Հասարակության լիիրավ անդամներ

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամ մարդկանց միջազգային օրն է:
Հաշմանդամ ՄԱՐԴԻԿ, այլ ոչ թե հաշմանդամները, հասարակության լիարժեք անդամներ են` հավասար իրավունքներով ու պարտականություններով: Սահմանափակ հնարավորություններով մարդիկ իրականում անսահման բարի, հաճախ շատ ավելի տաղանդավոր ու հանճարեղ են: Համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների`Հայաստանում 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակվում են 179 հազար հաշմանդամ, ինչը կազմում է ամբողջ բնակչության մոտ
5-6 %-ը:Համեմատության կարգով նշենք, որ Արցախում հաշմանդամության խումբ ունեն շուրջ 10500 քաղաքացիներ,ինչը կազմում է բնակչության 7,5 %-ը: 2009 թվականի հուլիսի 1-ի տվյալներով Հայաստանում հաշմանդամ կանանց թիվը կազմում է 77,9 հազար, մինչև 18 տարեկան երեխաների թիվը`8385 (50%-ից ավելին տղա երեխաներ են ): Հաշմանդամ թոշակառուների թիվը հասնում է 55,3 հազարի: Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները` Հայաստանում ավելի քան 14,6 հազար մարդ ունի հաշմանդամության առաջին կարգ, 96,2 հազարը` երկրորդ, 56,4 հազարը` երրորդ կարգ: Ամենամեծ թվով հաշմանդամներ բնակվում են Երևանում: Մարզերից ամենաշատ թվով հաշմանդամներ կան Վայոց Ձորում, իսկ ամենաքիչը`Տավուշի մարզում:
Պետք չէ խղճալ հաշմանդամներին, քանի որ հաշմանդամությունը ողբերգություն չէ, պարզապես պետք է նրանց ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան և նրանց համար ապահովել լիարժեք կյանքի հնարավորություններ:

Հեղինակ` Անի Հակոբյան

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *