Ռոլան Բարտ «Հագուստի պատմությունն ու սոցիոլոգիան. մի քանի մեթոդաբանական նկատառումներ»

Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru
Բնօրինակը տե’ս հղումով

Մինչ 19-րդ դարի սկիզբը, ըստ էության, «Կոստյումի Պատմություն» ասվածը գոյություն չուներ, այլ գոյություն ուներ միայն որակով պայմանավորված հագուստների (habits) մանրամասն քննում կամ անտիկ հնագիտությանը վերաբերող ուսումնասիրություններ[1]: Սկզբում, Կոստյումի Պատմությունն էապես ռոմանտիկ մի փաստ էր՝ ուզում է խոսքը գնա տվյալ ժամանակաշրջանի արտիստների, նկարիչների կամ թատրոնի մարդկանց իրենց աշխատանքներին անհրաժեշտ «տեղային գույնի» ֆիգուրատիվ էլեմենտների մասին, կամ էլ թե, երբ պատմաբանը փորձեց հաստատել համարժեքություն հագուստին առնչվող ձևի ու ժամանակի կամ վայրի «ընդհանուր ոգու» միջև (Volksgeist, Zeitgeist, spirit of the time, բարոյական բնույթը, միջավայրը, ոճը և այլն): Իրականում, կոստյումի մասին գիտական աշխատություններ սկսեցին ի հայտ գալ մոտավորապես 1860 թվին. դրանք այնպիսի էրուդիտների, արխիվարիուսների, սովորաբար միջնադարագետների, աշխատանքներ էին, ինչպիսիք էին Քեշերան, Դեմեյը կամ Անլարը[2]. նրանց սկզբունքային նպատակն էր դիտարկել կոստյումը որպես հագուստի մնացած մասերի լրացում, և ինքնին հագուստին առնչվող (vestimentaire) մասը որպես պատմական մի իրադարձություն, որի առումով, նախևառաջ, անհրաժեշտ է թվագրել դրա երևան գալը և նշել հանգամանքներից կախում ունեցող սկզբնաղբյուրը: Այսօր այս աշխատանքները դեռևս գերիշխում են այնչափով, որչափով որ շարունակում են ոգեշնչել անթիվ անհամար սովորական պատմությունների ի հայտ գալուն՝ կապվելով նորաձևության առևտրական միֆի զարգացման հետ: Կոստյումի Պատմությունը դեռևս օգուտ չի քաղել Ֆրանսիայում շուրջ երեսուն տարվա պատմական ուսումնասիրությունների վերականգնումից. պատմության տնտեսական ու սոցիալական չափումը, հագուստի ու դյուրազգայնության փաստերի փոխհարաբերություններն այնպես, ինչպես դա սահմանեց Լյուսիեն Ֆեբրը, անցյալի գաղափարախոսության զրկման պահանջը, ինչպես դա կարողացան կանխադրել մարքսիստ պատմաբանները, ահա այս ամենն էլ, փաստացի, իրենից ներկայացնում է հագուստի ամբողջական ինստիտուցիոնալ հեռանկարը, որը դեռևս բացակայում է. մի շատ ավելի զարմանալի բացթողում՝ հագուստը պատմական ու միևնույն ժամանակ սոցիոլոգիական օբյեկտ է, եթե այն դրանցում հանդես էր գալիս: Հետևաբար, կոստյումի պատմության մեջ առ այսօր ի հայտ եկած բացթողումները, նախևառաջ, ցանկացած պատմականությանն առնչվող պատմություններ են: Սակայն, հագուստի ուսումնասիրությունն որոշակի էպիստեմոլոգիական հարց է առաջ քաշում, որը կցանկանայինք գոնե այստեղ նշել. դա այն խնդիրն է, որը ողջ կառուցվածքի վերլուծությունն առաջ է քաշում այն պահից սկսած, երբ այն պետք է պարփակված լինի իր պատմության մեջ, մինչդեռ, առանց նրան ստիպելու կորցնել իր կառուցվածքի սահմանումը. պատմության յուրաքանչյուր պահի հագուստն (le vêtement) իսկապես իրենից ներկայացնում է նորմատիվ ձևերի այս հավասարակշռությունը, որի ամբողջությունը, այնուամենայնիվ, անդադար գտնվում է կայացման գործընթացում: Կոստյումին անդրադարձող պատմություններն այդ խնդիրը լուծեցին անորոշության մեջ: Ձևերի վրա աշխատելու պարտականության առաջ հայտնված, նրանք փորձեցին ցուցակագրել տարբերությունները. մի մասը նույն իր՝ հագուստին, առնչվող համակարգի ներքին (ուրվագծի փոփոխությունները), մյուսները՝ արտաքին տարբերությունները՝ փոխառված ընդհանուր պատմությունից (դարաշրջաններ, երկրներ, սոցիալական դասեր): Միևնույն ժամանակ, վերլուծության ու սինթեզի մակարդակում, պատասխանների պակասությունն այստեղ համընդհանուր է: Ներքին դիֆերենցիացիայի պլանի առումով դեռևս ոչ մի կոստյումի պատմություն չի շտապում սահմանել այն, ինչը տվյալ պահին կարող էր լինել՝ հագուստին առնչվող մի համակարգ, աքսիոլոգիական ամբողջություն (հարկադրումներ, արգելքներ, հանդուրժողականության դրսևորումներ, մոլորոթյուններ, ֆանտազիաներ, համընկնումներ և բացառումներ), որն այն սահմանում է. մեզ տրված նախատիպերը պարզապես գրաֆիկական բնույթ են կրում, այսինքն կախված են մի էսթետիկ կարգից (և ոչ թե սոցիոլոգիական)[3]. ավելին՝ հակառակ լուրջ քննումների, անգամ հագուստի որևէ մասի մակարդակում, վերլուծությունը մնում է անորոշ. մի կողմից այն որակական շեմը, որից սկսած տվյալ մասը փոխում է կամ ձևը կամ գործառույթը, հազվադեպ է լինում ճշգրտված. այլ կերպ ասած՝ անգամ պատմական հետազոտման առարկան մնում է կասկածելի. ե՞րբ է հագուստի մասն իրապես փոխվում, այսինքն՝ ե՞րբ է այն իրապես հանդես գալիս որպես պատմություն[4]: Մյուս կողմից, հագուստի տվյալ մասի դիրքը մարմնի հորիզոնական առանցքի ուղղությամբ (արտաքին կողմի աստիճաններ) հաջորդում է չափազանց թույլ ձևով, այնպես, որպեսզի ներքևի հատվածի բարդ խաղը՝ զգեստ և վերնազգեստ, երբեք չվերլուծվեց իր լեգալության շրջանակներում[5]:
Արտաքին դիֆերենցիացիան կարող է թվալ ավելի հուսալի այն չափով, ինչ չափով, որ այն ընդհանուր Պատմության կողմից երաշխավորված է, որին մենք արդեն վարժված ենք: Բայցևայնպես, այդտեղ նույնպես, պակասությունը մեծ է, որը կրկին էպիստեմոլոգիական դժվարության հատկանշական կողմերից մեկն է հանդիսանում, որը մենք ավելի վաղ նշեցինք: Աշխարհագրորեն, ֆլոկլորի փաստերի առումով, կոստյումի պատմություններն օգուտ չքաղեցին ֆոլկլորիստների կողմից սահմանված օրենքից. հագուստին առնչվող ողջ համակարգը ռեգիոնալ կամ միջազգային բնույթ է կրում, բայց ոչ երբեք ազգային[6]. նրանց աշխարհագրական ներկայացումը մշտապես հիմնված է նորաձևության արիստոկրատ leadership”-ի վրա, առանց որի այդ “leadership”-ը երբեք իր քաղաքական կոնտեքստի մեջ, ինչպես և այն բանում, ինչը վերաբերում է մեր՝ եվրոպական հագուստին, տեղավորված չէր լինի: Բացի այդ, սոցիալականապես, հագուստի պատմությունները համարյա թե միայն զբաղվում են թագավորական կամ արիստոկարտ հագուստի խնդիրներով. ոչ միայն սոցիալական դասակարգն է կրճատվել՝ զրկված իրենց գաղափարական[7] բովանդակությունից, հասնելով մի «պատկերի» (պարոնը, տիկինը և այլն), այլև, անգործ դասակարգերից դուրս, այն երբեք կապ չի հաստատում բանվոր դասակարգի հետ. այս ամենը հագուստի գործառնման խնդիրն է, որի մասին լռում են: Եվ վերջապես, պատմականորեն, պարբերականությունը հաճախ ներկայացված է չափազանց սեղմ ձևով: Ծանոթ ենք այն դժվարություններին, որն առաջ է քաշում ողջ պատմական պարբերականոթյունը[8]. Լյուսիեն Ֆեբրն առաջարկում էր փոխարինել երկակի վերջնական թվագրման օգտագործումը կենտրոնական հասարակ թվագրմամբ. այս կանոնը կոստյումի պատմության մեջ այնքան ողջամիտ կլիներ, որքան և հագուստի հարցում. նորաձևության (բառիս լայն իմաստով) սկիզբն ու նպատակները մշտապես ի ցույց են դրվել տվյալ ժամանակաշրջանում: Ամեն դեպքում, եթե հնարավոր է մոտավորապես մեկ տարվա կտրվածքով թվագրել հագուստի այս կամ այն մասի ի հայտ գալը՝ վերագտնելով հանգամանքներից կախված նրա ծագումը, անհարկի է չտարբերել նորաձևության հայտնագործումը և ավելի անհարկի է հագուստի մի մասին վերագրել ճշգրտորեն թվագրված մի նպատակ. մինչդեռ սա հենց այն է, ինչն անում են կոստյումի գրեթե բոլոր պատմությունները՝ գերակշիռ դեպքերում հմայված կառավարման ժամանակարգրական ազդեցությամբ կամ անգամ կառավարման քաղաքական մասով: Կախարդական կերպով թագավորն այստեղ մնում է ազդված մի խարիզմատիկ գործառնությամբ. ըստ էության նա դիտվում է որպես Հագուստ Կրող մեկը: Այսպիսին են Կոստյումի Պատմության մեջ դիֆերենցիալ նկարագրման օգտագործման հիմնական բացթողումները: Սակայն, ընդհանուր առմամբ, հենց այստեղ են հանդես գալիս այն բացերը, որոնց մի քիչ լայն նայող Պատմությունը կարող էր հարթել: Ինչ վերաբերում է Զգեստի Պատմության բոլոր դրսևորումների հիմնական սխալին, որն է՝ առանց նախազգուշացման խառնել դիֆերենցիացիայի ներքին ու արտաքին մեթոդաբանական չափանիշները, ապա խնդիրն այստեղ ավելի կարևոր է, որովհետև ավելի յուրահատուկ է: Ոչ ակնհայտորեն հագուստը մշտապես ըմբռնվեց որպես ընդհանուր նշանակյալի մի որոշակի նշանակիչ, որը նրա նկատմամբ որպես արտաքին կողմ է հանդես գալիս (դարաշրջան, երկիր, սոցիալական դաս). սակայն, առանց նախազգուշացնելու, պատմաբանը մերթ հետևում է նշանակիչի պատմությանը՝ ուրվագծի էվոլյուցիան, մերթ նշանակյալի՝ տիրապետություններ, ազգեր: Ուստի, անհրաժեշտաբար, այդ պատմությունները միևնույն ժամանակը չունեն. նախևառաջ որովհետև նորաձևությունը կարող է շատ լավ ստեղծել իր սեփական ռիթմը[9]. ընդհանուր պատմության նկատմամբ առկա է ձևերի փոփոխության հարաբերական անկախություն, որը նրանց սատարում է, անգամ այն չափով, ինչ չափով որ նորաձևությունը միայն տիրապետում է նախատիպային ձևերի վերջավոր թվին. մի բան, ինչն ի վերջո ենթադրում է մասնակիորեն ցիկլային մի պատմություն[10], ինչպես նաև որովհետև պատմությունը բաղկացած է «հազար արագության ու հազար դանդաղության սոցիալական ժամանակից» (Ֆ. Բրոդել). հետևապես, ոչ մի պահի հագուստին առնչվող նշանակիչի ու նշանակյալի փոխհարաբերությունները չեն կարող տրված լինել պարզ և գծային ձևով:
Պե՞տք է արդյոք ավելացնել, որ կոնկրետ այս կետի վերաբերյալ անգլո-սաքսոնական աշխարհում բազմաթիվ ձևերով հանդես եկող հագուստի «Հոգեբանությունները», շատ մեծ աջակցություն չեն ստանում: Նրանք ամբողջությամբ մի կողմ են դնում կարևոր մեթոդաբանական դժվարությունը, որը կոչված է յուրաքանչյուր պահի միացնել զգեստի պատմությունն ու սոցիոլոգիան: Երկար քննարկում ծավալեցինք զգեստավորման մոտիվացիաների շուրջ, հատկապես ֆիլոգենիկ առումով. մի բան, որը մշտապես լեզվի ծագման դիսկուրսների վերաբերյալ ծավալվող քննարկումներում ապարդյուն չէ չհիշատակելը: Ինչո՞ւ է մարդը հագնվում: Երկուստեք ծանրութեթև են անում հետևյալ երեք ֆակտորներ՝ պաշտպանություն, ամոթխածություն, զարդարում[11]: Հատկապես կանգ առնելով զարդարանքի և պաշտպանվածության հարաբերության, ինչպես նաև հիմնվելով մի քանի ազգագրական ուսումնասիրությունների (այնպիսի դաժան կլիմայի պայմաններում, ինչպես Հրե Երկրում ապրող մարդիկ մտածում են զարդարվելու և ոչ թե պաշտպանվելու մասին), կամ մանկական հոգեբանությանը վերաբերող որոշ փաստերի վրա (երեխան զարդարվում ու փոխվում է, բայց չի հագնվում), կարող ենք ասել՝ այդ մարդիկ հավատում էին կարողանալ հաստատել, որ զարդարանքի շարժառիթը շատ ավելի կարևոր էր. անգամ պաշտպանման դեպքերի համար ցանկացան պահպանել հագուստ եզրույթը, և զգեստ եզրույթը՝ զարդարման դեպքերի: Թվում է, թե այս ողջ դիսկուրսները կլինեն «հոգեբանական» ցնորքի զոհերը. սահմանել մի սոցիալական փաստ, ինչպես հագուստը բնազդների որոշակի հանրագումարի ձևով, մտածված խիստ անհատական ծրագրի շուրջ, և պարզապես «բազմապատկված» խմբի մասշտաբով. խնդիր, որը սոցիոլոգը ցանկանում է ճշտորեն գերազանցել[12]: Փաստացի, այն, ինչը որ պետք է հետաքրքրի հետազոտողին, լինի նա պատմաբան, թե սոցիոլոգ՝ զարդարանքով պաշտպանվածության հատվածը չէ (պատրանքային հատված), այլ՝ հասարակության կողմից ներառված, կազմակերպված, նորմատիվ կերպով սահմանված, ընդունված համակարգի մեջ ամբողջական մարմնական պաշտպանվածության միտումը:
Անձրևից պաշտպանվելու համար իրենց ուսերին բրդից ծածկոց գցած առաջին հռոմեացի զինվորներն ամբողջացրին բացարձակ պաշտպանության ակտը. սակայն հենց որ մատերիան, ձևն ու օգտագործումը ի հայտ եկան ոչ թե գեղեցկացած, այլ պարզապես կանոնակարգված որոշակի սոցիալական խմբի միջոցով (օրինակ գալլո-ռոմանական հասարակության ստրուկները, մոտավորապես երկրորդ դարում), հագուստի մասը հավանություն տվեց համակարգին, հագուստը դարձավ կոստյում (pénule (թիկնոց)), առանց որի այդ անցման մեջ կարող ենք բացահայտել մի էսթետիկ վերջավորության հետք: Սա է արտադրության կանոնների միջով հասարակությամբ պայմանավորված ձևի կամ օգտագործման յուրացման ի հայտ գալը[13], որը հիմնեց կոստյումը. դա նրանց դեկորատիվ կամ օգտապաշտական քվորման տարբերակները չեն: Կնոջ կողմից իր իսկ մազերի վրա ծաղիկ դնելը մնում է պարզ ու հասարակ զարդարման մի փաստ, նույնչափով որ դրա գործածությունը (հարսնացուի ծաղկեփունջը) կամ վայրը (գնչուական զգեստում ծաղիկն ականջի վրա դնելը) չեն կարգավորվում նույն իր՝ սոցիալական խմբի միջոցով. այդպիսով, հենց դա տեղի է ունենում զարդարանքի փաստը կոստյումի փաստ է դառնում:
Այս մեկը թվում է մի առաջնային ճշմարտություն: Այնուամենայնիվ տեսան, որ կոստյումին վերաբերող աշխատանքները, լինեն դրանք պատմական, թե հոգեբանական, երբեք իրապես կոստյումը չեն առաջադրել որպես մի համակարգ, այսինքն որպես մի կառուցվածք, որի էլեմենտներն երբեք հատուկ արժեք չեն ունեցել, այլ իրենցից կարևորություն էին ներկայացնում միայն այն չափով, ինչ չափով որ միմյանց կապված էին կոլեկտիվ նորմերի ամբողջության միջոցով: Անշուշտ, սիլուետները, նախատիպային ձևերն ազատ արձակվեցին, հատկապես գրաֆիկական առումով: Բայց համակարգը լիովին այլ բան է, քան մի գեշտալտ. այն էապես որոշակիացված է նորմատիվ կապերով, որոնք արդարացնում են, պարտավորեցնում, արգելում կամ էլ հանդուրժում, մի խոսքով՝ կարգավորում հագուստի մասերի ներդաշնակությունը համաձայն կոնկրետ կրողի, ըմբռնում իր պատմական, սոցիալական բնույթում. դա արժեք է: Ուրեմն, որոշակիորեն, հասարակության մակարդակում հագուստը պետք է նկարագրված լինի ոչ թե էսթետիկ ձևի կամ հոգեբանական մոտիվացիայի տերմիններով, այլ ինստիտուտի տերմիններով. պատմաբանն ու սոցիոլոգը չպետք է սովորեն միայն ճաշակներ, նորաձևության դրսևորումներ կամ հարմարություններ. նրանք պարտավոր են հաշվառել, միահյուսել ու բացատրել համապատասխանության կամ օգտագործման կանոններ, հարկադրանքներ ու արգելքներ, հանդուրժողականության դրսևորումներ ու շեղումներ. նրանք պարտավոր են հաշվառել ոչ թե «պատկերներ» կամ բարքերի գծեր, այլ հարաբերություններ ու արժեքներ. այդ նրանց համար է հագուստի ու պատմության միջև առկա յուրաքանչյուր հարաբերության նախնական վիճակը, քանի որ դրանք ճիշտ այն նորմատիվ կապերն են, որոնք վերջին ատյանում նշանակության հաղորդիչներն են հանդիսանում: Կոստյումը էապես աքսիոլոգիական կարգի փաստ է:
Անկասկած, դժվարությունը, որին հանդիպում են մեր հեղինակները կոստյումը որպես մի համակարգ անվանելու համար, դա այն է, որ հեշտ չէ ժամանակի մեջ հետևել մի կառուցվածքի էվոլյուցիային. հաջորդականությունը շարունակում է հավասարակշռել, որի էլեմենտներն անհավասար կերպով փոփոխվում են: Այդ դժվարությունը, գոնե մեկ այլ գիտություն այդտեղ արդեն իսկ հանդիպած, և մասնակի լուծված, լեզվաբանությունն է: Սոսյուրից սկսած գիտենք, որ լեզուն, ինչպես և կոստյումը, միևնուն ժամանակ և՛ համակարգ է, և՛ պատմություն, անհատական ակտ ու կոլեկտիվ ինստիտուտ: Պատմության յուրաքանչյուր պահի լեզուն ու կոստյումը երևան են գալիս որպես ամբողջական կառուցվածքներ, օրգանիկ կերպով կազմված նորմաների ու ձևերի ֆունկցիոնալ ցանցով. էլեմենտի տրանսֆորմացիան կամ տեղափոխումը կարող է ձևափոխել ամբողջությունը, ստեղծել նոր կառուցվածք. անդադար գործ ունեն շարժման հավասարակշռության, կայացման ինստիտուտի հետ: Չցանկանալով այստեղ վեճի մեջ մտնել ստրուկտուրալիզմի հետ, անհնար է հերքել կենտրոնական նույնականությունը: Դա չի նշանակում, որ այս կամ այն դեպքում այդ խնդիրը կարող է ստանալ նույնական լուծումներ: Գոնե ժամանակակից լեզվաբանությունից կարող են սպասել, որ կոստյումի ուսումնասիրությանը, արդեն շուրջ հիսուն տարուց ի վեր մշակված, այն տրամադրում է շրջանակներ, մատերիալ ու եզրույթներ՝ մտածելու համար: Ուստի պետք է արագորեն քննել կոստյումի վերաբերյալ սոսուրյան մոդելների մեթոդաբանական անկումը[14]:

  1. Լեզու և խոսք, կոստյում և զգեստավորում

Հայտնի է, որ Սոսյուրի համար մարդկային լեզուն կարող է ուսուցանվել երկու ասպեկտների ներքո՝ լեզվի ու խոսքի: Լեզուն (langue) անհատից անկախ սոցիալական ինստիտուտ է. դա մի նորմատիվ պահեստ է, որտեղից անհատը քաղում է իր խոսքը, դա «մի հնարավոր համակարգ է, որն առարկայացվում է միայն խոսքի միջոցով»: Խոսքը անհատական ակտ է, «լեզվի (langage) ֆունկցիայի մի առարկայացած դրսևորում», խոսքը (langage) լինելով սեռանիշային եզրույթ ամփոփում է լեզուն (langue) ու խոսքը[15]: Ծայրահեղ կերպով օգտակար է թվում հագուստում, անալոգային ձևով, տարբերել մի ինստիտուցիոնալացված իրականություն՝ էապես սոցիալական, անհատից անկախ, և որը համակարգային, նորմատիվ պահոց է, որից նա քաղում է իր սեփական հագուստը. մենք առաջարկում ենք այդ երկրորդ իրականությունը, որը համապատասխանում է Սոսյուրի լեզվին, կոչել կոստյում. իսկ անհատական մի իրականություն, «հագուստի» իսկական ակտը, որով անհատն առարկայացնում է իր վրա կոստյումի ընդհանրական սահմանումը. այդ երկրորդ իրականությունը, որը համապատասխանում է Սոսյուրի մոտ խոսքին՝ զգեստավորումն (habillement) է: Կոստյումն ու զգեստավորումը ձևավորում են այն ողջ սեռանիշը, որով հետայսու մենք առաջարկում ենք պահպանել հագուստի (vêtement) անվանումը (դա է Սոսյուրի լեզուն):
Ակնհայտորեն պետք է զգուշանալ անալոգիան անշրջահայացորեն զարգացնելուց: Միայն երկու պլանների գործառնական հակադրությունը կարող է ունենալ մեթոդաբանական հավաստիություն: Վերջինս Տրուբեցկոյի միջոցով հպանցիկ նկատվեց հենց նույն հագուստի առումով, ով զուգահեռներ տարավ հնչույթաբանության և հնչյունաբանության և հագուստին առնչվող նկարագրության աշխատանքների միջև[16]: Բացի այդ կոստյում/զգեստավորում (costume/habillement) հակադրությունը կարող է օգտագործել միայն սոցիոլոգիական տեսանկյունը. հաստատուն ձևով զգեստը բնութագրելով որպես ինստիտուտ և առանձնացնելով այդ ինստիտուտից կոնկրետ գործողությունների ու անհատների, որոնց միջոցով, այսպես ասած, այն իրականացվում է, հասցրեցին որոնել և երևան հանել կոստյումի սոցիալական բաղադրիչները՝ տարիքային խմբեր, սեռեր, սոցիալական դասակարգեր, մշակութային աստիճաններ, տեղայնացումներ, մինչդեռ զգեստավորումը, էականորեն ենթարկված ֆենոմենոլոգիական մոտեցման, մնում է մի էմպիրիկ փաստ. հագուստի մաշվածության կամ կեղտոտության աստիճանը, օրինակ, զգեստավորման փաստ է, այն իր մեջ սոցիոլոգիական արժեք չի պարունակում, բացառությամբ եթե մաշվածությունն ու կեղտոտությունը գործառնում են որպես միտումնավոր վկայություններ (բեմական կոստյումի դեպքում). և ընդհակառակը՝ արտաքին տեսքի ամենափոքր փաստը, ինչպես, օրինակ, հասարակության մեջ ամուսնացած կանանց ու չամուսնացած օրիորդների տարբերակիչ հատկանիշը, զգեստի իրողություն է. այն ունի սոցիալական նշանակալի արժեք:
Զգեստավորման փաստը ստեղծվեց մասնավոր նորաձևության միջոցով, որով ոմն կրող ընդունում է (կամ վատ է ընդունում) զգեստը, որն առաջարկվեց իր խմբի կողմից: Այն կարող է ունենալ մորֆոլոգիական, հոգեբանական կամ հանգամանքներից կախում ունեցող նշանակություն, այն սոցիոլոգիական իմաստ չունի[17]:
Կոստյումի փաստը սոցիոլոգիական կամ պատմական ուսումնասիրությանը բնորոշ օբյեկտ է: Մենք արդեն հասցրեցինք նկարագրել «հագուստին առնչվող համակարգի» հասկացության կարևորությունը: Կոստյումի ու զգեստավորման փաստերը երբեմն կարող են թվալ համընկնող, սակայն դժվար չէ յուրաքանչյուր դեպքում վերականգնել տարբերումը. օրինակ ուսերի լայնքը զգեստավորման փաստ է, երբ այն ճշգրտորեն համապատասխանում է կրողի անատոմիային. բայց այն հանդես է գալիս որպես կոստյումի փաստ, երբ իր չափումը մատնանշվում է խմբի կողմից, որպես նորաձևության մի մաս: Ակնհայտ է, որ զգեստավորման և կոստյումի միջև առկա է մշտական շարժում, դիալեկտիկ փոխանակում, որը կարողացան սահմանել լեզվի ու խոսքի առումով, որպես ճշմարիտ praxis[18]:
Սոցիոլոգի համար ակներև է զգեստավորումից կոստյումի անցումը, որն ամենից կարևորն է: Այդ անցումը կարող է տեսանելի լինել զգեստավորման փաստի թվային ընդարձակման (հստակ պայմանով, որ այդ ընդարձակում կարող է սահմանված լինել որպես ընդունման մի ֆենոմեն) կամ էլ հագուստ արտադրողի տեխնոլոգիական կամ իր արհմիության նախաձեռնության մեջ: Օրինակ ուսերին գցած, թևերը կախ վերարկուի կրումը դարձավ զգեստի փաստ այն պահից ի վեր, երբ. 1. համայնքը դա դարձրեց իր բոլոր անդամների (“Ecoles chrétiennes”-ի Եղբայրներ) վզին փաթաթած առանձնահատուկ մի նշան, 2. արտադրողը վերարկուն կարեց համապատասխան ձևով, որպեսզի թևն անցնի վերարկուի միջով, և ուշադրության արժանացրեց վերարկուն առանց թևքերը ծալելու ձևին (անգլիական համակարգ): Պետք է նշել, որ սկզբից, կոստյումի դեգրադացված վիճակի միջոցով ստեղծված զգեստավորման փաստը, կարող է նորովի երկրորդական զգեստի տրանսֆորմացվել այն պահից ի վեր, երբ դեգրադացիան գործառնում է որպես կոլեկտիվ նշան, որպես արժեք. օրինակ կոստյումը սկզբում կարող է ենթադրել վերնաշապիկի բոլոր կոճակների օգտագործումը. այնուհետև նման զգեստավորումը կանտեսի կոճկել երկու գլխավոր կոճակները. պատասխանատվությունից խուսափումն ինքնին վերստին կդառնա կոստյումի փաստ այն պահից սկսած, երբ վերջինս դետերմինացված խմբի (ինչպիսիք դենդիներն էին) կողմից կսահմանվի որպես նորմ:
Նորաձևությունը միշտ կոստյումի մի մասն է. սակայն նրա ծագումը կարող է վերստին ներկայացնել այս կամ այն շարժումը: Մերթ նորաձևությունը հանդես է գալիս որպես կոստյումի փաստ՝ արհեստականորեն մշակված մասնագետների կողմից (օրինակ՝ բարձր նորաձևությունը), մերթ այն կազմված է զգեստավորման տարածման մի սովորական փաստով՝ տարբեր պատճառներով կոլեկտիվ մասշտաբով վերարտադրված[19]: Թվում է, թե ներկա դարաշրջանի համար առաջին եղանակը (կոստյումի փաստի սփռումը զգեստավորման փաստերով մեկ) հատկապես հաճախադեպ կլինի կանացի նորաձևության դեպքում, մինչդեռ երկրորդը (զգեստավորման փաստի ընդարձակումը կոստյումի փաստով), եթե այն կայանում է գոնե հագուստի դետալներում, ապա ի հայտ է գալիս գլխավորապես տղամարդկային նորաձևության մեջ (սա այն է, ինչին կարող էին կոչել նորաձևության «բրամելիզացիա»): Փաստերի այս կարգը պետք կլիներ ջանադրաբար ուսումնասիրել: Հավանաբար հետայսու պետք կլիներ ենթադրել, որ զգեստավորման ու կոստյումի առնչությունն իմաստաբանական բնույթ է կրում. հագուստի նշանակությունն աճում է աստիճանաբար, քանի այն անցնում է կոստյումից զգեստավորման. վերջինս թեթևակիորեն է բազմիմաստ՝ այն արտահայտում է ավելին, քան զուտ տեղեկացնում. այնինչ զգեստն ընդհակառակը՝ խիստ նշանակալից է. կրողի ու իր խմբի միջև այն ստեղծում է մի ինտելեկտուալ, ծանուցողական փոխհարաբերություն:

2. Տարաժամանակություն և համաժամանակություն

Մենք արդեն նշեցինք, որ կոստյումի պարագայում անհրաժեշտ էր տարբերակել համաժամանակյա ու կանոնավոր պլանը տարաժամանակյա կամ առաջադիմող պլանից: Այստեղ նույնպես, ինչպես և լեզվի համար, գլխավոր խնդիրն է մի իրական դիալեկտիկ պատկերում միավորել համակարգի ու գործընթացի կապը: Ջորգ Հ. Դարվինը, Չարլզ Դարվինի զարմիկը, ուներ դույզն ինչ ներըմբռնում այս խնդրի շուրջ, երբ զուգահեռ անցկացրեց կենսաբանական զարգացման ու հագուստին առնչվող հարցի զարգացման միջև՝ օրգանիզմի ու համակարգին համապատասխան մի մաս (a whole type of garments)[20]: Փաստորեն, խնդիրը չի կարող լուծված լինել այնքան ժամանակ, քանի դեռ այն չի սահմանել համակարգը որպես օժանդակություն ներքին չափանիշներին, մի բան, որը կոստյումի պատմությունը դեռ չի արել: Իր հերթին լեզվաբանությունը ճանապարհին է՝ փորձելու պարզաբանել համաժամանակության և տարաժամանակության հարաբերությունները, ինչում այն նույնպես դեռևս չի հաջողել. ասել կուզե, որ զգեստի մասին գիտությունը, որը դեռևս ստեղծված չէ, հեռու է անգամ տվյալներին մոտենալուց: Վերջնական բացատրության փորձին ուղղված՝ կարող են առաջարկել, ամենաքիչը, երկու մեթոդաբանական նախազգուշացում ՝ կառուցվածքային և պատմական, հետայսու ոգեշնչվելով լեզվաբական փորձառությունից: Նախևառաջ պետք է ընդունել մեղմել համակարգ հասկացությունը, առկա միտումների տերմիններով մտածել կառուցվածքների մասին՝ գուցե ավելի շատ, քան ճշգրիտ հավասարակշռության տերմիններով. իր պատմական միջավայրով հանդերձ զգեստը գոյություն ուներ նեղ սիմբիոզում, շատ ավելի նեղ, քան լեզվի պարագայում. պատմության դաժան դրվագները (պատերազմներ, արտագաղթեր, հեղափոխություններ) կարողանում են արագորեն շարքից հանել համակարգը. բայց և ի հակադրություն լեզվի, համակարգի վերակառուցումը շատ ավելի արագ է տեղի ունենում: Այնուհետև ցանկալի կլիներ հագուստին առնչվող ձևերի կայացման մեջ վերստին չներառել արտաքին դետերմինիզմի օրինակներ՝ նախկինում հաշվառած ունենալով այն բոլոր արտաքին ֆակտորները, որոնք հենց նույն իր համակարգում գոնե նախապատրաստում են իր էվոլյուցիայի մի մասը[21]:

3. Նշանակիչն ու նշանակելին

Հայտնի է՝ որպես կանխադրույթ Սոսյուրն առաջադրեց սեմիոլոգիա անվամբ իմաստների մի գիտություն, որում լեզվաբանական իմաստաբանությունը դրա միայն մի մասն էր կազմում: Դրանից հետևում է, որ հագուստը, որը չպետք սահմանափակվի զուտ պաշտպանողական կամ զարդարման ֆունկցիայով, արտոնյալ սեմիոլոգիական դաշտ է. կարող ենք ասել, որ դա նրա նշանակիչ ֆունկցիան է, որը, փաստացի, ստեղծում է սոցիալական ողջ հագուստը: Անդրադառնալով նշանի վերաբերյալ[22] Մ.Ի. Մեյերսոնի նկատառումներին, տարբերակենք, հագուստի համար, ցուցչային փաստերը և նշանակիչ փաստերը (կամ ծանուցման).

ա. Ցուցչային փաստեր. ցուցիչը հանդես է գալիս ցանկացած նախաձեռնությունից կամ ղեկավարած վարքից դուրս: Բազմաթիվ պատմաբանների կողմից զգեստի ու դարաշրջանի «ոգու» միջև հաստատված կապը կլիներ ցուցչային կարգ, եթե, այնուամենայնիվ, նման մի կապ կարողանում էր ունենալ գիտական հավաստիություն. մի բան, ինչը դեռևս տեղի չի ունենում: Անգլո-սաքսոնական մի շարք հեղինակների ուսումնասիրություններում ավելի լուրջ ցուցչային փաստեր կգտնեն, որտեղ հագուստը մեկնաբանվել է որպես ներքին ցուցիչ: Այդ ուսումնասիրությունները զարգանում են երկու ուղղություններով: Ճշգրիտ կերպով հոգեբանական ուղղություն (ԱՄՆ-ում), ընտրության և մոտիվացիայի հոգեբանության իմաստով. հագուստին առնչվող հարցերում հարցաթերթիկների և անգամ թեստերի օգնությամբ[23] փորձում են հստակեցնել ընտրության շարժառիթների հիերարխիան. սակայն այստեղ, իրականում, խոսքը գնում է փոքր ցուցիչների մասին, որոնց հոգեբանական տվյալ ուղղությունը կա՛մ հոգեբանական կա՛մ էլ սոցիալական ամբողջության հետ երբեք չփորձեց ծանոթացնել: Հագուստի հոգեբանության վերաբերյալ ուսումնասիրությունների երկրորդ ուղղությունը, եզրույթի լայն իմաստով, հոգեվերլուծական ներշնչանքն է: Յուրաքանչյուրը հեշտությամբ է նայում այն ամենին, ինչը հոգեվերլուծական մեկնաբանությունը կարող է յուրացնել մշակութային օբյեկտից, որի էրոտիկ հակասական առնչությունները հավանական են, և որի ֆորմալ բնույթը հեշտությամբ համաձայնեցվում է սիմվոլների ընթերցումներին. մեկնաբանման այդ փորձերը չեն կարող դատվել առանց հոգեվերլուծության վերաբերյալ ամբողջական կարծիք կազմելու, որը մեր նպատակը չի հանդիսանում: Սակայն ամբողջապես մնալով հոգեվերլուծության կանխադրույթից դուրս, թվում է, թե նման տիպի վերլուծությունները կլինեն շատ ավելի արգասաբեր, երբ խոսքը գնում է նկարագրելու այն, ինչը կարող էին անվանել անհատականության դրսևորումներ (self expression, self-bodility, Ֆլյուգելի դասակարգում[24]), այն, ինչն, ըստ էության վերաբերում է, սիմվոլացմանը, որի «կրճատումները» թվում են կասկածելի[25]: Մեթոդաբանական տեսանկյունից, հոգեվերլուծական բացատրության մեջ հետաքրքրական կլինի այն, որ ցուցչի հասկացությունն այստեղ անորոշ է. արդյոք հագուստին առնչվող ձևն իրապես ցուցիչ է, այն ստեղծվում է ցանկացած կամքից անկա՞խ: Հոգեվերլուծական հեռանկարում, հանրույթի կամ կրողի զգեստավորման միջոցով մշտապես գոյություն ունի զգեստի ընտրություն (անգիտակից). ընթերցողի մասով (խումբ, Գերես կամ վերլուծաբան) հագուստն այստեղ մշտապես տրված է որպես մի հնարավոր վերծանման օբյեկտ: Հոգեվերլուծաբանի համար հագուստն ավելին, քան պարզապես ցուցչի նշանակություն ունեցող երևույթ է. ամբողջությամբ, ինչպես սուբլիմացիա հասկացությունը միայն ռացիոնալիզացիայի գործընթացի հոգեվերլուծական տարբերակն է, այնպես էլ վերահսկման հասկացությունը պատրաստում է հագուստին սոցիալական հոգեբանության ղեկավարման: Հոգեվերլուծության միջոցով բարձրացրած համարժեքության դրսևորումներն ավելի շատ արտահայտման փաստեր են, քան թե ցուցիչներ:

բ. Իմաստի կամ ծանուցման փաստեր. ցուցչային փաստերի և ծանուցման փաստերի միջև, շատ հնարավոր է ունենալ անկայուն, մշուշոտ սահմաններ. ծանուցման նման փաստը կարող է բխել նախկին ցուցչային փաստից. տղամարդու սպորտային հագուստը (ծագումով անգլիական) սկզբից պարզապես մարմնի ազատության կարիքի ցուցիչն էր, հետո, հեռանալով իր ֆունկցիայից, այն դարձավ զգեստ (երկու մասից բաղկացած երկծալ ժակետ). այն հայտնեց, ծանուցեց ավելի շուտ պակասության զգացում առաջացրած, քան թե սովորական դարձած մի կարիքի մասին: Որպես կանոն, հագուստին առնչվող ֆենոմենների նշանակության ուսումնասիրությունը նեղ կերպով կախված է խնամքից, որով կոստյումը, որպես համաժամանակյա համակարգ, վերլուծված կլիներ: Քանի որ ծանուցողական ֆենոմենները կարող են ու փաստացի պետք են մշտապես սահմանվեն աքսիոլոգիական եզրույթներով. համակարգն ինքնին լոկ մի ձև է, այն ոչինչ չի կարող նշանակել, բացի էքստրա-սոցիոլոգիական նկատառումներին օգնության դիմելուց (պատմության կամ հոգեվերլուծության փիլիսոփայություն): Սա է համակարգի մասնակցության աստիճանը (լիակատար հնազանդություն, շեղումներ, մոլորություններ), ինչը բազմիմաստ է. համակարգի արժեքը (այսինքն իր արժեքայնությունը) կարող է օգուտ քաղել միայն իր ընդունումների կամ առարկությունների մակարդակում:
Փաստացի հագուստը միայն նշանակիչն է մի գլխավոր նշանակելիի, որը նորաձությունն է կամ էլ կրողի (խումբ կամ անհատ) մասնակցության աստիճանը: Ինքնստինքյան հասկանալի է, որ այդ ընդհանուր նշանակելին վերածվում է որոշակի քանակի կոնցեպտների կամ երկրորդական նշանակելիների, որը զանազանվում է ըստ խմբի չափերից՝ ավելի կամ պակաս մեծ, ավելի կամ պակաս ֆորմալացված, որոնք իրենց շրջանում աչքի են ընկնում. այդպես էլ կոստյումը կարող է ծանուցել արտաքինի հոգեբանական կամ սոցիալ-հոգեբանական կոնցեպտների մասին՝ հարգվածություն, երիտասարդ տեսք, ինտելեկտուալիզմ, սուգ և այլն: Բայց այն, ինչի մասին, որ այստեղ ծանուցվեց, այս էտապների միջով, էապես հենց դա է ներգրավման այն աստիճանը, որով հագնողը կապված է այն հասարակությանը, որում նա ապրում է. պատմական կատաղի փաստերը կարող են խռովել նորաձևության ռիթմերը, ստեղծել նոր համակարգեր. նրանք փոփոխում են մասնակցության ռեժիմը, սակայն որևէ կերպ չեն բացատրում նոր ձևերը: Սգի համար նախատեսված հագուստը նախկինում հաջողեց լինել սպիտակ, այսօր այն սև է. գույների սիմվոլիկան իրենից կարող է պատմական հետաքրքրություն ներկայացնել, բայց սոցիալական փաստը սգի գույնը չէ, այն մասնակցության նորաձևություն է, որն այդ փաստը պարունակում է: Այստեղ ի հայտ է գալիս հնչյունաբանականի և հնչույթաբանականի միջև առկա կառուցվածքաբանական տարբերակումը. պատմությունը կարող է հետաքրքվել թաղման համար նախատեսված գույնի զարգացմամբ, սակայն սոցիոլոգիան, ինչպես և հնչույթաբանությունը, էականորեն ընդունում է հակադիր և սոցիալապես նշանակիչ արժեքներ[26]: Իր կատարյալ իմաստով հագուստը մի «սոցիալական մոդել է»՝ ավել կամ պակաս ստանդարտացված, ու էականորեն հենց այս մակարդակում է, որ այն որպես նշանակիչ է հանդես գալիս: Այսինքն, հագուստին առնչվող նշանակելի հասկացությունը պետք է ուսումնասիրվի շատ ճկունությամբ: Ինչպես ընդգծեց Մ. Մեյերսոնը այն մի սահման է. իրականության մեջ այն գործ ունի «բազմիմաստ բարդույթների» հետ, որից համարժեքության նորաձևությունը կարող է շատ ազատ լինել: Կոստյումին առնչվող որոշ փաստեր իրենցում կարող են «անէական» թվալ. հետևապես ավելին քան երբևէ պետք է անդրադառնալ հաշվառված փաստի սոցիալական ու գլոբալ ֆունկցիային, և հատկապես նրա պատմությանը. քանի որ հագուստին առնչվող արժեքների ներկայացման նորաձևությունը (ձևեր, գույներ, գծերի դասավորությունը և այլն) կարող է շատ լավ կախված լինել համակարգի ներքին պատմությունից. որոշ ձևեր հնարավոր է լինեն միայն «միջոցներ», էվոլյուցիայի բնորոշ եզրույթներ, և ոչ թե ամեն գնով «նշաններ». այդտեղ կարելի է ունենալ պատմական միջնորդ դատավոր և հագուստի որոշակի աննշանություն, «զրոյական մակարդակ», ինչպես ասում են կառուցվածքաբանները, հագուստին առնչվող նշաններ:
Ավարտելով՝ չափազանց ընդգծված չի լինի, եթե ասենք, որ կոստյումի պատմությունն ունի մի ընդհանուր էպիստեմոլոգիական արժեք. փաստացի, հետազոտողին, այն առաջարկում է ողջ մշակութային վերլուծության էական խնդիրները, որտեղ մշակույթը միևնույն ժամանակ երևան է գալիս որպես համակարգ ու գործընթաց, ինստիտուտ և անհատական գործողություն, նշանակալից պահեստ և նշանակիչ կարգ: Այդ առումով այն ոչ միայն կախված է իրեն շրջապատող հումանիտար մյուս գիտություններից, այլև, իր ամբողջության մեջ, սոցիալական գիտության էպիստեմոլոգիական փուլից. պատմական գիտության հետ միասին ծնված, այն հեռվից հետևեց զարգացմանը, ու միևնույն ժամանակ նորից պարզ է դառնում, որ այդ մոտ տարբերության մեջ այն հանդիպում է միևնույն դժվարություններին. որ մինչ այս պահը, բոլոր մշակութային ուսումնասիրություններում, այն ամենա աչքաթող արվածն էր, թողնված հատկապես անեկդոտայինի մակարդակի հանրամատչելի դարձման գործին: Կոստյումի պատմությունն իր ձևով վկայում է մշակույթին վերաբերող ցանկացած գիտության անհամապատասխանության մասին. միևնույն ժամանակ մշակութային ողջ իրողությունը ստեղծվում է պատմությամբ և հակազդում պատմությանը: Օրինակ հագուստը, ամեն պահի մի կռվամոլ հակակշիռ է, միաժամանակ ստեղծվում և քանդվում բնության դետերմինիզմի օրինակների, բազմատեսակ ֆունկցիաների ու ընդգրկվածության միջոցով. մի մասը ներքին, մյուսն արտաքին ինքնին համակարգում: Կոստյումի ուսումնասիրումը պետք է անդադար նախանշի այդ սահմանումների բազմազանությունը: Մեթոդաբանական սկզբունքային շրջահայացությունը կայանում է նրանում, որպեսզի երբեք հապճեպ ուղիղ համազորություն չառաջադրել սուպերկառուցվածքի (հագուստը) և ինֆրակառուցվածքի (պատմությունը) միջև: Արդի էպիստեմոլոգիան ավելի ու ավելի շատ է հակվում ուսումնասիրելու պատմա-սոցիալական անհրաժեշտությունը որպես հաշվառման ու ֆունկցիաների ամբողջություն. կարծում ենք, որ հագուստի համար (ինչպես լեզվի) այդ հաշվառումներն ու ֆունկցիաներն աքսիոլոգիական բնույթի են կրում. հենց արժեքներ են, որ վկայում են հասարակության՝ իր իսկ նկատմամբ առկա ստեղծարար ուժի մասին:

[1] Նման աշխատանքների ցուցակ (դարաշրջաններով) կարելի է գտնել հետևյալ հեղինակների մոտ՝ R. Colas, “Bibliographie générale du costume et de la mode” , Փարիզ, Librairie Colas, 1932-1933, հատ. 2, in-4°(հատ. II, էջ 1412), և C. Enlart, “Manuel ď archéologie française”, Փարիզ, Picard հրատարկչություն, 1916, in-8°(հատ. III, էջ XXI)

[2] J. Quichebat, “Histoire du Costume en France”, Փարիզ, Hachette հրատակչություն, 1875, III-էջ 680: Enlar, նշված աշխատության մեջ: G. Demay, “Le Costume au moyen âge, d’après les sceaux”, Փարիզ, Dumolin և Cie հրատարակչություն, 1880, in-4°, էջ 496

 [3] N. Truman, “Historic Costuming”, Լոնդոն, Pitman հրատարակչություն, 1936, էջ XI-156, գրքի վերջաբանում ներկայացված լավագույն կտավներն են, որովհետև դրանք բաց են սխեմաների համար:

[4] Լեզվի պատմությունն այստեղ հանդես է գալիս որպես օգնության մի թույլ օրինակ. հագուստի մի մասը ոչ միայն կարող է փոխել անունն առանց փոխելու իր ֆունկցիան, այլև, հակառակը՝ այն կարողանում է փոխել ֆունկցիան առանց փոխելու անունը: Ընդ որում, հագուստի բառագիտությունը դեռևս շատ ֆրագմենտար բնույթ է կրում (տես A. J. Greimas, “La mode en 1830…”, մեքենագրված թեզ, 1948, և E. R. Lundquist, “La mode et son vocabulaire”, Göteborg հրատարակչություն, 1950, էջ 190

[5] Տեղին կլիներ որոշակիացնել հագուստի մասերի ամբողջական թարգմանությունը: Միգուցե դրանում կհստակեցվի մի օրենք, որը, մշտապես, թվում է, թե հագուստի որևէ մասին ներքինից մղում է դեպի արտաքին դաշտ. առ այսօր միայն հոգեվերլուծաբաններն են ընդունել այդ կետը:

[6] A. Varagnac, “Définition du Folklore”, Փարիզ, Ծովային ու գաղութական ուսումնասիրությունների աշխարհագրական կրթության ընկերություն, 1938, էջ VIII-66 (էջ 21)

[7] 15-րդ դարի վերջում հագուստին առնչվող կեղծիքի երևան կարող է հավանաբար միայն հասկանալի լինել, եթե այն օրգանապես կապված է սոցիալական «թվալ»-ու գաղափարական ֆունկցիայի տրանսֆորմացիայի հետ: Նույն ինքը` Քիշերան, (նշված տեղում, էջ 330) չվարանեց այն կապել կապիտալիզմի ծննդի հետ. սակայն նմանատիպ ուսումնասիրությունները շատ հազվադեպ են հանդիպում:

[8] Lucien Febvre, “Le problème des divisions en histoire”, լույս է տեսել Պատմական սինթեզի միջազգային կենտրոնի ամփոփագրում, #2, դեկտեմբեր, 1926, էջ 10

 [9] Նորաձևության ռիթմերի խորքային կարգավորման վերաբերյալ տես J. Richardson և A. L. Kroeber, “Three centuries of women’s fashions, a quantitative analysis”, Univ. of California Press, 1940, in-4°

[10] Դարերի խորքից նորաձևության որոշ ձևերի վերադարձը դրդեց մի քանի հեղինակներ տեղավորել կոստյումը համաշխարհային մարդաբանության հեռանկաների պես մի բանի շրջանակներում: Այդ առումով տես R. Broby-Johansen, “Kropp och Klader”,Կոպենհագեն, 1953, էջ 247 և B. Rudofsky, “Are Clothes modern?”, Չիկագո, Paul Theobald հրատարակչություն, 1947, էջ 241

[11] Այս քննարկման նպատակով տես հատկապես՝ Flugel, “The Psychology of Clothes”, Լոնդոն, Hogarth Press, 1950, էջ 257, գլուխ I, և H. և M. Hiler, “Bibliography of Costume”, New York, H. W. Wilson C°, 1939, չորրորդ հրատարակություն, նախաբան: Ամոթխածության թեմայի վերաբերյալ բացի հղված աշխատանքներից տես նաև՝ P. Binder, “Muffs and Morals”, Լոնդոն, G.G. Harrap, 1953, էջ 256 և E. Peterson, “Pour une théologie du vêtement”, Լիոն, Abeille հրատարակչություն, 1943, էջ 23

[12] G. Gurvitch, “La vocation actuelle de la Sociologie”, Փարիզ, P.U.F., 1950, գլուխ I

[13] Ակնհայտ է՝ որքան արտադարությունը ստանդարտիզացված է, այնքան հագուստին առչնվող համակարգն ուժեղ է: Այդ կապակցությամբ տես G. Friedmann “ Le Travail en miettes”, Փարիզ, Gallimard հրատարակչություն, 1956 (էջ 29 sq.) աշխատության ժիլետի ու պիջակի ստեղծման գործարանների վերաբերյալ հատվածում:

[14] Saussure, “Cours de linguistique générale” Փարիզ, Payot հրատարակչություն, 1949, չորրորդ հրատարակություն, էջ 331: Այստեղ կնախընտերինք կիրառել Սոսյուրի կողմից առաջ քաշած կառուցվածքաբանության ավելի նեղ ձևակերպումը ուղղված Պրագայի Դպրոցի իր կույր հետևորդներին. Սոսյուրի այդ միտքն ավելի պատմական է, շատ ավելի մոտ դյուրկհեմիզմին: Ինչ վերաբերում է ընդհանրացնելու սոսյուրիզմն այլ դիսցիպլինների վրա, ինչպիսին որ օրինակ լեզվաբանությունն է, ապա ինքնին սոսյուրիզմի մեջ այն հայտնվում է ներքաշված վիճակում, որը հենվեց ընդհանուր սեմիոլոգիայի կանխադրույթի վրա:

[15] S. Ulmann,“Précis de sémantique française”, Փարիզ, P.U.F., 1952, էջ 334 (էջ 16)

[16] N. S. Troubetskoy, “Principes de phonologie” , թարգմանիչ՝ Ժ. Կանտինո, Փարիզ, Klincksieck հրատարաչկություն, 1949, էջ xxxiv-396

[17] Որպես աշխատանքային հիպոթեզ, մենք առաջարկում ենք զգեստավորման փաստերը դասակարգել հետևյալ կերպ`

 1. հագուստի անհատական չափում, կախված կրողի հասակի
2. մաշման աստիճանը, առանձնահատկությունները, անկանոնությունը կամ կեղտոտվածությունը
3. մասնակի անբավարարություններ, մասերի պակասություն
4. չօգտագործվող (չկոճկված կոճակներ, չհագած թևքեր, և այլն)
5. մաքուր պաշտպանություն, չֆորմալիզացված (հորինած հագուստ)
6. գույների ընտրություն (բացառությամբ ծիսական գույների՝ սուգ, ամուսնություն, համազգեստ, տարտան և այլն)
7. հագուստի մասի՝ օգտագործման հանգամանքներից կախում ունեցող շեղումներ
8. կրողին բնորոշ ոչ ստերեոտիպային ժեստերի օգտագործում
9. կոստյումի փաստերի անոմալիաներ ու շեղումներ
10. Կարող ենք առաջարկել հետևյալ ճշգրտությունները.
I. Հագուստի մասեր՝
1. հագուստի մասեր. ձևականացված կամ ծիսականացված ձևեր, սուբստանցիաներ կամ գույներ
2. ֆիքսված հանգամանքների օգտագործում
3. ստերեոտիպացված ժեստեր
4. կրման նվիրված կերպավորություններ
5. աքսեսուար հանդիսացող էլեմենտների բաշխում (գրպաններ, կոճակեր և այլն)
II. Համակարգեր կամ համապատասխանություններ.
1. երևացող գլոբալ համակարգ (հագուստ),
2. մասնակի համակարգ՝ ստեղծելով օգտագործման կամ նշանակության մի միասնություն
3. հագուստի մասերի անհամատեղելիություն.
4. հագուստի մասերի համընկնում.
5. արտաքինի և ներքինի թվացյալ խաղ
6. նշանակալի ավարտների ու մի խմբի օգտագործման (թատրոնի, կինոյի կոստյումներ) համար զգեստավորման արհեստականորեն վերականգնման փաստեր:

[18] Այս առումով տես՝ A. J. Greimas,“L’actualité du saussurisme”, “Le Français Moderne” ամսագրում, հուլիս, 1956, էջ 202

[19] Մանեկեն կամ cover-girl ասվածները ներկայացնում են զգեստավորման և կոստյումի միավորման հնարավոր ամենանեղ փաստը. հագուստների հավաքածուների մեջ կան զգեստավորման հետքեր (կրողի չափումներ), բայց այդ հետքերն ամենաանշանն են, որովհետև անգամ զգեստավորման ավարտն իրենից ենթադրում է կոստյումի ներկայացում:

[20] Sir George H. Darwin, “Development in Dress”, Macmillaris magazine, սեպտեմբեր, 1872

[21] Հենց սա են փորձում իրականացնել հնչույթաբանությունում Haudricourt և Juilland (“Essai

pour une histoire structurale du phonétisme français », Փարիզ, Klincksieck, 1949)
[22] J. Vrin, “Les fonctions psychologiques et les oeuvres”, 1948, գլուխ II

[23] Հետևյալ աշխատության մեջ կգտնեն (այո, արդեն հին) հագուստին առնչվող մոտիվացիաների հոգեբանության հարցաթերթերի ու հարցումների գրականություն E. Young Barr, A Psychological analysis of fashion motivation, New York, 1934,էջ 101

[24] Ըստ կրողի հոգեբանության, Ֆլյուգելը տարբերակում է ինը տեսակ հագուստ՝ 1° rebellious type; 2° resigned type; 3° unemotional type; 4° prudish type; 5° duty type; 6° protected type; 7° supported type; 8° sublimated type; 9° self satisfied type (նշված տեղում, էջ 96)

[25] Հոգեվերլուծական մեկնաբանման այս երկու ասպեկտները կընկալեն օսլայի վերլուծության մեջ (Ֆլյուգել, նշված տեղում, էջ 17) որպես անհատականության ընդարձակման նորաձևություն կամ էլ որպես ֆալոսային սիմվոլ: Հոգեվերլուծական հեռանկարից դուրս, արևմտյան հագուստը երբեք չի ներկայացնում սիմվոլներ (օրինակներից մեկը կլիներ միջնադարյան կիսա-կուսակցականությունը, հոգեկան բաժանման սիմվոլը): Հագուստն ամբողջովին հիմնված էր նշանների կարգի վրա, և ոչ թե սիմվոլների, այսինքն մոտիվացիայի որևէ կապ չկար նշանակելիի ու նշանակիչի միջև:

[26] Ինքնին հասկանալի է, որ հագուստին առնչվող նշանների խաղը նեղ կերպով կախված է կրողի կենսամակարդակից, ինչպես և իր կյանքի մակարդակի ցուցիչը:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *