Հրաչյա Աճառյանի 145 ամյակին նվիրված միջբուհական գիտաժողով

Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերությունը կազմակերպում է միջբուհական գիտաժողով։ Գիտաժողովը նվիրված է մեծ արևելագետ և հայագետ, Արևելագիտության ֆակուլտետի առաջին դեկան Հրաչյա Աճառյանի ծննդյան 145 ամյակին։
Գիտաժողովի մասնակցել կարող են ՀՀ և Արցախի բոլոր ԲՈՒՀ-երի ուսանողները։
Գիտաժողովի թեմաներն են՝
• Իրանի, Թուրքիայի և Մերձավոր Արևելքի երկրների պատմություն
• Օսմանագիտական հարցեր
• Հայկական սփյուռքը Մերձավոր Արևելքում (Իրան,Թուրքիա, Արաբական երկրներ)։
• Քրդական հարցը և հնարավոր զարգացումներ
• Իրանի, Թուրքիայի,Արաբական երկրների էթնիկական կազմի առանձնահատկությունները
• Արևելյան բանահյուսություն
• Քաղաքական նոր զարգացումները Մերձավոր Արևելքում
• Հայ – իրանական հարաբերությունների պատմություն և նոր հիմնախնդիրներ
• Կրոնների երկխոսությունը Մերձավոր Արևելքում
• Ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրները Մերձավոր Արևելքում

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր զեկուցման թեզիսը (առավելագույնը 300 բառ) և կոնտակտները (հեռախոսը, էլ. փոստը, ֆակուլտետը, կուրսը,) acadconfer@gmail.com հասցեին։
Թեզիսների ընդունման վերջնաժամկետն է մարտի 15-ը։
Լավագույն աշխատանքները կտպագրվեն։

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *