Պաղեստինա-իսրաելական բանակցությունների ժամանակակից փուլը

Հեղինակ` Տաթև Կարապետյան

tatevkarapetyan@mail.ru

Արաբաիսրաելական կոնֆլիկտն իրենից ներկայացնում է կոնֆլիկտային հարաբերությունների մի ամբողջ համակարգ, որոնց կենտրոնում գտնվում է Իսրաել պետությունը: Արաբաիսրաելական կոնֆլիկտի ուսումնասիրության համար շատ կարևոն է առանձնացնել այն կենտրոնական հիմնախնդիրները, որոնք ընկած են այս բարդ և խորը արմատավորված կոնֆլիկտում:

  • Պաղեստինաիսրաելական կոնֆլիկտ` արաբաիսրաելական կոնֆլիկտի սկզբնապատճառը և միջուկը
  • Իսրաելի կոնֆլիկտը արաբական երկրների հետ, որոնց շարքում առաջին հերթին Եգիպտոսը, Իրաքը, Հորդանանը, Սիրիան և Լիբանանն են:
  • Իսրաելի կոնֆլիկտը տարածաշրջանի այլ պետությունների առանձին խմբավորումների միջև, այնպիսիք, ինչպիսիք էին, օրինակ, “Թալիբանը” և այլն:

Աշխատանքը նվիրված է արաբաիսրաելական կոնֆլիկտի միջուկի և սկզբնապատճառի` պաղեստինաիսրաելական կոնֆլիկտի բանակցային գործընթացի վերլուծությանը, մասնավորապես, բանակցային վերջին ժամանակակից փուլին, որի սկիզբը կարելի է համարել 2010 թվականը, երբ Պաղեստինի և Իսրաելի ներկայացուցիչների միջև վերսկսվեցին խաղաղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2008 թվականին Իսրաելի կողմից “Литой свинец” անվանումը ստացած ռազմական գործողությունների արդյունքում1:

Քաղաքական քարտեզի վրա Իսրայել պետությունը առաջացել է միայն 1948 թվականի մայիսին, սակայն հրեական պետության ստեղծմանն ուղղված գործընթացները սկսվել են դրանից շատ ավելի շուտ: Դեռևս 1897 թվականի օգոստոսի 29-ին Բազելում գումարվեց առաջին սիոնիստական կոնգրեսը, որի ժամանակ քննարկման ենթարկվեց հրեական պետության ստեղծման խնդիրը, սակայն չբարձրաձայնվեց այն հրացը, որ դա իրականացվելու է հենց Պաղեստինի տարածքում, քանի որ այդպիսի հայտարարությունը կարող էր վտանգի տակ դնել Պաղեստինում այդ ժամանակ բնակվող հրեաների անվտանգության հարցը:

Երբ 1920 թվականին բրիտանական գաղութային համակարգը հաստատվեց Պաղեստինում, հրեական համայնքը, օգտվելով այդ հանգամանքից, աստիճանաբար սկսեց տեղակայվել Պաղեստինում և զարգացնել սոցիալ-տնտեսական կառույցներ, որոնք հետագայում հիմք կդառնան պետականության ստեղծման համար:

Արդեն 30-ական թվականներին սկսվեցին առաջին զինված բախումները արաբական և իսրաելական համայնքների միջև, որոնք վերաճեցին իրական պատերազմի, ինչի արդյունքում Բրիտանիան ստիպված եղավ Պաղեստինի հիմնախնդրով դիմել ՄԱԿ-ին:

Իսրայելի անկախություն հռչակվեց 1948 թվականին, երբ չեղյալ հայտարարվեց  1947 թվականի նոյեմբերին 29-ի Միացյալ Ազգերի Կազմակերպության` Բրիտանական Պաղեստինը երկու պետությունների (հրեական և արաբական) բաժանելու որոշումը: Արաբական երկրները չճանաչեցին այս որոշումը և հարձակվեցին Իսրայելի վրա: Սակայն Իսրայելի հաղթանակը 1948 թ-ի արաբաիսրայելյական պատերազմի ընթացքում ապահովեց Իսրայելի անկախացումը, և մայիսի 14-ին հրեական լիդերներից մեկը կարդաց այն հռչակագիրը, որով ստեղծվեց Իսրայել պետությունը:

Հրեական պետության հռչակումից և ԱՄՆ-ի ու Խորհրդային Միության ճանաչումից հետո արաբական աշխարհի երկրները պատերազմ հայտարարեցին Իսրաելին: Արաբական աշխարհը դեմ էր ՄԱԿ-ի 181-րդ բանաձևին, որով իրականացվեց Պաղեստինի բաժանումը:

Այդ ժամանակահատվածում պաղեստինյան հիմնախնդիրն իր մեջ ներառում էր տարածքային հիմնահարցեր, Երուսաղեմի կարգավիճակի և պաղեստինյան փախստականների հարցերը:

Հետագայում տեղի ունեցավ կոնֆլիկտի խորացում և ընդլայնում` կապված հիմնախնդիրների շատացման, կոնֆլիկտում նոր կողմերի ներգրավվման, բռնի գործողությունների ուժգնացման ոչ զիջողական ռազմավարությունների կիրառման հետ:

 

Պաղեստինաիսրաելական բանակցությունների ժամանակակից փուլի վերլուծություն

 Պաղեստինաիսրաելական կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված բանակցությունները սկսվել են դեռևս 1967 թվականին և տարբեր պարբերաշրջաններով շարունակվել են մինչև 2008 թվականը, քանի որ Գազայի հատվածում իսրաելցիների և պաղեստինցիների բախումների հետևանքով խափանվել են խաղաղ բանակցությունները կողմերի միջև:

 Գրեթե երկամյա ընդմիջումից հետո պաղեստինական և իսրաելական կողմերը համաձայնվեցին կրկին վերսկսել խաղաղ բանակցությունները` ընդունելով Մերձարևելյան քառյակի առաջարկը (Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոմիություն, ՄԱԿ) Անմիջական բանակցությունների իրականացման միջնորդն է հանդիսանում ԱՄՆ-ն, որն ունի իր հատուկ ներկայացուցիչը մերձավոր արևելքում, որի դերում հանդես է գալիս Ջորջ Միտչելը: Պաղեստինաիսրաելական անմիջական բանակցությունների վերսկսման նախորդ օրը երկու պատվիրակությունների ղեկավարները` Բենիամին Նետանիյագուն և Մահմուդ Աբասը, առանձին նախաբանակցային հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Որպես պաղեստինաիսրաելական բանակցությունների ժամանակակից փուլի սկիզբը կարելի է դիտարկել 2010 թվականի  սեպտեմբերի 2-ը, երբ կողմերի միջև կայացավ 2008 թվականից ի վեր առաջին անմիջական հանդիպումը Վաշինգտոնում: Բանակցություններում պաղեստինական կողմը ներկայացնում էր Պաղեստինական ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը, իսկ իսրաելական կողմը` վարչապետ Բենիամին Նետանիյագուն: Բացի երկու կողմերի ղեկավարներից, բանակցային գործընթացին մասնակցելու հրավեր են ստացել, նաև, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարակը, Հորդանանի թագավոր Աբդուլա 2րդ-ը և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը: Հանդիպմանը ներկա է եղել և բացման խոսքը ասել ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթոնը: Բանակցությունների օրակարգում Արևելյան Երուսաղեմի և պաղեստինյան փախստականների վերադարձի հարցն է եղել: Ընդհանուր առմամբ սպասվում էր, որ բանակցությունները կշարունակվեն մեկ տարվա կտրվածքով, որի վերջնական նպատակն էր տարվա ընթացքում հասնել խաղաղ համաձայնագրի ստորագրմանը, որը կանդրադառնա կոնֆլիկտի կարգավորման ելակետային հիմնահարցերին, այդ թվում`պաղեստինական պետության ապագա սահմանների, Երուսաղեմի կարգավիճակի, ջրային ռեսուրսների բաժանման, պաղեստինական փախստականների խնդիրները:  Երկրորդ բանակցային հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին Եգիպտոսի հանգստյան քաղաք` Շարմ ԷլՇեյխ քաղաքում: Եգիպտոսը` Իսրաելի հետ խաղաղություն հաստատած առաջին երկիրը, հանդիսանում է պաղեստինաիսրաելական կարգավորման ավանդական միջնորդը: Բանակցային հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին Երուսաղեմում Իսրաելի և Պաղեստինի Իշխանության ներկայացուցիցչների միջև: Բանակցությունների այս փուլի հիմնական հարցն է հանդիսացել Հորդանանի արևմտյան ափերին Իսրաելական բնակավայրերի կառուցման խնդիրը:

Սակայն պաղեստինաիսրաելական խաղաղ բանակցությունները շուտով մտան փակուղի, քանի որ վերջին նշված խդնրի շուրջ կողմերը չկարողացան ձեռք բերել համաձայնություն և արդյունքում բանակցությունները շարունակելու համար ի հայտ եկան նախապայմաններ: Պաղեստինական կողմը սպառնում էր դուրս գալ բանակցություններից, եթե Իսրաելը չդադարեցնի օկուպացված տարածքների կառուցապատումները, իսկ Իսրաելական կողմը պնդում էր, որ իրենք պատրաստ են շարունակել բանակցությունները, սակայն առանց որևէ նախապայմանների:

Իսրաելի և Պաղեստինի միջև դեռևս կայանալիք բանակցությունների նկատմամբ քննադատություն էր հնչել ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների կողմից, ովքեր ղեկավարում են Գազայի հատվածը: Բանակցային գործընթացը նրանք անվանում են Պաղեստինական ժողովրդին հիմարացնելու հերթական քայլ, որը շարունակվում է արդեն երկար տարիներ: Պաղեստինական բանակցային խմբի լիդեռներից մեկի` Նաբիլ Շահաթի համոզմամբ բանակցությունների ճակատագիրը կախված է այն բանից, թե կկարողանա արդյոք ամերիկական միջնորդը համոզել Իսրաելցիներին դադարեցնել կառուցապատումը: Պաղեստինցիները պարզապես չեն կարող իրենց թույլ տալ շարունակել բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է իր գործողությունները օկուպացված տարածքում: Սա այն հիմնական դիրքորոշումն է, որն առկա է Պաղեստինական կողմի բանակցային ռազմավարությունում, և ըստ էության Իսրայելական կողմի դիրքորոշմանը լիարժեքորեն հակադրվում է:

Պաղեստինական ազգային ադմինիստրացիայի ղեկավարությունը ակնկալում էր, որ Պաղեստինի անկախացումը և պետականության ընդունումը տեղի կունենա 2011թ-ի սեպտեմբերին և որ արաբական երկրներում վերջին իրադարձությունները այդ գործընթացների համար խոչնդոտ չեն հանդիսանա (այդ մասին հայտնել է Մահմուդ Աբասը իր հարցազրույցներից մեկում): Մահմուդ Աբասը առաջ էր քաշում այս ենթադրության առնվազն երեք հիմք: Նախ այն, որ Ամերիկայի նախագահ` Օբաման հայտնել էր, որ կցանկանար Պաղեստինի պետության ստեղծումը տեսնել սեպտեմբերին, բացի այդ մերձարևելյան քառյակը նույնպես հայտարարել էր, որ սեպտեմբերին պետք է բանակցություններն ավարտեին: Նա նշում էր նաև, որ իրենք` պաղեստինցիները ստանձնել են պետության համար բոլոր անհրաժեշտ ինստիտուտների ստեղծման պարտականությունը, որպեսզի ճանաչման համար ամեն ինչ պատրաստ լինի սեպտեմբերին:  Պաղեստինն ընդհանուր առմամբ ընդունել էր առավել զիջողական դիրք բանակցություններում, և համաձայնում էր զիջումների գնալ այլ հիմնահարցերի և տարածքների փոխանակման շուրջ, որպեսզի հնարավոր լինի ի վերջո գալ համաձայնության և ստեղծել պաղեստինական պետություն: Հակառակ դեպքում, նրանք նշել են, որ պատրաստելով բոլոր անհրաժեշտ նախապայմանները, կդիմեն ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեային Պաղեստինի պետության ճանաչման հայցով:

Ինչ վերաբերում է Իսրայելական կողմին, ապա վարչապետը կոչ է արել Աբասին չընդհատել բանակցությունները, քանի որ վերջնական հաջողության հնարավոր է հասնել, ըստ նրա, միայն անընդհատ ինտենսիվ, անմիջական և լուրջ դիալոգի միջոցով: Դրա հետ մեկտեղ Իսրաելի նախագահ Շիմոն Պերեսի հայտարարության համաձայն` իրենք պետք է շարունակեն կառուցապատումը և ուշադրություն չդարձնեն այն բանի վրա, թե ինչ են մտածում իրենց մասին աշխարհում: Նրա կարծիքով դա միակ ճանապարհն է, որ իրենց համար միշտ հաջողված է եղել: Այստեղից ակնհայտ է դառնում Իսրաելական կողմի կոշտ ռազմավարությունը:

2010 թ-ի սեպտեմբերի 21 ին մերձարևելյան խաղաղ գործընթացի միջնորդների քառյակը, որի կազմում են ԱՄՆ-ն Ռուսաստանը , ՄԱԿ-ը և Եվրոմիությունը, կոչ են արել Իսրայելի վարչապետին երկարացնել Հորդանանի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում բնակեցման ակտիվ գործողությունների մորատորիումը (հետաձգում): Հետաձգման ժամանակաշրջանը, որը սկսվել էր գրեթե 10 ամիս առաջ, ավարտվում է Սեպտեմբերի 26-ին և հանդիսանում է ամենալուրջ խոչնդոտը բանակցությունների համար, քանի որ Մահմուդ Աբասը նորից հայտարարել է, որ դուրս կգա բանակցություններից, եթե մորատորիումը ավարտվի: Դրա հետ մեկտեղ, ավելի ուշ, Աբասը հասկացրել է, որ այնուամենայնիվ չի բացառվում բանակցությունների շարունակման հավանականությունը, հատկապես այն դեպքում, եթե դրան կհամաձայնեն պաղեստինցիների արաբական կողմնակիցները: Այդ հարցի որոշման համար պետք է արաբական պետությունների Լիգայի կոմիտեն հոկտեմբերի 8-ին լիբիական Սիրտ քաղաքում քննարկում անցկացներ:

Սեպտեմբերի 27-ին Թել-Ավիվը հայտարարել է օկուպացված տարածքներում բնակավայրերի կառուցման գործողությունների մորատորիումի դադարեցման մասին: Սեպտեմբերի 29-ին Ամերիկայի հատուկ ներկայացուցիչ Միտչելը Երուսաղեմում հանդիպել է Իսրաելի վարչապետ` Բինիամինի հետ, հանդիպման հենց սկզբում ընդգծելով, որ երկու կողմերի առջև դրված է պատմական առաքելություն` շարունակել բարեհաջող ռազմավարությունները: Միտչելի նպատակն էր Իսրաելին համոզել մորատորիումը երկարացնելու համար, քանի որ դա Պաղեստինական կողմի նախապայմանն էր, որը պետք է բավարարվի, որպեսզի բանակցությունները շարունակեն: Ամերիկյան և Իսրաելական կողմի ներկայացուցիչների հանդիպման արդյունքների մասին ոչինչ չի հրապարակվել: Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել հանդիպում նաև Միտչելի և Մահմուդ Աբասի միջև:

Հոկտեմբերի 8ին արաբական երկրների Լիգիայի կոմիտեն, քննարկելով պաղեստինաիսրաելական բանակցությունների հիմնախնդիրը,  հրապարակել է այն հայտարարությունը, որ բանակցությունները չեն կարող շարունակվել, քանի դեռ Իսրաելը չի համաձային իրենց նախապայմանին: Կոմիտեն ԱՄՆ-ին տվել է մեկ ամիս, որպեսզի բանակցությունների նախաձեռնողը և կազմակերպիչը հարթի առաջ եկած տարաձայնությունները և փրկի խաղաղ գործընթացը:

  ԱՄՆ առաջարկել է Իսրաելի իշխանություններին 3 ամսով դադարեցնել Բնակավայրերի կառուցումը Արևմտյան ափերին: Սակայն խաղաղ բանակցությունները հնարավոր չեղավ շարունակել, քանի որ կողմերը այդպես էլ չեկան համաձայնության: Խնդիրը իրականում կայանում է նրանում, որ Պաղեստինցիները նպատակ ունեն իրենց պետությունը հիմնել Հորդանան գետի արևմտյան ափերին, (այն սահմաններում որոնք առկա էին մինչ վեցօրյա պատերազմը 1967 թվականին), Գազայի հատվածում և Արևելյան Երուսաղեմում,ինչն անընդունելի է Իսրաելի տեսանկյունից:

Այսպիսով պաղեստինաիսրաելական խաղաղ բանակցությունները մտան փակուղի, և քիչ է հավանականությունը, որ մոտ ապագայում դրանք կվերսկսվեն` չնայած միջնորդական քառյակի բազմաթիվ և անդադար ջանքերին, որոնք շարունակվում են մինչ օրս երկու կողմերի ղեկավարների հետ առանձին հանդիպումների և կոչերի տեսքով:

 Այսպիսով , կարելի է կատարել հետևյալ եզրահանգումները.

  • Պաղեստինաիսրաելական բանակցությունների ժամանակակից փուլի սկիզբը կարելի է համարել 2010 թվականի սեպտեմբերի 2-ը, երբ Վաշինգտոնում գրեթե երկամյա ընդմիջումից հետո կողմերի միջև տեղի ունեցավ անմիջական հանդիպում: Բանակցությունների այս փուլի ավարտը կարելի է համարել 2010 թվականի հոկտեմբերի 8-ը, երբ պաղեստինական կողմը վերջնականապես հայտարարեց, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից` իսրաելական կողմի հետ համաձայնության չգալով առաջ քաշված նախաապայմանի շուրջ:
  • Բանակցության հիմնական կողմերն են Իսրայելի պետությունը և Պաղեստինի ինքնավարությունը` ի դեմս կողմերի պաշտոնական  ներկայացուցիչներ համապատասխանաբար վարչապետ Բենիամին Նետանիյագուն և Մահմուդ Աբասը: Բանակցության երկրորդային կամ շահագրգիռ կողմերն են Արաբական երկրների լիգան, որոնք Պաղեստինի գործընկերներն են և փորձում են պաշտպանել վերջինիս շահերը: Երրորդ կողմի դերում հանդես են գալիս Մերձարևելյան քառյակը, որի անդամներն են ԱՄՆ, Ռուսաստանը, ՄԱԿ-ը և Եվրոխորհուրդը` ԱՄՆ-ի և Եգիպտոսի անմիջական միջնորդությամբ:
  • Բանակցային կողմերից առավել կոշտ ռազմավարություն ուներ Իսրայելը, որը ոչ մի կերպ չընդունեց պաղեստինական կողմի նախապայմանը` այդ թվոջմ չհամաձայնելով նաև մորիատորիումը 3 ամսով հետաձգելու ԱՄՆ-ի առաջարկի հետ: Իսկ պաղեստինական կողմն ուներ առավել փափուկ դիրքորոշում և համաձայնվում էր զիջումների գնալ այլ հիմնահարցերի հետ կապված` այդ թվում և տարածքների փոխանակում և քիչ թվով փախստականների վերադարձ (100 հազար 10 տարվա ընթացքում):
  • Բանակցության հիմնական հիմնահարցերն էին պաղեստինական պետության ապագա սահմանների, Երուսաղեմի կարգավիճակի, ջրային ռեսուրսների բաժանման, պաղեստինական փախստականների խնդիրները:
  • Բանակցության արդյունքում չիրականացավ հիմնական նպատակը` 1 տարվա ընթացքում հասնել վերջնական համաձայնության կնքման կողմերի միջև, քանի որ բանակցությունները նախատեսվածից շատ ավելի շուտ մտան փակուղի:
  • Բանակցությունների փակուղային իրավիճակում հայտնվելուց հետո մինչ օրս ջանքեր են իրականացվում կողմերին նորից խաղաղ բանակցություններին բերելու համար, սակայն ապարդյուն: Տեղի են ունենում առանձին հանդիպումներ երրորդ կողմի երկրների և Պաղեստինի ու Իսրայելի միջև, սակայն կողմերը դեռևս չեն նստում անմիջական բանակցային սեղանի շուրջ:

______________________________________________

1Իսրաելի գործողությունները սկսվել են 2008 թվականի դեկտեմբերի 12-ին  Գազայի հատվածում և ավարտվել 2009 թվականի հունվարի 3-ին ռմբակոծությամբ: Այս ռազմական օպերացիան ստացել է “Литой свинец” անվանումը, որի նպատակը, իսրաելական կողմի հավաստմամբ, պաղեստինական կողմից ականահրթիռային հրաձգությունների դադարեցումն էր: Այդ ընթացքում  զոհվեցին ավելի քան 1400 պաղեստինցիներ և 13 իսրաելցիներ: 2009 թվականի հունվարի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ պահանջվեց դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, նույն օրը Իսրաելի նախարարների խորհուրդը որոշեց հունվարի 18-ից միակողմանիորեն դադարեցնել հրաձգությունը: Հաջորդ օրը ՀԱՄԱՍ-ը և այլ պաղեստինական խմբավորումներ հայտնեցին հրադադարի մասին, ինչն էլ Գազայի հատվածում ռազմական օպերացիայի վերջը դրեց:

 Օգտագործված գրականության ցանկ

  1. Близняков Р.А., Малышев Д.А., Влияние Ливанской войны 1928 года на международние отношения на Ближнем Востоке: историко-правовой аспект// Серия «Юридические науки». Том 20 (59), № 2. 2007 г. С. 19-27 ankap
  2. Булат Павел, Война 1982 г. в Ливане – «Мир Галилее»// http://paralay.com/stat/galileo.pdf
  3. Кожеуров Станислав,  Эпштейн Д. Алек, Старые границы «нового» мирного процесса: к внеплановой публикации секретных документов о палестино-израильских переговорах 2007–2008 годов// Институт Ближнего Востока// http://www.iimes.ru/rus/stat/2011/28-01-11.htm
  4. http://www.waronline.org/write/philosophy/israel-palestine-negotiations/
  5. http://ru.euronews.net/2010/09/27/peace-talks-threatened-as-w-bank-building-resumes/
  6. http://www.dni.ru/polit/2010/10/6/200278.html
  7. http://www.israel-palestina.info/dutchtvnewsstudy_nos.html
  8. http://zaiprotiv.info/novosti/sostoyatsya-li-pryamye-peregovory-mezhdu-izrailem-i-palestinoj001189
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *