպես ՙլիդերության խնդիր՚, դրանով միայն տուրք է տրվում սոցիալ-հոգեբանական ավանդույթին, որը կապված է տվյալ երևույթի ուսումնասիրության հետ: Ժամանակակից պայմաններում խնդիրը պետք է ուսումնասիրվի ավելի լայն, որպես խմբի ղեկավարության խնդիր: Այդ պատճառով շատ կարևոր է նախևառաջ կատարել տերմինաբանական տարբերակումներ «լիդեր» և «ղեկավար» հասկացությունների մեջ: Բ.Դ.Պարիգինը նշում է լիդերի և ղեկավարի հետևյալ տարբերությունները.

1.  Լիդերը հիմնականում կատարում է միջանձնային հարաբերությունների կարգավորումը խմբում, այն դեպքում երբ ղեկավարը իրականացնում է խմբի պաշտոնական հարաբերությունների կարգավորումը որպես որոշակի սոցիալական կազմակերպության;

2. Լիդերությունը կարելի է արձանագրել միկրոմիջավայրի պայմաններում (ինչպիսին էլ հանդիսանում է փոքր խումբը), ղեկավարությունը` մակրոմիջավայրի տարր է, այսինքն այն կապված է հասարակական հարաբերությունների ամբողջ համակարգի հետ;

3.         Լիդերությունը առաջանում է տարերայնորեն, յուրաքանչյուր իրական սոցիալական խմբի ղեկավար կամ նշանակվում է, կամ ընտրվում, սակայն այդ գործընթացը չի հանդիսանում տարերային, այլ ընդհակառակը նպատակաուղղված է և իրականացվում է սոցիալական կառուցվածքի տարբեր տարրերի վերահսկողության տակ;

4. Լիդերության երևույթը ավելի կայուն է, լիդերի առաջադրումը ավելի շատ կախված է խմբի տրամադրությունից, այն ժամանակ երբ ղեկավարությունը ` վելի կայուն երևույթ է;

5.   Ղեկավարությունն ի տարբերություն լիդերության օժտված է տարբեր սանկցիաների ավելի որոշակի համակարգով, որոնք լիդերի մոտ չկան;

6.   Որոշումների կայացման գործընթացը ղեկավարի կողմից ավելի բարդ է և միջնորդավորված է բազմազան հանգամանքների և ենթադրությունների բազմությամբ, այն ժամանակ երբ լիդերը կայացնում է ավելի անմիջական որոշումներ, որոնք վերաբերում են խմբային գործունեության;

7.  Լիդերի գործունեության ոլորտը` հիմնականում փոքր խումբն է, որտեղ էլ նա հանդիսանում է լիդեր, ղեկավարի գործունեության ոլորտը ավելի լայն է, քանի որ նա ներկայացնում է փոքր խումբը ավելի լայն սոցիալական համակարգում:

Ինչպես երևում է բերված տարբերություններից, այնուամենայնիվ լիդերը և ղեկավարը գործ ունեն նույն կարգի խնդիրների հետ, մասնավորապես ` կոչված են խթանել խումբը, ուղղորդել նրան որոշակի խնդիրների լուծման, հոգալ միջոցների մասին, որոնց օգնությամբ այդ խնդիրները կարող են լուծվել: Չնայած իրենց ծագմամբ լիդերը և ղեկավարը տարբերվում են, նրանց գործունեության հոգեբանական բնութագրումների մեջ գոյություն ունեն գծեր, որոնք իրավունք են տալիս խնդրի դիտարկման ժամանակ հաճախ այդ գործունեությունը դիտարկել որպես նմանատիպ, չնայած որ դա չի այնքան էլ ճշգրիտ չէ: Լիդերությունը հանդիսանում է խմբի որոշակի անդամների վարքի զուտ հոգեբանական բնութագիր, ղեկավարությունը ավելի շատ հանդիսանում է խմբում հարաբերությունների սոցիալական բնութագիր, նախևառաջ կառավարման և ենթակայության դերերի բաշխման տեսանկյունից: Ի տարբերություն լիդերության ղեկավարությունը հանդես է գալիս որպես հասարակության կողմից կարգավորված իրավական գործընթաց: Ղեկավարի գործունեության հոգեբանական բովանդակությունը ուսումնասիրելու համար, կարելի է օգտագործել լիդերության մեխանիզմի իմացությունը, սակայն այդ մեխանիզմի միայն իմացությունը չի տալիս ղեկավարի գործունեության ամբողջական բնութագիրը:

Այդ պատճառով հաջորդականությունը տվյալ խնդրի ուսումնասիրության մեջ պետք է լինի այնպիսին, որ սկզբից անհրաժեշտ է բացահայտել լիդերության մեխանիզմի ընդհանուր բնութագիրները, դրանից հետո այդ մեխանիզմի մեկնաբանությունը ղեկավարի կոնկրետ գործունեության շրջանակներում:

Լիդեր է հանդիսանում փոքր խմբի այնպիսի անդամ, որն առաջադրվում է խմբի անդամների փոխգործողության արդյունքում խմբի կազմակերպման համար կոնկրետ խնդրի լուծման համար: Նա ցուցադրում է ակտիվության, մասնակցության, ազդեցության ավելի բարձր մակարդակ կոնկրետ խնդրի լուծման մեջ քան խմբի մյուս անդամները: Այսպիսով, լիդերը առաջադրվում է կոնկրետ իրադրության մեջ, իր վրա վերցնելով որոշակի գործառույթներ: Խմբի մյուս անդամները ընդունում են լիդերությունը, այսինքն լիդերի հետ կառուցում են այնպիսի հարաբերություններ, որոնք ենթադրում են, որ նա նրանց առաջնորդելու է, իսկ նրանք առաջնորդվելու են: Լիդերությունը անհրաժեշտ է դիտարկել որպես խմբային երևույթ, լիդերին անհնարին է պատկերացնել միայնակ, նա միշտ տրվում է որպես խմբային կառուցվածքի տարր, իսկ լիդերությունը հանդիսանում է հարաբերությունների համակարգ այդ կառուցվածքում: Այդ պատճառով լիդերության երևույթը վերաբերվում է փոքր խմբի դինամիկ գործընթացներին: Այդ գործընթացը կարող է լինել բավականին հակասական` լիդերի հավակնությունների մակարդակը և խմբի այլ անդամների նրա առաջնորդող դերն ընդունելու պատրաստականության աստիճանը կարող են չհամընկնել:

Լիդերի իրական հնարավորությունները պարզել` նշանակում է պարզել թե ինչպես են ըմբռնում լիդերին խմբի այլ անդամները: Լիդերի ազդեցության աստիճանը խմբի վրա նույնպես չի հանդիսանում կայուն մեծություն, որոշակի հանգամանքներում լիդերական հնարվորությունները կարող են աճել, իսկ այլ հանգամանքներում ընդհակառակը նվազել: Երբեմն լիդեր հասկացությունը նույնացվում է «հեղինակություն» հասկացության հետ, սակայն դա բավականին կոռեկտ չէ, իհարկե լիդերը հանդես է գալիս որպես հեղինակություն խմբի համար, սակայն ցանկացած հեղինակություն չի ենթադրում, որ նրա մոտ առկա են լիդերկան հնարավոություններ: Լիդերը պետք է կազմակերպի ինչ-որ խնդրի լուծում, հեղինակությունը այդպիսի գործառույթ չի կատարում, նա կարող է հանդես գալ որպես օրինակ, իդեալ, սակայն ընդհանրապես իր վրա չվերցնել խնդրի լուծում: Այդ պատճառով լիդերության երևույթը` բավականին առանձնահատուկ երևույթ է, որը հնարավոր չէ նկարագրել այլ հասկացություններով:

Այնուամենայնիվ, փոքր խմբերի ուսումնասիրությունը բավական արդիակ է թե հասարակական գիտությունների զարգացման թե կիրառական օգուտներ ունենալու տեսանկյունից:

 Օգտագործված  գրականության ցանկ

1. Андреева Г. М. «Социальная психология»  М.; 1979

2. Кричевский Р. Л., Дубовская Е. М. «Психология малой группы» М.; 1999

3. Рогов Е. И. «Психология  группы»  М.;  2005

4.  С.С. Фролов «Социология» М.;  1999

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *