Պիեռ Բուրդիե. “Միասեռական զանցառություն”

78319304_2191592584475957_3297983495426539520_nՀարցազրույց Կատրին Պորտեվինի և Ժան- Ֆիլիպ Պիզանիայի հետ, Télérama (3), no. 2535, 12/08/1998
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

 Յուրաքանչյուր շաբաթ, իր հաջորդ աշխատանքի՝ Տղամարդկային գերակայության,  (Seuil հրատ., գրախանութում` օգոստոսի 26-ից) նախնական ծանոթացմամբ, սոցիոլոգ Պիեռ Բուրդիեն մեզ վերծանում է տղամարդկանց ու կանանց միջև փոխհարաբերությունները: Այսօր, չորրորդ դրվագում կխոսենք նույնասեռական զույգի «ծայրահեղ դեպքի» մասին: Այս տարի, Ֆրանսիայում սույն հարցը ընտանեկան օրենսգրքի բարեփոխման ծրագրերի, սոցիալական միության[1] պայմանագրի հետ միասին, հետո նաև Իռեն Տերիի [2] ընդդիմադիր առաջարկներ պարունակող զեկույցի շրջանակներում հատուկ քննարկման էր դրված: Պիեռ Բուրդիեն՝ աչալուրջ սոցիալական կարգում խառնաշփոթ առաջացնող ամեն բանին, և որի դետերմինիզմը նա փորձում է նկարագրել, տարիներ շարունակ ուշադիր հետևում է նույնասեռականների սոցիալական շարժումներին՝ հույսով, հուսահատությամբերբեմն էլ երկակիությամբ ու վարանելով: Հնչող գոռգոռոցներն ուղղված էին դատապարտելու նրան վերագրվող քաղաքական նկրտումներըՏղամարդկային գերակայության մասին գրքի հավելվածում իր զետեղած տեքստը, ու այստեղ տված իր մեկնաբանությունները կվրդովվեցնեն ինչպես բարոյական կարգի պահպանման կողմնակիցներին, այնպես էլ անկարգություն հրահրողներին:

Télérama. Միասեռականությունը որակազրկելու համար մենք այն դատապարտում ենք որպես գործողություն ընդդեմ բնությանը: Մինչդեռ Դուք ասում եք, որ բնությունը դրա հետ ոչ մի կապ չունի

Պիեռ Բուրդիե. Իհարկե` ոչ: Բայցևայնպես, բնության դեմ հանդես գալու այդ գաղափարը վերստին ի հայտ եկավ Սոցիալական միության պայմանագրի շուրջ բանավեճում: Ուստի, այն, նախևառաջ, սոցիալական ու պատմական կառույց է` տարա և միասեռականների միջև հստակ բաժանմամբ՝  բյուրեղացված միայն վերջերս` 1945 թվից հետո: Առաջներում, տարասեռականները (հետերոսեքսուալները (թարգմ.)), երբեմն, կարող էին ունենալ միասեռական փորձառություն: Բայց մեր խորհրդանշանային համակարգում ակտիվ սեռական հարաբերությունն ինքնին համապատասխանում է միայն տղամարդու «բնույթին», պասիվ սեռականությունը, որպես կանոն, կանացիությանը: Ակտիվ/պասիվ, խորաթափանց/համոզված հակադրությունը նույնականացնում է սեռական հարաբերությունը գերակայման հարաբերությանը (խորաթափանցը գերակայողն է): Այդպիսով, միասեռականությունը կանացիացվեց, որովհետև այն այնպիսի սեռական հարաբերության մեջ է, որը պատշաճ է միայն կնոջը: Այդ իմաստով, այո, այն բնության դեմ է: Սա խախտում է այն սահմանը, որը քաջ ծանոթ էր հռոմեացիներին. նրանք շատ լավ գիտեին` եթե ակտիվ միասեռականությունը ստրուկի հետ տանելի էր, ապա ցանկացած պասիվ հարաբերություն, բնականաբար, կլիներ հրեշավոր մի բան: Լինել ընդդեմ բնության, իրականում, նշանակում է լինել ընդդեմ սոցիալական հիերարխիայի: Քանի դեռ գերակայողն իրեն պահում է գերակայողին վայել՝ ամեն բան կարգին է: Իսկ եթե ընդունում է այնպիսի պրակտիկաներ, որոնցով կարող է դառնալ գերակայված, ապա արդեն նորմալ չէ:

Միասեռական զույգերում միևնույն տրամաբանությունն է գործում` կարելի է լինել ակտիվ, բայց ոչ պասիվ միասեռական: Որոշ միասեռականներ, ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, իրենց զույգում վերարտադրում են տղամարդկային/կանացի հիերարխիան:

Télérama. Ո՞ր դեպքերում միասեռական զույգը կարող է ընդունված լինել որպես այլընտրանքային գերակայող մոդել:

Պիեռ Բուրդիե. Դա շատ բարդ է, քանի որ այդ պահանջը երկիմաստ է` միաժամանակ շատ կործանարար և շատ հարմարվողական: Շատ հարմարվողական, որովհետև այն ուղղված է քաջալերել միասեռականներին վերադառնալու կարգին և գործել այնպես, ինչպես բոլորը. այնուամենայնիվ միասեռականների մի մասը թշնամաբար է տրամադրված սոցիալական այս կանոնավորմանը: Մինչդեռ գոյություն չունի կանոնավորման այլ ձև, քան պետության կողմից ճանաչում: Աշխարհում ամենազարգացած մարդը, քանի դեռ դպրոցական կրթություն չունի, միանշանակ չի ընդունվի իր մշակութային միջավայրում: Նույն կերպ էլ համակեցությամբ ապրող միասեռական զույգը հասարակության կողմից լիովին ճանաչված չէ դրանից բխող տարրական իրավունքներով (սոցիալական պաշտպանություն, ժառանգական իրավունք և այլն):

Ամուսնությունը սրբություն է, որը, ինչպես գիտենք, ունի չափազանց ուժեղ խորհրդանշանային արժեքներ, պահանջում է, երբ միասեռական եք, հանրության կողմից պաշտոնապես ճանաչված միության իրավունք, իրավաբանորեն թույլատրված պայթյունավտանգ վերարտադրման դրսևորումներ:

Telerama. Ինչո՞ւ սատարեցիք գեյերի և լեսբուհիների շարժումը:

Պիեռ Բուրդիե. Ամեն ինչ սկսվեց “Air France”-ում աշխատող միասեռականից ստացած  նամակից հետևյալ բովանդակությամբ. «Քանի դեռ իրենց զույգի հետ արձակուրդ մեկնելիս իմ տարասեռական գործընկերները կարող են օգտվել զեղչերից»,- բողոքում էր նա, – «ուրեմն ինչո՞ւ ես պետք է ամբողջական սակագին վճարեմ, երբ մեկնում  եմ զուգընկերոջս հետ»: Միասեռականները, փաստացի, երկրորդ կարգի քաղաքացիներ են: Ուստի, երբ սպառնում ենք համայնականին (communautarisme)[3] մերժել իրենց բողոքները, ապա ցավով ականատես ենք լինում ոչ այլ բանի, քան ծագմամբ խորապես կաթոլիկ անբարեխղճության՝ հաճախ անգիտակից ու թերամիտ, որը ենթադրում է այս կամ այն ձևի խտրականություն: Ինձ համար երկիմաստություն չկա: Դա նույնն է ինչ արգելել միասեռականներին դպրոց գնալ: Նույն շարքից է:

Télérama. Գրքի վերջին նախադասությունն ուղիղ կոչ է միասեռականներին միանալ «քաղաքական ու գիտական քայքայիչ շարժումների ավանգարդին»: Սա ի՞նչ է նշանակում:

Պիեռ Բուրդիե. Մի մեկուսացվեք` ահա հիմնական ասելիքը: Սոցիոլոգիական հիմքերից ելնելով` օժտված լինելով մշակութային բարձր կապիտալով (գոնե ինչ վերաբերում է առաջնորդներին), միասեռականները կարող էին էական դեր խաղալ սոցիալական շարժման առաջխաղացման համար անհրաժեշտ խորհրդանշական քայքայիչ գործում: “Act up”[4]-ը զարմանալիորեն ստեղծագործ է: Սոցիալական շարժումը կշահեր այդ ստեղծագործականությունից. այն գիտի կազմակերպել ցույցեր, պատրաստել պաստառներ, գրել կարգախոսներ, երգեր. ծիսական է, բայց քիչ ստեղծարար… Այդպիսին լինելու համար մշակութային կապիտալ է պետք: Խնդրագիրը հորինվել է մտավորականների կողմից: Երբ բժիշկները ցույց են անում, հաճախ հարուստ երևակայություն ունեն. վերջապես, որովհետև գործազրուկների վերջին շարժման ժամանակ, դրա առաջնորդների շրջանում կային մշակութային շատ մեծ կապիտալի տեր մարդիկ, նրանք համարձակվեցի զբաղեցնել խորհրդանշական դիրքեր, ինչպես Փարիզի Բարձրագույն դպրոցը:

Télérama. Եվ ավելին քան միասեռականները շքերթը, սա նշանակում է միանալ սոցիալական շարժմանը, որը վնասում է միասեռականների շահե՞րին:

Պիեռ Բուրդիե. Ճիշտ այդպես: Զուտ խորհրդանշային կարգում գեյ շքերթն իր բնույթով քայքայիչ է: Բայց սա բավարար չէ: Գեյերն ու գործազուրկները, օրինակ, հեշտությամբ չեն հաղորդակցվում: Քանի որ գեյ շարժումը կազմակերպվում է մասնավոր համարվող պահանջների շուրջ, ապա արհմիության ավանդույթի տեսանկյունից դա կասկածելի է դառնում, որն իր բնույթով մասնավորի, անձնականի դեմ է, ինչից էլ բխում է դուրս բերել ակտիվիստին:

Télérama. Քայքայումը կարո՞ղ էր Ձեզ համար քաղաքական նախագիծ լինել: Ո՞րն էր Ձեր հստակ դերը «ձախից ձախ» ցուցակում, որը, ինչպես ասում են, կստեղծվի Ձեր հովանու ներքո հաջորդ եվրոպական ընտրությունների համար:

Պիեռ Բուրդիե. Այս ամենն ընդամենը, ամենից հաճախ չարակամ լրագրողների հորինումն է: Մենք խոսեցինք[5] «ձախակողմյանից ձախակողմյան» (և ոչ թե ձախակողմյանից), այսինքն, պարզապես, ձախակողմյանն իսկապես ձախակողմյանից. իսկապես հարգալից խոստումներ ձախակողմյան թևից, որն անում է ամեն ինչ շահելու ձախակողմյան ընտրազանգվածի ձայները` օրինակ օտարերկրացիների կամ միասեռականների իրավունքների տեսակետից: Խոսել «ձախակողմյանից ձախ», ինչպես ինքնաբերաբար անում են լրագրողները՝ գրեթե սովորական միջամտություն է. նորմա՞լ չէ ընտրողներին հիշեցնել ընտրված պաշտոնակատար անձանց ստանձնած պարտավորությունները արմատական, ծայրահեղ, հեշտ ղեկավարող դիրք գրավելու գործում: Դրանից էլ հորինել, որ հետազոտողները, որի մասնագիտությունը չէ, կներառվեն քաղաքական պայքարի մեջ, միայն մեկ քայլ է:

Այս պատմությունը հրաշալիորեն ներկայացնում է լրագրողական դաշտի իմ վերլուծությունները, որը մտավորական դիրքը նվազեցնում հասցնում է քաղաքական ընտրություններին, որը գիտի միայն հստակ արտահայտած կարծիքներ՝ կազմակերպված սեփական կատեգորիաների համաձայն, աջ/ձախ, ձախ/ծայրահեղ ձախ, ով չի հասկանում կամ չի կարդում այն, ինչ գրված է, ու ավարտում արգելելով ցանկացած վերլուծական միջամտություն քաղաքական խաղին: Այն համակարգային խեղաթյուրումը, որ լրագրությունն անում է հետազոտողների հանրային հայտարարության հետ, և ժխտումներին և պարզաբանումներին ուղղված նրա կատաղի դիմադրությունը ` դրանով իսկ իրականացնելով իսկական գրաքննություն, շատ չի քաջալերում հետազոտողների միջամտությունը: Գիտեմ՝ դիտողություններս  կցնցեն (առնվազն լրագրողներին, և հատկապես, այն լրագրողներին, ովքեր ջանում են երկխոսության տարածություն ստեղծել): Բայց սրանք շատ կարևոր թեմաներ են բավարարվելու համար լկտի քաղաքավարության սովորական փոխանակմամբ:

[1] Իռեն Տերի (ծնվել է 1952 թվին), ֆրանսիացի սոցիոլոգ, մասնագիտացած է իրավունքի, ընտանիքի և անձնական կյանքի սոցիոլոգիայում: Նրա աշխատանքները նվիրված են սերունդների և սեռերի միջև արդի փոխհարաբերությունների վերափոխմանը: Հրատարակած գրքերը վերաբերում են ընտանեկան իրավունքում ու ընտանեկան արդարադատությունում տեղի ունեցող փոփոխություններին, որդեգրող ընտանիքներին ու գենդերին: (թարգմ.):

[2] Սոցիալական միության պայմանագիրը, ըստ ցանկության, թույլ կտար համակեցությամբ ապրողներին` միասեռական կամ տարասեռական զույգերին, համեմատել իրենց կարգավիճակը ամուսնական զույգերի կարգավիճակին: Այն քննադատվեց, որպես Իռեն Տերիի հեղինակած «կրկնակի հարսանիք», որն ավելի շուտ հանդես է գալիս որպես համակեցության ընդունման փաստացի վիճակ՝ առանց հետագա հանրային գործողությունների, որը ստեղծում է նույն իրավունքները, ինչ և ամուսնությունը: Տես Տերիի հետևյալ զեկույցը՝ «Զույգն ու ազգակցականությունն այսօր. օրենքը դեմ առ դեմ փոփոխությանը ընտանիքում և անձնական կյանքում»: Odile Jacob հրատ., 413 էջ, 85 ֆրանկ:

[3] Սոցիալական ու քաղաքական կազմակերպման համակարգ, որը ճանաչում է էթնիկ, կրոնական, սեռական համայնքների/փոքրամասնությունների գոյությունը, երբեմն, հատուկ իրավունքների հետ միասին: Սկզբունքորեն սա այն է, ինչը հակասում է աբստրակտ քաղաքացու սահմանմանը, որի հիման վրա էլ ստեղծվել է Ֆրանսիական Հանրապետությունը:

[4] Act up- AIDS Coalition to Unleash Power- միջազգային ուղիղ ազդման իրավաբանական կազմակերպություն, որի նպատակն է բարելավվել ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց կյանքը, հասնել այդ ոլորտում օրենսդրական ու քաղաքական փոփոխությունների, բժշկական հետազոտությունների իրականացմանը, որոնք վերջին հաշվով կհանգեցնեն համաճարակի կանխարգելմանը, հիվանդների կյանքի որակի բարձրացմանը: (թարգմ.):

[5] Տես Le Monde, 8 avril 1998 (մեր էջերում):

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *