ՄԻՇԵԼ ՖՈՒԿՈ

1926-1984

Ֆուկոն ֆրանսիացի պատմաբան, փիլիսոփա,  քաղաքագետ և սոցիոլոգ է: Ծնվել է Ֆրանսիայի Պոլիշինել քաղաքում` ապահովված վիրաբույժի ընտանիքում: Դպրոցում ունեցել է բավարար առաջադիմություն:

1943 թվականին ստացել է բակալավրի կոչում և մեծ նվաճումներ է ունեցել ֆրանսերեն, հունարեն և լատիներեն լեզուներ սովորելու գործընթացում: 1945-ին երկրորդ անգամ պատրաստվել է ընդունելության քննություններ հանձնել Փարիզի Բարձրագույն Դպրոց ընդունվելու համար  և այս անգամ հաջողությամբ պսակել այդ գործը: Վերջինս ավարտելու վերջին  տարում Ֆուկոն սկսում է անդամակցել Ֆրանսիական Կոմունիստական կուսակցությանը, թերևս դրա ժողովներին ու հանդիպումներին Ֆուկոն երբեք չէր մասնակցում, քանի որ կտրականապես չէր ընդունում դրա հայացքները հոմոսեքսուալության վերաբերյալ, ինչը այդ ժամանակ Ֆոկուն արդեն ընդունել էր իբրև իր կյանքի կարևոր մի մաս: Հոմոսեքսուալ հակումների պատճառով մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել: 1955 թվականին Ֆուկոն արդեն դառնում է Փարիզի Բարձրագույն Դպրոցի դասախոս կենտրոնանալով երկու առարկաների վրա` հոգեբանության և փիլիսոփայության: Երեք տարի անց ֆուկոն ստանում է կրտսեր դասախոսի պաշտոն Շվեդիայի Ուպսալա համալսարանում, որտեղ սկսում է ֆրանսիական գրականության դասեր տալ: 1959- ին դառնում է Համբուրգի Ֆրանսիական համալսարանի տնօրեն: 1960-ին հանդիպում է փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողի` Դանիել Դեֆերտի հետ, ուվ դառնում է Ֆուկոյի ողջ կյանքի ուղեկիցը: 1962-ին Ֆուկոյի գաղափարները ավելի մեծ ճանաչում են գտնում և նրան հրավիրում են Կլերմոն քաղաքի համալսարան իբրև փիլիսոփայության պրոֆեսսոր: 1966-1968-ին Դեֆերտի հետ մեկնում է Թունիս, որտեղ Դեֆերտը պետք է զին. ծառայություն անցներ և դառնում է Թունիսի համալսարանի հրավիրյալ դասախոս:

1968-ին Ֆրանսիայի կառավարությունը փորձարարական համալսարան է հիմնում  և նշանակում է Ֆուկոյին այդ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան: Երբ սկսվեցին ուսանողական ցույցեր այն պատճառով, որ առարկաների մեծ մասը իրենց մեջ կրում էին մարքս-լենինյան հայացքներ, Ֆուկոն նույնպես միացավ ցույցերին և  բախումներին ոստիկանների հետ, քանի որ կտրականապես մերժում էր դրանք: Թերևս Ֆուկոյի ակտիվիստությունը երկար կյանք չունեցավ, քանի որ 1970 ականին նա ընտրվեց Ֆրանսիայի ամենահեղինակավոր ակադեմիական կառույց` Քոլեջ դե Ֆրանս, իբրև Մտածողության Համակարգերի Պատմության ամբիոնի վարիչ:

1979 թվականին Ֆուկոն երկու անգամ մեկնեց Իրան ուսումնասիրելու հասարակության քաղաքական կարգերը և հետազոտելու սոցիալական կարգ ու կանոնը Իրանական հեղափոխությունից հետո և աջակցելու նոր ձևավորվող իշխանություններին:

Ֆուկոն մեծ ազդեցություն ունեցավ ֆրանսիական, ինչպես նաև համաշխարհային գիտության ոլորտում ստեղծելով առաջին հոգեվերլուծության ամբիոնը: Նրա գրքերը բժշկության, սոցիալական գիտությունների, բանտերի, խելագարության և սեքսուալության թեմաներով նապաստեցին այդ ոլորտների նկատմամբ այլ հետազոտողների ու գիտնականների ուշադրության կենտրոնացմանը և մեծ հեղինակություն և ճանաճում բերեցին Ֆուկոյին` դասելով նրան 20-րդ դարի ամենաազդեցիկ մտածողների շարքին: Ֆուկոյի աշխատանքները իշխանության, գիտելիքի և դիսկուրսի ոլորտում մեծ ազդեցություն թողեցին սոցիալական գիտությունների զարգացման վրա: 1960-ականներին Ֆուկոն ասոցիացվում էր ստրուկտուրալիզմի հետ, որից նա հնարավորին չափով հեռացնում  էր իրեն: Ֆուկոն նաև մերժում էր պոստստրուկտուրալիզմի և պոստմոդերնիզմի պիտակները` նախընտրելով իր մտքերը դասել մոդեռնի քննադատական պատմության մեջ, որը սկիզբ էր առնում Կանտից:

ֆուկոն մահացավ 1984-ին Փարիզում, ՁԻԱՀԻ-ից:

Հիմնական աշխատանքների ցանկ

  1. «Խելագարությունը և քաղաքակրթությունը»  /« Madness and Civilization»  1961
  2. «Կլինիկաների ծնունդ»  /« The Birth of the Clinic»  1963
  3. «Իրերի կարգը»  /«The Order of Things»  1966
  4. «Գիտելիքի արխեոլոգիա»  /«The Archaeology of Knowledge»  1969
  5. «Դիսցիպլինա և պատիժ» / «Discipline and Punish»  1975
  6. «Իշխանություն և սեքսուալություն»  /«Power and sexuality» 1982
  7. «Սեքսուալության պատմություն»  /«The History of Sexuality» 1984

 

Թարգմանեց` Գայանե Հարությունյան

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *