Ֆլեշմոբը որպես նորագույն PR տեխնոլոգիա

Երբ  մենք  շրջում  ենք  փողոցներով,  ամենուրեք  տեսնում ենք մարդկանց, ովքեր  ինչ-որ  բան  են  գրում  բջջային  հեռոխոսի  միջոցով, կամ  երբ  մենք  մտնում  ենք  WiFi գոտի, մենք  տեսնում  ենք  մարդկանց,  ովքեր  իրենց  նոթբուքերով լիովին  ներծծված  են  ինտերնետի  մեջ: Այսինքն  ցանկացած  պահի  կարելի  է  կապվել  արտաքին  աշխարհի  հետ: Այս  երևույթը  որքան  էլ  արդեն  սովորական  է  համարվում, այնուամենայնիվ,   մեկնաբանման  կարիք  ունի: “Խելացի  ամբոխ” գրքի  հեղինակ Հովալդ  Ռենոլդը  փորձեց  տալ  այս  ամենի   բացատրությունը, և  օգտագործել  այս  պոտենցյալը  ծառայեցնելով  ինչ-որ  նպատակների: Դրա համար նա  դիմեց  Microsoft ընկերության սոցիոլոգ  Մարկ Էշլի  Սմիթի  օգնությանը:  Մարկ Էշլի  Սմիթն    այն  անձնավորությունն   է, ով  usenet-ը  վերածեց սոցիալական  միջավայրի:

Սոցիալական  միջավայրը դա հասարակության  կապի  կապիտալն  է, կապիտալը  գիտելիքների  և  հենց  նույն  շփումը:

Ըստ  Մարկ Էշլի  Սմիթի    կոլեկտիվ  վարքի  դրսևորման  խնդիրը  կայանում  է  հասարակության  շահի  և  սեփական  շահի  միջև  հավերժական  փնտրտուքը:  Սա  է  հենց  խելացի  ամբոխի` Սմարթ  Մոբի հիմնական  հասկացությունը: Առաջին  հայացքից  թվում  է, թե  խելացի  ամբոխ  ասվածը  բաղկացած  է  երկու  իրարամերժ  տերմիններից`   խելացի  ու  ամբոխ, բայց  ընդհանուր  առմամբ  սա  հենց  այն  է, ինչ  ենթագիտակցորեն  կատարում  ենք  բոլորս  սեփական  էգոյի  և  հասարակության  շահի  բալանսը  պահելու համար:  Հետաքրքրական  է  ներկայացնել խելացի  ամբոխի  վարքի  դրսևորման  օրինակներ, որոնց  օգնությամբ  առավել  հստակ  պատկերացում  կկազմենք ընդհանրապես  ֆլեշմոբ հասկացության մասին: Դիտարկենք  նոր  պատմության ամենահիշարժան  խելացի  ամբոխի  վարքի  դրսևորման օրինակները.

1. 1992 թվականին  Սան  Ֆրանցիսկոյում    լուրջ  խնդիր  ունեին  բայկերները.  Վերջիններիս համար  ընդհանրական  հավաքներ  կազմակերպելը  մեծ  բարդություն  էր  իրենից  ներկայացնում, բայց  այս  դժվար  իրավիճակից  ելքն այնուամնեայնիվ գտնվեց:  Երկար  ու  ծանրակշիռ   քննարկումներից, տարբեր  առաջարկներից  հետո  ընտրվեց  լավագույն  տարբերակը`  կարճ  հաղորդակցությունների   միջոցով  ամեն  ամիս տարբեր  օրերի  բայկերները  հավաքվում  էին  և  կազմակերպում  էին  իրենց  երթերը և  մոտոարշավները:

2. 1999թվականի   նոյեմբերի 30-ին  Սիետլում  պետք  է  անցկացվեր  համաշխարհային  առևտրային  կազմակերպության կողմից  կազմակերպված  ակցիաների  շարքը: Սա  թերևս  առաջին  դեպքն  էր,  երբ  սոցիալական  ցանցերի  միջոցով մարդիկ  պայմանավորվեցին և  շատ  կարճ  ժամկետում տապալեցին ամիսներ  պատրաստված  գործողությունը:  Այդ  ակցիան պատմության մեջ հայտնի է որպես   <<битва за сиэтл>>:

3.   2000  թվականին   Բրիտանիայում  բենզինի  դեֆիցիտի  պատճառով  սկսվեց գնաճ: Մարդիկ sms-ների,  ինտերնետի  և  OP-radio-ների (օգտագործվում  է  շտապօգնությունների, տաքսի  ծառայությունների   և  ոստիկանության  ավտոմեքենաներում)   միջոցով միաժամանակ հավաքվեցին  Բրիտանիայից  արտահանվող  բենզինի  ճանապարհին  և  փակեցին  ճանապարհը:

4. Խելացի  ամբոխների  տեսության մեջ  իր  ծանրակշիռ  դերն  ունի  2001 թվականի  հունվարի  20-ին Ֆիլիպիններում  կատարված  ակցիան: Սոցիալական  կայքերի  միջոցով  սև հանգված  համազգոստներով  մարդիկ  պայմանավորվեցին  և  հավաքվեցին Ֆիլիպինների  մայրաքաղաքի  կենտրոնական  հրապարակում  և  պահանջեցին  նախագահ  Ժոզեֆ Էստրադայի  հրաժարականը: Միայն  սև  հագնված  այդ  մարդկանց ակցիան պատմության  մեջ  հայտնի  է  որպես  <Ժողովրդական  իշխանության >   հաղթանակ:

Այս    օրինակները  ժամանակակից  ֆլեշմոբի  նախատիպերն  են: Վերոնշյալի    հիման  վրա  այսօր  կազմակերպվում  են  տարաբնույթ  ֆլեշմոբեր:

ՖԼԵՇՄՈԲ  հասկացության  էությունը

Հայտնի է Ինտերնետի կենտրոնական դերն այն քայլերի կազմակերպման գործում, որոնք կարելի է դասակարգել որպես փորձեր զանգվածների գերարագ կառավարման հոգեբանական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:     ՖԼԵՇՄՈԲ-ը   անգլերենից  կարդացվում է որպես flash-բռնկում, կայծակ, և mob-ամբոխ: Հայերեն բառացի թարգմանությամբ՝ «կայծակնային ամբոխ», նախօրոք պլանավորված միջոցառում, որի ժամանակ մարդկանց մի մեծ խումբ անսպասելի հայտնվում է որևէ մի հասարակական վայրում, մի քանի րոպեի ընթացքում կատարում է  նախօրոք պայմանավորված աբսուրդ գործողություններ, իսկ հետո միաժամանակ արագ ցրվում  տարբեր կողմեր, կարծես ոչինչ էլ չի պատահել:

2003-2004 թվականներին արևմտյան երկրներում ֆլեշմոբերը ձևավորվեցին  որպես  հանրածանոթ և   հաճախ  կիրառելի PR տեխնոլոգիա: Դրանք կիրառվում են մարդկանց զանգվածային կուտակման վայրերում` սուպերմարքեթներում, քաղաքի կենտրոնական հրապարակներում, մետրոյի կայաններում, կայարաններում և այլ տեղերում: Հետևաբար  կարելի  է  սահմանել` ֆլեշ-մոբն անծանոթ մարդկանց խումբ է` ձևավորված էլեկտրոնային հաղորդակցության միջոցների օգնությամբ, որը հավաքվում է հանրային վայրերում և գործում է սահմանված ժամանակ` համաձայն որոշակի սցենարի, որից հետո խումբն արագ ցրվում է:

Նման միջոցառումների  նպատակը “ոչ ստանդարտ իրավիճակների” ստեղծումն ու շրջապատի ուշադրության գրավումն է: Գործողության  անցկացման  վայրի  ընտրության  դեպքում պետք  է  նախ  հաշվի  առնել  այն հանգամանքը, որ այդ  տարածքը  մարդաշատ  լինի: Տասնյակ մարդիկ հավաքվում են մեկ տեղում և միաժամանակ սկսում ինչ-որ տարօրինակ բան անել, և մի քանի րոպեից  արագ ցրվում են:

Դասական  ՖԼԵՇՄՈԲ-Ի ԿԱՆՈՆՆԵՐԸ

Չնայած որ ֆլեշմոբերը որպես գործողությունների շարք հստակ կանոնակարգ չունեն, բայց այնուամենայնիվ գույություն ունի որոշակի կանոններ, այսպես ասած չգրված օրենքներ:

  1. ՖԼԵՇՄՈԲ-ը դուրս է կրոնից, քաղաքականությունից, տնտեսությունից: Այն չի կարող օգտագործվել շահադիտական նպատակներով:
  2. ՖԼԵՇՄՈԲ-ը քաղաքականությունից և գովազդից դուրս է . մասնակիցներից ոչ մեկը  չի  վճարում, և մասնակցության համար  համար  ոչ  ոք  չի  վճարվում.
  3. Գործողությունը պետք է լինի հանկարծակի, մինչ ակցիան մասնակիցները չեն հավաքվում գործողությունների վայրում:
  4. Ակցիայի սկիզբի և ավարտի ժամանակի ճշգրտություն . բոլոր մասնակիցները պետք է հստակ կատարեն իրենց գործողությունները և ճիշտ ժամանակին, բոլոր մասնակիցների ժամացույցները պետք է սինխրոնիզացվեն:
  5. Պետք է այնպիսի տպավորություն լինի, որ մասնակիցները նույնպիսի պատահական անցորդներ են, ինչպես բոլորը:
  6. Չափազանց  կարևոր  է, որ  սցենարն   ունենա աբսուրդային բովանդակություն. գործողությունները պետք է տրամաբանական չլինեն:
  7. Ֆլեշմոբի  մասնակիցները հստակ  պետք  է   հետևեն  սցենարին . ցանկացած ստեղծագործական մոտեցում պետք է լինի նախօրոք պայմանավորված սցենարի սահմաններում: Չի  ընդունվում  վարքի  որևէ  կամայական  դրսևորում:
  8. ՖԼԵՇՄՈԲ-ը չպետք է առաջացնի պատահական անցորդների մոտ բացասական էմոցիաներ:
  9. ՖԼԵՇՄՈԲ-ի մասնակիցների գործողությունները չպետք է անցնեն թույլատրելիի սահմանները, պետք է մնան գործող օրենսդրության սահմաններում:
  10. ՖԼԵՇՄՈԲ-ը չպետք է ծիծաղ առաջացնի, այլ պետք է զարմացնի, ավելին  այն  պետք  է  տարակուսանք  առաջացնի:
  11. Տեսա- և վիդեո- նկարահանումների թույլտվություն հրապարակման նպատակով:

Սրանք  պարզապես  դասական  ֆլեշմոբի  կանոններն  են:

Գլոբալ  առումով  ֆլեշմոբերը  լինում  են  երեք  տեսակ.

  1. Արտմոբ
  2. Ֆանմոբ
  3. Ֆլեշմոբ

Արտմոբը նախապես  փորձեր  կատարած  ֆլեշմոբն  է: Ամեն  մասնակից  հստակ  գիտի  իր տեղը  և  դերը: Ցանկացած  շեղում  սցենարից  կբերի  ֆլեշմոբի  տապալման: Արտմոբի  արդյունքում  մոբերները  ստանում  են  պատկերներ, նկարներ, սլաքներ  և  այլն:

Ֆանմոբ – կատարվում  է  “just for fan”: Ֆանմոբերը  իրականացվում են պարզապես ուրախանալու, զվարճանալու համար: Հայաստանում աամենամասսայական  ֆանմոբը  կատարել  է  Flashmob Division-ը  Հյուսիսային  պողոտայում 2010թ. սեպտեմբերի 13-ին “Գույների տոն” խորագրով: Մասնակցել  են  380-400  մասնակից:

Սոցիոլոգ Հ. Ռեյնգոլդը ֆլեշմոբի մասին

<<Նպատակասլաց ամբոխների>> մասնակիցների համար ասես հանդիպման վայր դառնալու հավակնող Ինտերնետ-ռեսուրսի կազմակերպման գաղափարն առաջացավ այդպիսի կայքէջերից մեկի ստեղծող, համակարգչային հաջողակ մասնագետ 28-ամյա Ռոբ Զազուետի մոտ, որն ապրում է Սան Ֆրանցիսկոյում: Ռոբի մոտ գաղափարն առաջացավ սոցիոլոգ Հովարդ Ռեյնգոլդի գրքին ծանոթանալուց հետո: Հովարդ Ռեյնգոլդը ցանցային մշակույթի ամերիկյան ներկայացուցիչն է, <<Խելացի ամբոխ. հաջորդ սոցիալական հեղափոխությունը>> գրքի հեղինակը: Նրա կարծիքով 2003 թվականին առաջացած ֆլեշմոբի գաղափարը ոչ թե ամառային ժամանցի տարօրինակություն կամ քմահաճույք է, այլ ցուցադրությունը <<մարդկանց խմբի ընդունակության` կազմակերպել ուղղակի հավաքական գործողություն, որը նրանք ի վիճակի չէին լինի իրականացնել ավելի վաղ` նախքան Ինտերնետի կոմբինացիաների և բջջային հեռախոսի առաջացումը>>: Հաղորդակցության նոր տեխնոլոգիաների ներդրման սոցիալական հետևանքների վերլուծության արդյունքները Հովարդ Ռեյնգոլդը հրապարակել էր նաև ավելի վաղ, իր նախկին` <<Գործիքներ մտքի համար>> (1984 թվական), <<Վիրտուալ իրականություն>> (1991 թվական) <<Վիրտուալ համակեցություններ>> (1993 թվական) գրքերում:

Իր վերջին` <<Խելացի ամբոխ>> գրքում Ռեյնգոլդը հանդես է գալիս որպես ապագան կանխագուշակող` կանխատեսելով հաջորդ սոցիալական հեղափոխությունը, որի շրջանակներում խելացի ամբոխը, կիրառելով Ինտերնետի և բջջային կապի համակեցությունը, մոտակա տասնամյակում արմատական` թե դրական և թե կործարանար բնույթի, ազդեցություն կունենա մարդկային համակեցության  գործունեության բոլոր ոլորտների վրա:

Իր հարցազրույցում Ռեյնգոլդը մեկնաբանել է ֆլեշմոբերի հնարավոր վտանգավորության խնդիրը: Նրա կարծիքով ֆլեշմոբերը ոչ մի վտանգ չեն ներկայացնում, ընդհակառակը, հնարավոր Ինտերնետ-գործողությունները օգնում են մարդկանց ամրապնդել իրենց դիրքը: Ընդ որում նա բերեց օրինակներ նմանատիպ հաջող գործողությունների, որոնց արդյունքները եղան որոշակի քաղաքական փոփոխություններն աշխարհի տարբեր երկրներում:

Ռեյնգոլդի  խոսքերով  ամեն  տարի հսկայական թվով մարդիկ են տուժում պատերազմներից, ապստամբություններից և դժբախտ դեպքերից: <Իհարկե, վտանգավոր է, երբ անծանոթ շատ մարդիկ են հավաքվում միասին: Սակայն նաև ուրախ է: Չեմ  կարծում, որ  վտանգավորությունից  ելնելով կարելի  է  արգելել  այսօրինակ  կարևոր միջոցառումների  անցկացումը>,- ավելացրել  է  Ռեյնգոլդը:

Եթե լուրջ խոսենք, ապա այդ մարդիկ իրենց համար զվարճալի մի բան են մտածում` հերթերում կանգնելու, տոմսեր գնելու և պասիվորեն ինչ որ առաջարկի սպասելու փոխարեն: Միաժամանակ սովորում են գործողությունների կազմակերպման համար օգտագործել Ինտերնետը և բջջային կապը: Ֆիլիպիններում տեքստային հաղորդագրությունների` SMS-ի, միջոցով քաղաքացիներն ինքնուրույն կազմակերպեցին և տապալեցին Ջոզեֆ Էստրադայի ռեժիմը: Հարավային  Կորեայում, որտեղ նոր կիբերսերունդը վերջին ընտրությունների ժամանակ  տեսավ, որ ըստ հարցումների իրենց թեկնածուն պարտվում է, երկրով մեկ եղան էլեկտրոնային և տեքստային հաղորդագրություններ` խնդրանքով քվեարկել Նո Մու Խենի օգտին, և ընտրությունների վերջին ժամերին քվեարկությունն ընթացավ հօգուտ նրա: ԱՄՆ-ում Հովարդ Դինի նախագահական ընտրարշավի ընթացքում հասարակ  մարդիկ արդեն դրսևորում են ինքնակազմակերպման աննախընթաց ընդունակություն կայքէջերի օգնությամբ, որոնք նպաստում են այդ ընդունակության զարգացմանը և զբաղվում են ընտրարշավի համար դրամական նվիրատվությունների հանգանակությամբ: <<Խելացի ամբոխը>> պոտենցիալ կերպով հնարավորություն ունի դառնալ ապակայունացնող ուժ, այնպես ինչպես տպագրական հաստոցը, հեռախոսը, հեռուստատեսությունը, երբ դրանք ի հայտ եկան:

2002 թվականի հոկտեմբերին Հովարդ Ռեյնգոլդը գիրք   է  հրատարակել` հիմնվելով իր դիտարկումների վրա, որոնցում ներկայացված  է,   որ այժմ մարդիկ կարող են օգտագործել ինքնակազմակերպման նոր հնարավորություններ:   Ապագայի կանխագուշակման գիտությունը` ֆուտուրոլոգիան, ինչպես գիտենք, մոդայիկ գիտություն է: Երբեմն այն ուսումնասիրությունների, երբեմն էլ` վեպերի ձև է ստանում: 1996 թվականին լուս տեսավ Թեդ Օլբյուրիի <<Երկար ճանապարհ>> գիրքը: Սյուժեն հակիրճ այսպիսին է. հոգեբանության` Ռոզեն ազգանունով պրոֆեսորը հաղորդակցության մի նոր ձև է մշակում այն երիտասարդների համար, ովքեր աչքի են ընկնում հակակառավարական տրամադրությամբ: Երիտասարդները կոդավորված հրահանգներ են ստանում էլեկտրոնային փոստով: Ցանցի բոլոր անդամներին հաղորդագրությունները հասնում են 2 րոպեում: Սկսվում է նրանից, որ մարդն էլեկտրոնային նամակ է ստանում. <<Դու չես ուզում օգտվել անվտանգության ամրագոտիներից: Դա քո իրավունքն է, և նա, ով ստիպում է քեզ դա անել, ոտնահարում է քո իրավունքները>>: Ի վերջո պաշարման մեջ է հայտնվում բրիտանական խորհրդարանը, մի քանի ամերիկյան ռազմական բազաներ և Գերմանիայի կառավարական կառույցները:

Նյութը մշակեց Արմեն Սուքիասյանը

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

One thought on “Ֆլեշմոբը որպես նորագույն PR տեխնոլոգիա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *