Թրաֆիքինգի ընդհանուր բնութագիրը

Հեղինակ` Մարիամ Մելքումյան

mariam-melkumyan@mail.ru

Մարդկության պատմության ընթացքում միշտ էլ եղել են և կան մի շարք հարցեր, որոնք մտահուզել են մարդկությանը: Այդպիսի խնդիրներից է մարկանց վաճառքը` թրաֆիքինգը: Թրաֆիքինգ բառն անգլերեն trafficking բառն է, որը թարգմանաբար նշանակում է ինչ-որ բանի անօրինական վաճառք (Օքսֆորդի բառարան):

Մարդկանց վաճաքը մի երևույթ է, որը մեզ ե հասել դեռ դարերի խորքից և գոյություն է ունեցել գրեթե բոլոր ժամանակներում: Սակայն այն մեծ չափերի հասավ 20-րդ դարի վերջին և ողջ մարդկության համար դարձավ լուրջ մտահոգության պատճառ: Մոտավոր հաշվարկներով տարեկան թրաֆիքինգի զոհ են դառնում ավելի քան 4 միլիոն մարդ, և այս տվյալները գնալով աճում են: Ինտերպոլի տվյալների համաձայն աշխարհում թրաֆիքինգը աշխարհում ամենաարագ աճող հանցագործություններց է և հանցագործ աշխարհին բերում է տարեկան 8-10 միլիարդ եկամուտ: Թրաֆիքինգը միջազգային խնդիր է և պահանջում է միջազգային մակարդակի լուծումներ: Շատ եկրներ են ներգրավված մարդկանց վաճառքում որպես ելքի, մուտքի կամ տարանցիկ երկրներ: Նրանց մի մասը հանդես են գալիս մի քանի դրսևորումներով: Դա է այն հիմնապատճառը, որ հակաթրաֆիքինգը պահանջում է միջազգային և տեղական համագործակցությունը:

2000 թվականին ՄԱԿ-ի Գերագույն հանձնաժողովը ընդունեց Միավորված Ազգերի Կազմակերպության անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան լրացնող մարդկանց, և հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման  և պատժի մասին արձանագրությունը: Այն սահմանում է թրաֆիկքնգը որպես շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրում, տեղափոխում, փոխանցում, թաքցնում կամ ձեռք բերում, որն իրականցվում է ուժի սպառնալիքով և հարկադրանքի այլ միյոցների` առևանգման, իշխանության կամ վիճակի խոցելիության չարաշահման, ուրիշ անձի կոմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառման ճանապարհով:

Շահագործումը նվազագույնը ներառում է հետևյալ գործոնները.

 • Այլ անձանց մարմնավաճառության շահագործում կամ սեռական սահագործման այլ ձևեր,

•  ստրկություն, կամ ստրկությանը համանման սովորույթներ,

•  հարկադիր աշխատանք կամ ծառայություններ,

•  անազատ վիճակում մարմնի մասերի կորզում:

Եթե մարդկանց ապօրինի փոխադրումը փոխադրումը  (smuggling) իրենից ներկայացնում է հանցանք ուղղված պետությունների դեմ, ապա մարդկանց վաճառքը հանցանք է ոչ միայն պետությունների այև անձի նկատմամբ: Թրաֆիքինգում ներգրավված մարդը հանդիսանում է զոհ և չի կարող հանցագործ համարվել: Մարդկանց վաճառքի արմատները տարբեր բնույթ են կրում` սոցիալական բնույթ, աղքատության բնույթ, կարող են պայմանավորված լինել նաև երկրի սոցիալ-տնտեսական պայմաններով: Թրաֆիքինգի աճի պատճառ է նաև բնակչության ոչ բավարար իմացությունը թրաֆիքինգի և նրա դրսևորման ձևերի մասին: Թրաֆիքինգի իրականացման ամենատարածված ձևերն են մարմանավաճառությունը և էժան կամ ձրի աշխատուժը: Այն ընդգրկում է նաև երեխաների աշխատանքը, անօրինական որդեգրումը, մարմնի մասերի վաճառքը և այլն: Ամբողջ աշխարհում դեկտեմբերի 2-ը ստրկության դեմ պայքարի միջազգային օրն է:

Հայաստանի Հանրապետությունում ևս թրաֆիքինգը տարածված է եղել դեռ վաղ անցյալից: Բայց դրա դեմ կազմակերպվաց աշխատանք ե սկսել տարվել միայն 2002 թվականից սկսած, երբ ԱՄՆ-ի  Պետդեպարտամենտը Կոնգրեսին ներկայացրած  «Աշխարհում մարդկանց վաճառքի իրավիճակի մասին»  տարեկան հաշվետվության մեջ Հայաստանին դասեց երրորդ կարգի երկրներին, որոնք ուշադրություն չեն դարձնում տրաֆիքինգի եռևույթին և չեն նախաձեռնում համապատասխան կանխարգելիչ քայլեր: Այսօր իրավիճակն այլ է: Թրաֆիքինգի արմատները Հայաստանում նույնն են, ինչ-որ անցումային շրջանում գտնվող և դեռևս կայուն տնտեսություն չունեցող նախկին Խորհրդային միության շատ երկրներում:

Թրաֆիքինգի տեսակները`  տարբերում են թրաֆիքինգի հետևյալ տեսակները` սեռական շահագործում, ստրկություն կամ ստրկության նմանվող իրավիճակ, հարկադիր աշխատանք, օրգանների փոխպատվաստում, երեխաների օգտագործում:

Սեռական շահագործում` թրաֆիքինգի տեսակներից հատկապես տարածված է սեռական շահագործումը: Սեռական շահագործման զոհն ավելի հաճախ դառնում են կանայք, աղջիկներն ու երեխաները, որոնք պաշտպանված չեն դրանից, և հանցավոր աշխարհին մեծ եկամուտ են բերում, քանի որ պակաս քիչ չեն այն անձինք, ովքեր օգտվում են այդ ծառայություններց: Աշխարհում տարեկան  բազմաթիվ կանայք են դառնում սեռական սահագործման և թրաֆիքինգի զոհ:

Երեխաների թրաֆիքինգ է համարվում շահագործման նպատակով 18 տարին դեռ  չլրացած անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը կամ ստանալը, ինչպես նաև շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը: Հարց է առաջանում` ինչպես են երեխաների ներգրավում  թրաֆիքինգի մեջ. թրաֆիքյորները օգտագործում են անօրինական մեթոդներ իրենց զոհերին ստանալու համար, որոնցից են առևանգում, խաբեություն, սպառնալիքի կամ ուժի, բռնության գործադրում:

Օրգանների զավթում`  աշխարհում բազմաթիվ մարդիկ ունեն ֆինանսական բարեկեցություն, սակայն դրա հետ մեկտեղ ունեն մի սարք առողջական խմդիրներ, որոնցից կարող են ազատվել օրինակ նոր օրգան փոխպատվաստելու դեպքում: Քանի որ օրինական ճանապարհով դժվար և երկար գործընթաց է տեղի ունենում մինչ նոր դոնոր գտնելը, ուստի ապօրինի ճանապարհով են դա կատարում, առևանգում են, և զավտում պետքական օրգանները:

Աշխատանքային շահագործումեկամտի մեծ աղբյուր է ձրի աշխատուժը, երբ մարդկանց աշխատեցնում են և այդպես էլ չեն վճարում կատարած աշխատանքի դիմաց, կամ չնչին վարձավճար են տալիս: Այս երեվույթը շատ տարածված է, և բացառություն չի կազմում նաև Հայաստանի Հանրապետությունը, որտեղ առավել քան թրաֆիքինգի մյուս տեսակները աշխատանքային շահագործումը լայն տարածում ունի: Աշխատանքային շահագործման են ենթարկվում ոչ միայն մեծահասակները, կանայք, տղամարդիկ, այլև որքան որ ցավալի է նաև անչափահասները, երեխանները:

 Հիմնականում թրաֆիքյորներն օգտագործում են հետևյալ մեթոդները.

Առևանգում`  թրաֆիքյորները համրար տեղ են գտնում առևանգման համար, որպեսզի իրենց ոչ ոք չտեսնի: Լինում են դեպքեր, երբ նրանք որևէ բան են առաջարկում զոհին, օրինակ հյութ, քաղցրավենքի, որի մեջ ավելացվաց է լինում քնաբեր, որից հետո զոհին առևանգում և տանում են անծանոթ տեղ: Կամ էլ ուղղակի զոհին առաջարկում են ուղեկցել ինց-որ տեղ և հենց ճանապարհին էլ առևանգում են նրան:

Խաբեություն` թրաֆիքյորներն սոցիալական անապահով, գործազուրկ  ընտանիքներից ընտրում են անձինք, նրանց առաջարկում շահավետ, բարձր վարձատրվող աշխատանք ուրիշ երկրում կամ քաղաքում, օրինակներ բերում թե այսինչն ինչպես է բարելավել իր վիճակը այդպիսի աշխատանքի սնորհիվ: Ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում գտնվող մարդիկ համաձայնվում են, բայց երբ տեղ են հասնում, նոր բացահայտվում է ողջ դաժան ճշմարտությունը: Նրանց պարտադրում են ծանր աշխատանք կատարել, պահում են անմարդկային պայմաններում: Երեխաների ստիպում են մուրացկանությամբ զբաղվել, բայց դրա դիմաց չեն վճարում:

Սպառնալիքի կամ ուժի /բռնության/ գործադրում` թրաֆիքյորը կարող է իր զոհին տեղափոխել ուժի և սպառնալիքի ազդեցության տակ: օրինակ հաճախ սպառնում են, որ եթե չենթարկվի, կարող են վնասել ընտանիքի անդամներին, կամ հենց զոհին: Հատկապես տարածված գործելակերպ է, երբ դժվար իրավիճակում գտնող անձին գումար են պարտքով առայարկում և երբ նա չի կարողանում այն բնականաբար վերադարձնել, սպառնալով պարտքի դիմաց աշխատացնում են:

Ովքեր են թրաֆիքյորները`  թրաֆիքյորներն այն մարդիկ են, ովքեր զբաղվում են մարդկանց վաճառքով և վերջինիս շահագործմամբ: Թրաֆիքյորներն այն մարդիկ են, ովքեր զբաղվում են մարկանց վաճառքով և վերջինիս շահագործմամբ: Կան նաև միջնորդներ ովքեր օգնում են առևանգել զոհին, այնուհետև փոխանցել փոխանցել թրաֆիքյորին հետագա շահագործման համար: Այդ մարդկանց արարքը նույնպես պատժվում է օրենքով: Հարկ է նշել, որ թրաֆիքյորներն ու միջնորդները հաճախ ծանոթ են լինում զոհին, որն էլ նրանց վստահում է:

Ովքեր են ենթարկվում թրաֆիքինգի` թրաֆիքինգի կարող է ենթարկվել ցանկացած մարդ` մեծահասակ, երեխա, կին, տղամարդ, նշանակություն չունի ոչ տարիքը, ոչ ազգությունը, ոչ հավատքը կամ այլ հանգամանք: Բայց կան մարդիկ, որոնք ավելի խոցելի են, դրանք այն մարդիկ են, ովքեր չգիտեն կամ քիչ տեղեկացվածություն ունեն այս երեվույթի մասին, որոնց հեշտ է խաբել, համոզել, որոնք աջակցության կարիք ունեն: Խոցելի խմբի մեջ են մտնում նաև երեխաները:

Երեխանները որոնք թրաֆիքինգի են ենթարկվել, կարող են`

• չունենալ հնարավորություն տեսնել, շփվել իրենց ծնողներին

• չունեն կրթության հնարավորություն

• չունեն իրենց տարիքի երեխաններ աշխատանքից դուրս

• չունեն խախալու հնարավորություն

• պահվածքը բնորոշ չէ իրենց տարիքի երեխաների պահվածքին և այլն: Թրաֆիքինգի ենթարկված մարդիկ այդ իրավիճակից դուրս գալուն պես պետք է վերաինտեգրվեն հասարակությանը և այդ հարցում նրանց աջակցություն է հարկավոր: Օգնության պետք է ենթարկվեն ինչպես նրանք, այնպես էլ նրանց ընտանիքները: Աջակցությունը դրսևորվում է հոգեբանի միջոցով, բժշկի միջամտությամբ և այլ ձևերով:

Այսօր թրաֆիքինգի խնդիրը դարձել է առաջնային խնդիր և համամարդկային չարիք, որի լուծումը պահանջում է համառ և հետևողական պայքար: Թրաֆիքինգի արմատները թեև խորն են, բայց գնալով էլ ավելի են խորանում:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *