Սոցիոլոգիան Մարոկկոյում.մեծ փուլեր և թեմատիկ ծրագրեր

Օրիգինալ հոդվածը՝ Հասան Ռաշիկ, Ռահմա Բուրքիա

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը
hp.dayan@rambler.ru

Չհավակնելով սպառիչ պատասխան տալուն` մարոկկացի սոցիոլոգների կողմից ստեղծված հոդվածը, համառոտ շարադրում է Մարոկկոյի անկախացումից սկսած մինչև 2006 թվականը սոցիոլոգիայի ծագումն ու զարգացումը: Երևան հանելով մեծ փուլեր, հետազոտության խոշոր թեմաներ, և անհրաժեշտության դեպքում` տեսական պարադիգմաներ, որոնք նրանց ուղղություն են ցույց տալիս` միանգամայն հաշվի առնելով սոցիոլոգիայի և այլ դիսցիպլինների, հատկապես մարդաբանության, միջև առկա անորոշ սահմանները:

 Մարոկկացի սոցիոլոգների կողմից ստեղծված սույն հոդվածը` նպատակ չունենալով տալ սպառիչ պատասխան` փորձում է համառոտ ներկայացնել  սոցիոլոգիայի ծագումն ու զարգացումը` Մարոկկոյի անկախացումից սկսած (1959-2006)[1], սխեմատիկ կերպով դուրս բերել մեծ փուլեր, հետազոտության խոշոր թեմաներ, և անհրաժեշտության դեպքում` տեսական պարադիգմաներ, որոնք նրանց ուղղություն են ցույց տալիս[2]: Պետք է ուշադրություն դարձնել էապես հատուկ դժվարություն ներկայացնող «երիտասարդ» գիտական ոլորտներին, որտեղ գիտության ճյուղերի միջև եղած սահմանագծերը ոչ հաճախ են միմյանց հետ հատվում: Մասնավորապես 1980-ականների վերջին հետազոտողների մեծ մասը համադրում են ժանրերը: Ուրեմն պետք է ուշադիր լինենք այս յուրհատկության նկատմամբ և փորձենք որքան հնարավոր է հաշվի առնել այլ գիտության ճյուղերի և սոցիոլոգիայի միջև առկա սահմանների անորոշ բնույթը` հատկապես մարդաբանության: Ինչպես մի խումբ քննադատներ, որոնք իրենց թույլ են տալիս ոլորտների  ինքնավարություն, որն անհասանելի է, ներկա են լինում մի դիսցիպլինից  մյուսի անցմանը, որն էլ իր հերթին ստեղծում է գիտական բարդ, հատվող, բազմաբնույթ կամ էլ անորոշ ինքնություններ (սոցիոլոգ և մարդաբան, քաղաքագետ ու մարդաբան…):  

Իբն Խալդունից[3] գաղութային սոցիոլոգիա    

 Մարոկկոյի անկախացումից հետո սոցիոլոգիան իրենից ներկայացնում է մի ամբողջ շարք` գաղութային կառավարչության կողմից մոբիլիզացված, սոցիոլոգների և ներքին գործերի պաշտոնյաների կողմից ստեղծված, ժառանգություն մնացած ուսումնասիրություններ և մենագրություններ` ի շահ միջամտության` հիմնվելով Մարոկկոյի տվյալ դարաշրջանի հասարակական իմացության վրա: Տեղեկացնենք, որ հնարավոր չէր լինի հետևել մարոկկյան աշխարհում սոցիոլոգիայի անցած երկար ուղուն` չոգեկոչելով Իբն Խալդունին, ում, անկախությունից տարիներ անց, մարոկկացի սոցիոլոգները ուսանողներին ուսուցանում էին որպես սոցիոլոգիայի նախահոր: Իբն Խալդունի կերպարը մնում է ոչ սովորական արաբական սոցիոլոգիայի գիտակցության մեջ: Եթե նա անկողմնապահ դիրք գրավեց դինաստիաների ու հասարակական դինամիկայի վերլուծության գործում ապա հասարակական կրոնի ու նորմատիվ ընթերցանության շարունակականության մեջ հետամուտ չեղավ իրեն նախորդող արաբ մտածողների ուղուն: Ինչո՞ւ Իբն Խալդունը մնաց արաբական մտածողության մեջ առանց ժառանգորդի: Նմանատիպ հարցադրումն առաջ է անցնում այդ ներդրման շրջանակից: Մարոկկոյի սոցիոլոգիայի, վերջինիս զարգացման ու թեմատիկայի վերաբերյալ մտորումները հանգում են այս «ոչ լեգիտիմ սերման»-ը , որը տեղի ունեցավ գաղութացման շրջանում: Արդեն իսկ սոցիոլոգիան ասոցիացվում է գիտության սոցիալական պրակտիկաների փոփոխման հետ` ի օգուտ գաղութային ընդարձակման, որը չէր կարող բխել գաղութացված գիտելիքներից: Այս առումով սա վերադարձ է դեպի գաղափարաբանական պահանջի կողմը` իր առավել կատարյալ ձևով: Այնպիսի պարբերականներ, ինչպիսիք են Archives Berbères, Hespèris Tamuda, Archives marocaines, ինչպես նաև հարուստ սոցիոլոգիական գրականությունը` միաժամանակ համալրված Ֆրանսիայի սոցիոլոգների և ՏԻՄ-երի պաշտոնյաների աշխատություններով` փաստեցին հսկայական ժառանգությունը, և տվյալ դարաշրջանի մարոկկյան հասարակության իմացությունը: Սոցիոլոգիային ուղղված պահանջը սկիզբ է առնում հասարակության նախաձեռնությունից: Այն գործառնում է գաղութային ծրագրով, որտեղ գիտությունը մղված է ապահովել գիտական շրջանակ: Ավելորդ է հիշեցնել Ռոբերտ Մոնտանյի թեզը «բերբերներն[4] ու Մախզենը[5]», որը ներկայացնում է գաղութային տեսության գագաթնակետը: Բայց և այնպես պնդել գաղութային սոցիոլոգիայի գաղափարական ու գաղութային բնույթը` կրկնաբանություն է: Մինչդեռ այս փաստը ոչ մի կերպ ետ չի վերցնում կազմակերպված ու մանրակրկիտ հետազոտված էմպիրիկ գիտելիքների լինելու արժեքը: Քննել այս գիտությունն իր թեմատիկաներով մի նախաձեռնություն է, որը դուրս է այս հոդվածի շրջանակից: Սակայն այնուամենայնիվ ընդգծենք, որ սոցիոլոգիան` ծնունդ առած Մարոկկոյի անկախությունից հետո, սկսում է որոշակիացվել սույն ժառանգության վերաբերյալ զեկույցով:

 Պարտավորություն և ապագաղութացում 

 Անկախ Մարոկկոյի սոցիոլոգիայի ծագումը սերտորեն կապված է Պոլ Պասկոնի անվան հետ (1932-1985, մարոկկյան քաղաքացիություն ստացած 1964թ.): Նա` տարբեր դիսցիպլիններին հարող իր գործընկերների հետ միասին, հիմնեց «հետազոտման» առաջին կառուցվածքը: Այդպիսով, այդ ժամանակ սոցիոլոգիայով զբաղվելը նույնն էր ինչ իրավապաշտպանությունը, որը պետք է հաշվի առներ պետության դերը: Եվ ինչպես պետությունն էր համարվում փոփոխության ու զարգացման գլխավոր դերակատարը, հետազոտողները` մեծամասամբ ձախակողմյան թևից, հարկադրված էին, այսպես ասած, ճանապարհ ցույց տալ, խթան հանդիսանալ, կողմնորոշել հրապարակային գործողություններն` ամբոջապես պաշտպանելով իրենց քաղաքական պարտավորությունը, մտքի անկախությունն ու մասաների շահերը: Պոլ Պասկոնի և իր գործընկերների կողմից կատարված սոցիոլոգիական ուսումնասիրությունները իրականացվում էին քաղաքական հենքի վրա (ագրարային քաղաքականություն, հիդրավլիկ քաղաքականություն…):

Եթե գյուղական սոցիոլոգիայում Պոլ Պասկոնի ավանդն ամենակարևորներից է, ապա միայն իր արդյունքի շնորհիվ, որը վկայում է գիտական անողոքության մասին. մի շարք այլ սոցիոլոգներ անդամակից այլ համալսարանական հաստատություններին` գրանցվեցին այդ պարտավորությունների սոցիոլոգիայում, ինչպիսիք Աբդելքեբիր Խաթիբին ու Մոհամեդ Գեսուսը[6]:

1960-1970-ական թթ. գործառնված սոցիոլոգիան` քննադատության կարիք էր զգում` ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ առումով: Ապագաղութացնել գաղութացված ապարատի կոնցեպտը գրեթե նշանաբան էր, մի նախազգուշացում, որին բոլոր առաջադեմ հետազոտողները պետք է հետամուտ լինեն, դասավանդեն և հնարավորության դեպքում իրագործեն: Ըստ Աբդելքեբիր Խաթիբիի, «սոցիոլոգիայի ապագաղութացումը ենթադրում է գիտական անկախություն կենտրոնից, և քաղաքական գիտական քննադատությունը հիմնվում է երկրների համեմատական վերլուծության ենթա կամ, ավելի շուտ, վատ վերլուծության վրա»[7]: Սոցիոլոգիայի հիմնական խնդիրը կայանում է տանել երկկողմանի քննադատական աշխատանք. քանդել սոցիոլոգների ազգակենտրոն կոնցեպտները, որոնք հանդես եկան մարոկկացիների փոխարեն և քննադատության ենթարկել մարոկկյան (կամ արաբական) հասարակության միջոցով իրենց իսկ ուղղված իմացությունն ու դիսկուրսները: «Սոցիոլոգիայի ապագաղութացում» հոդվածում գրում է. «Այն, ինչ անվանում են երրորդ աշխարհ, մենք կարող ենք միայն  փաստել, որ ապագաղութացումը կարողացավ նպաստել իմպերալիզմի ու ազգակենտրոնության գաղափարաբանական մեքենայի դեմ առ դեմ արմատական քննադատությանը. ապագաղութացում, որը միևնույն ժամանակ և դիսկուրսների (փոխառնված Ժակ Դերիդայից), որոնք բազմազան ու ավել կամ պակաս թաքուն ձևերով մասնակցում են իմպերիալիստական գերակայությանը[8]:

Մարոկկացի սոցիոլոգների առաջին սերնդի համար հետազոտությունն ու քաղաքական գործունեությունը պարտավոր էին զուգընթաց առաջ ընթանալ: Այս ժամանակաշրջանի հասարակական զարգացման քիչ թե շատ պարտավորվածությունը, որոշակի ու վառ ինքնաարտահայտված լինելը` միանշանակ է: Պոլ Պասկոնի կողմից թարգմանված այս երևույթը կոչվում էր «գործողության սոցիոլոգիա» առավելագույնս մոտ կիրառական սոցիոլոգիայում ներդրված հասկացությանը: Մի ծրագրային տեքստում` «Ինչի՞ն է պետք սոցիոլոգիան», նա առաջ է քաշում իր գիտական գործունեության գլխավոր սկզբունքները[9]: Համաձայն դրա, գիտելիքն ինքնին անհրաժեշտ է աշխարհը վերափոխելու համար. քաղաքականապես չեզոք սոցիոլոգիան ազդեցություն չունի…Գյուղացիների ու շահագործվող մասաների պաշտպանությունը պետք է ոգևորի սոցիոլոգի գործունեությունը (գյուղացիները պարտավոր են իրենց ձայնը բարձրացնել քաղաքական հարթակից),  (մենք հավանություն կտայինք, որպեսզի հենց իրենք` գյուղացիները, լինեն հարց առաջ քաշողները): Նման ընդվզող սոցիոլոգիայի հենքն այն է, որ ինքնին սոցիոլոգիայի դասավանդումն արդեն իսկ ընդվզում է: Այս միտումն իր արձագանքն է գտել Մոհամեդ Գասուսի աշխատանքներում, ով դրանք մոբիլիզացնում է այնքան, որքան քաղաքական ակտիվությունը` ընդվզելով իր սոցիոլոգիական գիտելիքին և հակառակը: Միջամտելով ժողովրդավարության հետ կապված ուսուցման, զարգացման և այլնի հետ կապված քաղաքական դեբատներին` նա հաճախ մանկավարժորեն իր մասնակցությունն ունեցավ` որոշակիացնելով այն, ինչ գտնում է անորոշ և երկիմաստ: Նրան երբեմն պատահում է տեսնել, թեպետ և ամփոփ ու պարզեցված, արդիականացման, յուրահատկության, մշակույթի ու գաղափարաբանության տեսությունների և կոնցեպտների վերաբերյալ քննադատական հայացքներ արտահայտող զրույցներում: Պետք է հավելել, որ զրույցների մեծամասնությունը հրատարակվեց ակադեմիական հանդեսներում ու որդեգրվեցին դասանավդող հետազոտողների կողմից: Արաբերեն լեզվով ակադեմիական բնույթի այլ տեքստեր նույնպես լույս տեսան: Որպես օրինակ` ռացիոնալության, արդիականացման և Մարոկկոյի սոցիոլոգիայի զարգացման նպատակների վերաբերյալ մի դասընթաց, չհրատարակված մի տեքստ` տոհմական առաջնորդների (al qiyadate)  և սոցիալական շերտավորման մասին: Ուստի, անկախության սոցիոլոգական առաջին արդյունքները գերակայում էին Կարլ Պոպպերի անվանած «լավատեսական գիտաբանության» շնորհիվ, որը մասնակի վերարտադրում է արևելյան կոնցեպտների և ճանաչողության ապագաղութացման միտքը: Սա, ամենաքիչը, մի ինտելեկտուալ ավանդույթ է, որը հասնում է մինչև Ֆրենսիս Բեկոն և ով պաշտպանում էր այն դիրքորոշումը, որ ճշմարտությունն ինքն իրեն բացահայտ է դառնում հենց որ ուսումնասիրողն ազատվում է նախապաշարմունքներից, նախնական պատկերացումներից, գաղափարախոսություններից և այլն: Ոմանք կարծում են, որ այն հետազոտողները, որոնք ունեն վատ մտադրություններ կարող են միայն թյուր տեղեկություններ տալ: Մյուս մասն էլ հակառակն` ընդունում, որ թյուր թեզերի վրա հիմնված հետազոտությունները կարող են ուղղորդել դեպի իրական փաստերը` ասել է թե` օգտագործելի: Այդ իմաստով գաղութացման շրջանի ստեղծածն օգտակար կլիներ գաղութարարության կողմնակիցների էմպիրիկ փաստերը տեսություններից առանձնացնելու դեպքում, ովքեր դրանք խեղաթյուրում էին` տալով սխալ իմաստ: Բավարար կլիներ գաղութներ հետազոտողների կողմից օգտագործվող կոնցեպտների ապագաղութացումը` վերագտնելու ողջ գաղութացված աշխարհայացքի համար զուտ մաքուր փաստեր:

Պոլ Պասկոնը[10] կողմնակից էր, որպեսզի հետազոտությունը ոչնչի էլ չծառայի, եթե այն ոչինչ էլ չէր քողազերծում: Սոցիոլոգիան դիմակազերծման տրամաբանության գերակայումն էր այն ամենի նկատմամբ, ինչ ծածուկ էր ու քողարկված` սոցիալական խեղաթյուրված կամ աղքատ իրականության շտկմանն ուղղված ճշգրտմանը, հասարակության տրանսֆորմացիային: Այնուհանդերձ հենց այդ գաղափարաբանական շրջանակում է, որ ծնվեց հետաքրքրություն ոլորտի ուսումնասիրման համար: Դա, ի սկզբանե, պակաս մոտիվացված կլիներ ուղիղ պահանջարկի ուսումնասիրմամբ, քան մասաների ու հասարակության անբարենպաստ շերտերով (բանվորներ, գյուղական համայնքի մասն կազմող կանայք, երիտասարդ գյուղացիներ…): Այնուհանդերձ չեն կարող տեղանքի նկատմամբ սկզբնական հետաքրքրությունը նվազեցնել միայն գաղափարաբանական մղումներից դրդված: Պոլ Պասկոնը նաև հակում ուներ մանրուքի նկատմամբ` իր ուսումնասիրությունների ջանասիրաբար կազմամբ, որոնք փաստեցին, որ տեղանքում չնվազեցին ռազմատենչ այցերը, ոչ էլ փորձագետների անցողիկ գործողումները: Այն նաև երախտապարտ կլիներ բնական գիտություններից ձևավորման համար:

Քաղաքական և պրակտիկ դրդապատճառների հաջորդականության պատճառով, սոցիոլոգիայի պատմությունն, իսկ ավելի ուշ նաև` մարդաբանության, կգերակայեր գյուղական միջավայրին վերաբերող ուսումնասիրություններով: Սկզբնական գիտափորձերը ձեռք էին բերվում գյուղական միջավայրից, ուր զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում հանրային հայցը հնարավորություն կտար տեղանքի վերաբերյալ հարցումներ իրականացնել: Այնչափ ակներև էր, որ դաշտային հետազոտություններ  կատարելը դարձավ հոմանիշ դեպի գյուղ տեղափոխվելուն: Հասան Երկրորդի անվան անասնաբուժական ու գյուղատնտեսական ինստիտուտը, ավելի ստույգ` վերջինիս հումանիտար գիտության բաժինը, որն էականորեն վերափոխվեց  գյուղատնտեսականի, 1970-ականներին եկավ ամրապնդելու և ընդգծելու մարդաբանության և սոցիոլոգիայի «գյուղացիական» ուղղվածությունը:

 Համընդգրկուն մոտեցում

 1960-1970-ական թթ. մարքսյան տեսությունը գերիշխող դիրք ուներ տեսական պարադիգմաների նկատմամբ: Տվյալ ժամանակաշրջանի սոցիոլոգիան փորձում էր մեկ ամբողջական հեռանկարով պարզաբանել հասարակության գործառնությունը: Պոլ Պասկոնը մոտեցնում է Հաուզի և մարոկկյան հասարակությունն ընդհանրապես` օգտագործելով ամբողջական կոնցեպտները` որպես սոցիալական կազմավորում` մշակման եղանակի, տարասեռ հասարակության, սոցիալական դասերի, սոցիալական իրողության աստիճանների և այլնի նպատակով[11]: Հաուզի հասարակությունը խայտաբղետ է. «այսինքն այն միայն այս կամ այն տեսակի չէ, բայց առաջացման մի քանի տեսակներով կապ է ունենում հայրիշխանության, տոհմակարգի, ֆոեդալիզմի, կապիտալիզմի հասարակական ձևերին: Սոցիալիզմը` նույնպես, սակայն այս սոցիալական կառուցվածքը գոյություն ունի միայն որպես քաղաքական կազմակերպություն ու կազմակերպչական գաղափար»[12]: Խնդիրը կայանում է նրանում, որպեսզի իմանալ` ինչպես են կարգավորվում այդ առաջացման տեսակները. «Այսօր Հաուզի հասարակական կառուցվածքը ցեղապետական (կայիդական) թագավորական է` լիկվիդացնելով տոհմակարգն ու գերակայելով հայրիշխանությանը, որն իր հերթին ապաստան գտավ նեղ ընտանեկան շրջանում և երեխաների ու կանանց գերշահագործման մեջ: Բայց նույն ինքը` ցեղապետությունը, միջազգային կապիտալիզմի միջոցով գերիշխեց արտադրության և առևտրի ոլորտում»[13]: Սոցիալական վարքի կարևորության աստիճանն այն է, որ «խայտաբղետ հասարակության ներկայացուցիչն օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները»: Հասարակության վերաբերյալ այս համընդգրկում  պատկերացումը թափանցում էր սոցիոլոգիական այլ ուսումնասիրությունների դաշտ: Աբդելքեբիր Խաթիբին գրեց մի գործ սոցիալական հիերարխիայի վերաբերյալ: Աբդելլահ Համմուդին[14] օգտագործում էր հասկացություններ` ուսումնասիրության և զարգացման մեջ ներգրավված: Համընդգրկուն մոտեցման ազդեցությունը հետզհետե հարցականի տակ է դրվում: Արդեն իսկ Հաուզի վերաբերյալ գրքի վերջում և երախտիքի խոսքերի էջերում, Պոլ Պասկոնը բազմիմաստ խոստովանություն է անում. «Վերընթերցելուց հետո այնպիսի տպավորություն ստացա, որ Հաուզի բնակիչների մասին չէ, որ խոսվում է, այլ` նրանց շուրջ` տակից, վրայից, կողքից: Ժակ Բերքը պաշտպանության ընթացքում ասում էր. «Դա մետաթեզ է»: Ճիշտ այդպես: Ես ավելի լավ հասկացա խմբերին, արարքները, գործընթացները, քան անհատների վարքը: Վերջիններս ինձ համար դեռ անըմբռնելի են` տատանվելով այդքան լուծումների ու հնարավորությունների միջև: Լի այդքան հարստությամբ, արժանի այդքան զգուշավորության, որ ես չհասցրեցի դրանք հասկացավորել»[15]:Այս տեսական դժվարությունը բխում է այն փաստից, որ Պոլ Պասկոնն անջատ կդիտարկեր կոլլեկտիվ ու անհատական տրամաբանությունը: Անգամ այն հնարավորությունը, որ նա աչքի տակ ունի` հասկացած լինել սոցիալական անդամների վարքն իրենց խմբերից դուրս` դրա հավաստումն է:

 Ուղեկցվող իգականի սոցիոլոգիան

 Պոլ Պասկոնի թիմում էր, որ առաջին անգամ հայտվեցին կանանց վերաբերյալ հարցումներ: Մաիլկա Բելղիտին առաջին սոցիոլոգն էր, որ նախաձեռնեց կանանց վերաբերյալ ուսումնասիրություններ[16]: Ինչպես և բոլոր սկզբնական ու հետազոտական հարցումներում, ներածականները բազմաթիվ էին, իսկ ուսումնասիրության օբյեկտն ընդարձակ` գյուղական միջավայրի կանանց գիտելիքը: Այնուհանդերձ, ուսումնասիրության հետաքրքրությունը նրանում էր, որ այն հանգամանալից ներկայացնում էր նույն այդ կանանց գործունեությունն ու խնդիրները: Ֆաթիմա Մերնիսին[17] նոր դինամիկա հաղորդեց «կանանց հարցերի» վերաբերյալ ուսումնասիրություններին: Նրա հրատարակած աշխատությունները գտնվում են մուսուլմանական աշխարհի փոխառության փորձի նյութերի (քաղաքական կառույցներ, մշակույթ, կրոնական գաղափար…) և դաշտային հարցման միջև` հարցազրույցերի ու դիտարկման մեթոդի հիման վրա: Ահա թե ինչպես է նա ներկայացնում երեխայի, կնոջ ու ընտանիքի հարցերի շուրջ 1981թ. ստեղծված մի խումբ հետազոտողների նպատակը. «Աջակցել կնոջ վերաբերյալ գիտական տվյալների հավաքմանը: Ասելով գիտական` նկատի ունեմ տվյալներ իրական, կենդանի կնոջ վերաբերյալ…Զարգացնել կանանց կացության վերաբերյալ գիտական դիսկուրսը` անշուշտ կնշանակի նպաստել այդ կացության բարելավմանը»[18]: Սույն հարցն իր շուրջն էր համախմբել տարբեր դիսցիպլիններին պատկանող քսանին մոտ անդամների[19]: «Մոտեցումներ» (հրատ. Ed Le Fennec) ժողովածուի շրջանակում` ուղղորդված Աիշա Բելարբի կողմից, 1987 և 1999թթ. լույս տեսավ կանանց հարցերին վերաբերող, ինը գրքից բաղկացած մի մատենաշար: Այդպիսով, վերջինս ավանդ եղավ ինչպես արաբերեն, այնպես էլ ֆրանսերեն լեզվում: Սույն գրքերի վերնագրերը քննախոսության թեմաների միտք են տալիս` կանանց պատկերներ, կանայք և հնարավորություններ, կանայք երկու ճակատում` ընտանիք-աշխատանք, մարմինն իգական սեռին մեջ, խնդրահարույց զույգեր, լինել օրիորդ, գյուղաբնակ կանայք, կանայք և իսլամը, կանացի նախաձեռնություններ: 1980-ական թթ. ի վեր` կնոջը վերաբերող հրատարակումներն ու համաժողովները ավելացան[20]: Այս ամենը հովանավորվեց մի շարք, կանանք հարցերով զբաղվող, իրար հանդիպած հետազոտողների կողմից, և շահով ու ֆինանսական աջակցությամբ համաձայնեցված, երեխայի ու կնոջ հարցերով զբաղվող միջազգային որոշ կազմակերպությունների հովանու ներքո: Սոցիոլոգիական դաշտում սա մի նոր ուրվագիծ է, որը կներկայացնի նոր դերակատարներ, նոր արժեքներ և նոր վիճահարույց հարցեր: Հետազոտոթյան ու քաղաքական ծառայության միջև գտնվող զեկույցն անփոփոխ մնաց, սակայն կարելի է ձևափոխել[21]: Երեխայի ու կնոջ հարցերին ուղղված ուսումնասիրությունների գերշխող մասը բխեց անհանգստությունից փոխել կնոջ վիճակը, ասել է թե` միանալ ֆեմինիստական շարժմանը: Բայց և այնպես այս մոտեցումը հավակնում է միևնույն ժամանակ հարել և ակադեմիականի, և քննադատականի: Տաղտտկալի  է սոցիալական գիտություններում ( Մաքս Վեբերի, Հեյնրիխ Ռիկերտի աշխատություններից սկսած) ընդունել, որ արժեքներ պարունակող զեկույցն ուղղվում է դեպի ուսումնասիրված օբյեկտների ընտրությանը: Գյուղական, հետո կանանց հարցերին ուղղված ուսումնասիրությունները ենթարկվեցին քիչ թե շատ կազմակերպված արժեհամակարգին: Հիրավի, պատահական չէին գյուղաբնակ կանանց, գյուղացիների, վարձու աշխատող կանանց, փողոցում թափառող երեխաների և այլնի վերաբերյալ աշխատանքները: Միայն թե պետք է նշել սոցիոլոգների տարբեր սերունդների միջև առկա էական զանազանությունը: Առաջին սերնդի ներկայացուցիչները ներշնչվում էին մարքսիստական գաղափարախոսությունից, որը ներկայացնում էր համընդհանուր հայացք աշխարհին: Հաջորդ սերնդի ներկայացուցիչներն ավելի ազդվեցին սեկտորային գաղափարախոսությունից, պակաս ձևավորված ու պակաս տոտալիտար գաղափարախոսություններից (ֆեմինիզմ, մարդու իրավունքներ):

 Հետազոտման սոցիոլոգիա

 Ոգեշնչվելով Ռոլան Բարտի և Ժան Բոդրիարի նշանաբանությամբ` Աբդելքեբիր Խաթիբին իր աշխատությունների որոշ մասը նվիրեց մշակութային նշանների վերլուծմանը: Մարոկկոյում դաջվածքների վերաբերյալ իր տեքստը նրան դարձրեց հռչակավոր: Հեռու հասարակական գործունեությունից, նա դադաղ, սակայն համառորեն, իր գործն արեց: Տակավին սկսնակ սոցիոլոգ, նա իր հետ փոխադրում էր ավելի շատ գեղարվեստական գրականություն, քան` սոցիոլոգիական: Վեպերի ու էսսեների մեծ մասը, որոնք չեն տեղավորվում սույն հոդվածի շրջանակում, նա ուսանեց լեզվի, նշանի, մարմնի ու սեռականության վերաբերյալ հարցերը համաձայն  Ղուրանի և մուսուլմանական գիտական մտքի ավանդույթի[22]:

Թվում է, թե մեծ ազատություն է տալիս սոցիալական գիտություններին վերաբերող իր զեկույցներում: Մարմնին վերաբերող քառասունութ ասածվածքների օրենսգրքի մեկնաբանմանը նվիրված գործում նա գրում է. «Չնայած որ հաջորդող համառոտ վերլուծությունը, չնայած ներշնչվելով որոշակի ոճերից (լեզվաբանական, ազգագրական, սոցիոլոգիական) կամ ժամանակակից մշակույթից (մարոկկյան) պահպանում է իր անկախությունը, իր ընթացքը, իր ժեստերի լեզուն»[23]:

Սոցիալական մեծ երևույթներին վերաբերող ուսումնասիրությունները սոցիալապես համարվում էին արգելված` հատկապես սեռականությունը` Ֆաթիմա Մերնիսի[24], Աբդեսամադ Դիալմին[25], Սումայա Նամանե-Գեսուս[26]: Երիտասարդների խումբը ծանոթացավ սոցիոլոգիական աշխատությունների հավաքման մեթոդին: Երիտասարդությանը վերաբերող ամենավաղ հարցումն իրականացվել է Պոլ Պասկոնի և Մեքի Բանթահարի կողմից[27]: Առաջ քաշված հարցերը բազմաթիվ էին ու տարատեսակ. դպրոց, ազատ ժամանակի կազմակերպումն ու ընկերակցությունը, աշխատանքը, սեռականությունը, մախզենը, փողը, ընտանիքը, կինը, անցյալն ու ապագան: 1990-ականներից ի վեր նկատվեց երիտասարդությանը վերաբերող հարցումների աճ: 1993թ. Ռաբաթի 500 ուսանողների շրջանում Ռահման Բուրքիան, Մոխթար Էլ Հարրան և Դրիս Բանսայդը կատարեցին հարցում: Ուսումնասիրվող թեման վերաբերում էր ուսանողների փոխհարաբերությունը համալսարանի,  ընտանիքի և արժեքների նկատմամբ: 1996թ. Ռաման Բուրքիան, Մոհամեդ Էլ Այադին, Մոխթար Էլ Հարասը և Հասան Ռաշիկն[28] իրականացրեցին հարցում կրոնական պրակտիկաների ու արժեքների վերաբերյալ Ռաբաթի ավելի քան 800 ուսանողների և ճեմարականների շրջանում: Հարցման նպատակն էր պարզել այդ խմբի երիտասարդության մոտ կրոնական հավատի դրսևորման, ընտանիքի, հանդուրժողականության նկատմամբ իրենց վերաբերմունքը: Թեմատիկաների գերակշիռ մասը համեմատաբար երկրորդ պլան անցավ: Կարող էինք որպես օրինակ հիշատակել քաղաքի սոցիոլոգիան: Ֆրանսուազ Նավեզ-Բուշանին[29] աշխատությունների և դաշտային հետազոտությունների մեծ մասը նվիրեց տարածական պրակտիկաների և սոցիալական պրակտիկաներ, քաղաքային միջավայրի կացարանների ու ապրելակերպի ձևերի միջև փոխներգործությանը: Աբդերահման Ռաշիկը[30] վերլուծում է սոցիալական տեղաշարժերը, սաստիկ լարվածությունը, խռովություններն ու դրանց ազդդեցությունը Մարոկկոյի խոշոր քաղաքների ուրբանիզացիոն քաղաքականության և տարածական կազմակերպման վրա: Այն, ինչ բնորոշում է սոցիոլոգիական արդյունքը` Պոլ Պասկոնի ցանցի շուրջ արված հազվագյուտ ուսումնասիրությունների առումով, դա միանշանակ հետազոտողի գերակայությունն է: Դա արտահայտում է թեմաների բազմազանության ու միևնույն հեղինակի միջոցով մի շարք թեմատիկաների քննարկման միտումը: Այսուհանդերձ, պետք է նշել, որ երկու ցնցումից ի վեր, բազում ծրագրեր իրականացվեցին կոլեկտիվ շրջանակով: Ընդհանրապես, սոցիոլոգիական հետազոտությամբ ստացված արդյունքը կենտրոնացավ երկու հիմնական թեմատիկայի վրա` գյուղական ուսումնասիրություններ (մասնավորապես` սոցիալական կազմաբանության (մորֆոլոգիայի) և սոցիալական կառուցվածքի) և կանանց վերաբերող խնդիրներ: Այս ոլորտները քիչ թե շատ ազդեցություն են կրել  կառուցվածքային արժեհամակարգից (մարքսիմ, ֆեմինիզմ, մարդու իրավունքներ…): Հետաքրքիր կլինի ապագայում ավելի մանրամասն ուշադրություն դարձնել, թե ինչպես են սոցիալական գիտություններում ուսումնասիրություններն ուղղություն ստանում արժեհամակարգերի և հարցումների տեխնիկական, մեթոդի, սոցիոլոգիական ուսումնասիրություններով: Կա երկյուղ, որ երիտասարդ դիսցիպլինների դաշտում գոյություն ունեցող հարկադրանքը յուրահատուկ բնույթ է կրում: Այդպես է, որ մոտեցումների զգալի մասը հավակնում է հետազոտման: Սա հաճախ տեղի է տալիս ամենին վերաբերող ու շատ ընդհանրական ուսումնասիրությունների:

 Մարդաբանական միջամտություններ

 Այնպիսի հասարակություններում, ինչպիսիք Մարոկկոյինն է, սոցիոլոգներն ու քաղաքագետներն առերեսվում են մշակութային երևույթների, որոնք գերազանցում են իրենց գիտակարգային ավանդույթների դաշտը: Սա հետաքրքություն առաջացրեց խթանել մարդաբանական իմացությունը: Դրան գումարած հարկ կլիներ նշել, որ Էռնեստ Գելները, Դևիդ Հարթը և մարդաբանական գործածական ամեն ինչ` ուղղորդված Քլիֆորդ Գիրցի կողմից, ստեղծեցին էտալոնային գործեր: Մարոկկացի հասարակագետները ներգրավված լինելով իրենց գիտակարգային դաշտի կառուցակցման մեջ` զեկույցի միջոցով չէին կարողանում խուսափել մարդաբանությանը վերաբերող իրենց աշխատությունների շուրջ ծավալվող երկխոսությունից ու տեսական դիրքորոշումից: Թվում է, թե Մարոկկոյում մարդաբանական նյութը չի գրանցվում այնպես, ինչպես սոցիոլոգիայի դեպքում հասարակական պահանջմունքը: Այն ավելի շատ ստեղծվեց խիստ անհրաժեշտությունից դրդված` երկխոսել անգլոսաքսոնական մարդաբանության հետ, ինչպես նաև մոբիլիզացնել մարդաբանության տեսական գիտելիքը` հասկանալու համար ցեղում, ծիսական արարողությունում, քաղաքական համակարգում, կրոնում, միաբանություններում հանդես եկող տարատեսակ մշակութային երևույթները: Այս ուսումնասիրություններից կարելի է դուրս բերել մի քանի թեմատիկ միտումներ: Մի շարք ուսումնասիրություններ հարում են մշակութային մարդաբանության ավանդույթներին: Մոհամեդ Բուղալին[31] ուսումնասիրել է մարոկկյան մտածելակերպը` անգրաճանաչ մարոկկացիների կողմից տարածության պատկերացումների միջով: Ավելի ուշ մի գործ

 կնվիրվի մտավոր հիվանդությունների ավանդական առողջացման պրակտիկաներին: Պոլ Պասկոնը պատմաբանների չափ հետաքրքրվեց Հաուզի զավյաներով (zaouïa)[32], նկարահանեց մի ֆիլմ marouf  (սրբազան ճաշկերույթ)[33] մասին, սակայն իր առաջին կրոնական ազգագրական դաշտային փորձը ժամանակավրեպ էր: 1981թ. նա իրականացրեց հարցում Tazerwalt-ի[34] մուսեմի[35] շրջանում[36]: Ծիսակարգային արարողությունները դարձան այլ հաջող հետազոտությունների օբյեկտ: Աբդելլահ Համուդդին[37] մոտեցրեց զոհաբերման տոնը և “bimawn”-ի դիմակահանդեսը որպես պարզաբանում, որ հասարակությունը բախտի քմահաճույքին է թողնված: Հասան Ռաշիկը[38] ցույց տվեց զոհաբերության ճաշկերույթի հետազոտության ուսումնասիրման միջոցով (ma’rouf), թե ինչպես է կազմավորվում, ստեղծվում ծիսակարգը գյուղական հասարակարգում, որտեղ գիտելիքի հիմնական, էական մասը հանդիսանալով նշանակալի ինֆորմացիայի աղբյուր` սոցիալական խմբերի ու նրանց մշակույթի վերաբերյալ, գրելով չի պահպանվում: Քաղաքի մարդաբանությունը հավասարապես երևան եկավ որպես մի նոր միտում: Ավանդական կառավարությունը (makhzen) և նրա սիմվոլիկ կառույցները[39], ցեղային կազմավորումները ու սեգմենտավորման համակարգի վերաբերյալ հարցերը, քաղաքական նպատակն ու սոցիալական կոնֆլիկտները, զավիայի ուխտագնացության շուրջ ծավալվող սոցիալական կոնֆլիկտները, բռնապետական իշխանության հիմնումն հատուկ ուշադրության տակ կգտնվեն 1990-ականների վերջին[40]:

Գյուղական համայնքների սոցիալական կառուցվածքն ու նրանց փոփոխությունների վերաբերյալ ուսումնասիրությունները` հավասարապես ոգեշնչված  են մարդաբանական ավանդույթներով: Ալի Ահմանը[41] հետաքրքրվում է Բարձր Ատլասի[42] համայնքների կառուցվածքի ծագումնաբանությամբ, ժամանակի ու տարածության տնօրինման և ամուսնությամբ ստեղծված ազգակցական կապերի, նորույթ հանդիսացող լայն սպառման պարենի ներթափանցման սոցիալական արդյունավետությամբ: Մոհամեդ Մահդին[43] ուսումնասիրում է սոցիալական կառուցվածքների դինամիկան և կրոնական հավատը քահանայական կապի հետ զուգահեռ: Հասան Ռաշիկը[44] վերլուծում է քոչվոր համայնքների մասնատման գործընթացները և քննում, թե ինչպես երեք տասնամյակում կլքեն դուարը[45], ուղտերին ու մեծ տեղաշարժերը: Նկատի ունենալով վերջին երկու տասնամյակի մարդաբանական աշխատությունները` մենք փաստում ենք, որ ուսումնասիրված երևույթները նմանվում են ճիշտ գաղութային մարդաբանության միջոցով իրականացրածներին` եղբայրություն, զոհաբերություն, սրբերի պաշտամունք, մախզեն և այլն: Ուսումնասիրման օբյեկտի ընտրությունը պահպանողական է թվում: Այնուամենայնիվ, ազգագրական ու մարդաբանական տեսական պլանում նկատվում են նորամուծություններ: Մարդաբանական վերջին մոտեցումները շեշտը դնում են կոնկրետ սոցիալական գործընթացի նկարագրման և մեկնաբանման վրա, ինչպես և` վերջինիս մշակութային շրջանակի էտալոնի. այդ մոտեցումներն այդպիսով հնարավորություն են տալիս վերակառուցել և այլ կերպ մեկնաբանել  քաղաքական մարդաբանության ու կրոնական մարդաբանության «ավանդական» ուսումնասիրման օբյեկտները: Այդ մարդաբանական սևեռուն գաղափարների ետևում ուրվագծվում է «Մենք` սոցիալական» գաղափարի որոնում իրեն բնորոշ առանձնահատկությամբ` ամբողջովին ներկայացնելու վերլուծության և մարդաբանական ու սոցիոլոգիական գիտելիքի փորձառության մեկնաբանությունները: Այդ իսկ պատճառով կարող էինք դիտարկել որպես իր օբյեկտի յուրացման սոցիոլոգիա և, ոչ բացահայտորեն, նույնականացման սոցիոլոգիա, որը նշանավորվեց մի ամբողջ հասարակագետների սերնդով: Սակայն այս յուրացումը չի անցնում` առանց վրիպելու ռեֆլեքսիվության կիրառումը:

Հասան Ռաշիկը մեկնաբանում է այն վիճակը, որում հայտնվում է մի մարդաբան` կարդալով «իր սեփական մշակույթի» վերաբերյալ մարդաբանական տեքստեր: Մի շարադրանքում Սեֆրուին, ի նշան Քլիֆֆորդ Գերցի հարգանքի, 2001թ. գրում է. «Ընթերցելով Գերցին` իմ ընթերցող լինելու դիրքը ծանրաբեռնում է այն առումով, որ  Մարոկկոյի (որն ինձ մասնակիորեն օտար է) մասին կամ էլ մշակույթի մասին աշխատությունը, որն ինձ միանգամայն օտար է (օրինակ` Բալին): Ինչպես էլ որ նկարագրես ու մեկնաբանես այդ տարբերությունը, դրան գումարած մշակութային առավելությունը, որն ինձ շնորհում է իմ «Մարոկկացի» լինելու կարգավիճակը` պարզաբանված է մի մարդաբանի կողմից, որը փորձում էր երկխոսել իր գործընկերների նախորդների հետ` քանդելով քաղաքական ու մշակութային բոլոր սահմանները»[46]: Սա համեմատության մեջ չէ Այլնի հետ (Արևմտյան մարդաբանության), որ մարոկկյան մարդաբանության դերը պետք է որոշակիանար, այլ ավելի շուտ` կարգավիճակի ու իր զրուցակիցների համեմատության մեջ դնելով: Այն, ինչ արևմտյան մարդաբաններն անվանում են «մշակութային հոգնածություն»` սահմանելու համար ջանքը, որ այդ մարդաբանները պետք է գործադրեն, որպեսզի հասկանան ոչ արևմտյան մշակույթը, «տեղացի» մարդաբանը այն նույնպես  կարող է  զգալ: Հարց կառաջանար, թե ենթադրում են, որ «տեղացի» մարդաբանը լիովին հարմարվել է ուսումնասիրված մշակույթին, ու թե կարծում է` ունի բացարձակ առավելություն իր օտարեկրիա գործընկերոջ նկատմամբ:

Սոցիոլոգիա. Ոլորտ, տեսություն և փորձաքննություն     

 Ոլորտի պրակտիկ մակարդակը, որն ապահովեց սոցիոլոգիական որոշակի աշխատություններ, դաշտային հարցումների ինստիտուցիոնալիզացված կայուն ֆինանսավորման բացով, խորհրդատվությունն ու փորձագիտական գնահատումը խոստումնալից դեր խաղացին. դիսցիպլինների ստեղծման դեպքում` սոցիոլոգիան: Մի խումբ սոցիոլոգներ, նվազ թվով խորհրդատուներ ներգրավվեցին միջազգային և ազգային կազմակերպությունների եկամտի զարգացման ծրագրի շրջանակում: Սոցիոլոգների առաջին սերնդի համար, հանրային հնարավորությունների և սոցիալական գիտությունների խզումն ավելի գաղափարական էր քան` արդյունավետ: 1960-ական թթ. ի վեր, սոցիոլոգներ և հետո մարդաբաններ ղեկավարեցին ու մասնակցեցին գյուղական զարգացմանը վերաբերող ծրագրին (հողագործական նախապատրաստում, հիդրավլիկական և հովվական, էլեկտրաֆիկացիա, խմելու ջրամատակարարման սպառում…): Պետությունը, միջազգային կազմակերպություններ ու քաղաքացիական հասարակության ասոցիացիաներ ֆինանսավորեցին մի շարք ուսումնասիրությունների իրականացումը: Մարդաբանության ու սոցիոլոգիայի բնագավառում փորձագիտական գնահատականի և խորհրդատվության պահանջն աստիճանաբար աճում է: Ընդհանրապես, հարկ է նշել, որ սոցիալական գիտությունների ու հանրային հնարավորությունների գաղափարաբանական բաժանումը փորձագետ սոցիոլոգների կարիքի ի հայտ գալու անհետացման ճանապարհին է: Այս զարգացման նշանակալի ցուցիչը բաղկացած է պետության կողմից ուսումնասիրության ֆինանսավորման, ինչպես նաև ազգային հարցմանը` հինգ տասնամյակում իրականացված մարդկային արժեքների զարգացմանը վերաբերող զեկույցի շրջանակում[47]: Հետևություն` դիսցիպլինար դաշտերը սահմանափակ էին, հետազոտողները հաճախ հարկադրված են լինել բազմաֆունկցիոնալ` մի քանի բնագավառների հետազոտողներ, խորհրդատուներ, փորձագետներ…Սա նպաստեց` դաշտային հետազոտությունների միջոցով հարստացնել սոցիոլոգիան, որը համալսարանական կառույցն ի վիճակի չէր ֆինանսավորել: Դժբախտաբար, տվյալ շրջանակում արված քիչ հարցումներ հրատարկվեցին կամ դարձան ակադեմիական բնույթի հետազոտություններ:

Օգտագործված գրականության ցանկ

Amahan A. (1983), Peuplement et vie quotidienne dans un village du Haut-Atlas marocain : Abadou de Ghoujdama : étude socio-linguistique, Paris, Librairie orientaliste Paul Geuthner.

Amahan A. (1998), Mutations sociales dans le Haut Atlas : les Ghoujdama, Paris, Éditions de la Maison des sciences de l’Homme.

Belarbi A. (1987) (dir.), Portraits de femmes, Casablanca, Éditions le Fennec, Collection Approches.

Belarbi A. (1993), Le Salaire de madame, Casablanca, Éditions Le Fennec.

Belghiti M. ([1969] 1978), « Les relations féminines et le statut de la femme dans la famille rurale dans trois villages de la Tessaout, Études sociologiques sur le Maroc », Bulletin économique et social du Maroc, pp. 289-361.

Belghiti M. & A. Tamou (1971), « La ségrégation des garçons et des filles à la campagne », Bulletin économique et social du Maroc, vol. XXXIII, n° 120-121, p. 81-144.

Bentahar M. (1989), La Jeunesse arabe à la recherche de son identité, Rabat, Éditions Dar al Kalam.

Boughali M. (1974), La Représentation de l’espace chez le Marocain illettré, Casablanca, Éditions Afrique-Orient.

Boughali M. (1988), Sociologie des maladies mentales au Maroc, Casablanca, Éditions Afrique-Orient.

Bourqia R. (1996), Femmes et fécondité, Rabat, Éditions Afrique Orient.

Bourqia R. & N. Hopkins (1991) (dir.), Le Maghreb : approches des mécanismes d’articulation, Rabat, Éditions Dar al Kalam.

Bourqia R., El Harras M. et D. Bensaïd (1995), Jeunesse estudiantine marocaine : valeurs et stratégies, avec la collab. de Jamila Bennaghmouch, Rabat, Éditions de la Faculté des lettres et des sciences humaines.

Bourqia R., Charrad M. & Gallagher N. (1996) (dir.), Femmes, culture et société au Maghreb, Casablanca, Éditions Afrique-Orient.

Bourqia R., El Ayadi M., El Harras M. & R. Hassan (2000), Jeunes et valeurs religieuses, Casablanca, Éditions Eddif.

Dialmy A. (1988), Sexualité et discours au Maroc, Casablanca, Éditions Afrique-Orient.

Dialmy A. (1991), Féminisme soufi : conte fassi et initiation sexuelle, Casablanca, Éditions Afrique-Orient.

Dialmy A. (1995), Logement, sexualité et islam, Casablanca, Éditions Eddif.

Dialmy A. (1997), Féminisme, islamisme et soufisme, Paris, Éditions Publisud.

El Ayadi M. (2002), « La femme dans le débat intellectuel au Maroc »,Prologues : revue maghrébine du livre, hors série, n° 3, p. 9-38.

Hammoudi A. (1977), La Vallée de l’Azzadan : contribution à la sociologie du Haut Atlas marocain, Thèse de3° cycle, Université de Paris 5.

Hammoudi A. (1988), La Victime et ses marques, Paris, Éditions du Seuil.

Hammoudi A. (2001), Maîtres et disciples. Genèse et fondements des pouvoirs autoritaires dans les sociétés arabes. Essai d’anthropologie politique, Paris, Éditions Maisonneuve et Larose.

Khatibi A. (1983), Maghreb pluriel, Paris, Éditions Denoël.

Khatibi A. (2002), Chemins de traverse : essais de sociologie, textes réunis et revus par Nejjar S., Rabat, Éditions Okad.

Khatibi A. ([1981] 2002), « Décolonisation de la sociologie », Khatibi A., Chemins de traverse : essais de sociologie, textes réunis et revus par Nejjar S., Rabat, Éditions Okad, pp. 113-125.

Mahdi M. (1999), Pasteur de l’Atlas : production pastorale, droit et rituel, Casablanca, Impr. Najah el jadida.

Mernissi F. ([1975] 1983), Sexe, idéologie, islam, trad. de Diane Brower et Anne-Marie Pelletiern, Paris, Librairie Tierce.

Mernissi F. (1987), « Préface », dans Belarbi A., Portraits de femmes, Casablanca, Éditions le Fennec, Collection Approches.

Mernissi F. (1991), Le Monde n’est pas un harem : paroles de femmes du Maroc, Paris, Éditions Albin Michel.

Naamane-Guessous S. (1988), Au-delà de toute pudeur : la sexualité féminine au Maroc, Casablanca, Éditions Eddif.

Naamane-Guessous S. (2000), Printemps et automne sexuels : puberté, ménopause, andropause au Maroc, Casablanca, Éditions Eddif.

Navez-Bouchanine F. (1988), Réflexions sur les travaux concernant l’habitat urbain, dans Collectif, La sociologie marocaine contemporaine. Bilan et perspectives, Éditions de la Faculté des lettres, Rabat, p. 95-109.

Navez-Bouchanine F. (1997), Habiter la ville marocaine, Paris, Éditions L’Harmattan.

Navez-Bouchanine F. (2002) (dir.), La Fragmentation en question : des villes entre fragmentation spatiale et fragmentation sociale, Paris, Éditions L’Harmattan.

Pascon P. (1983), Le Haouz de Marrakech, 2 tomes, Rabat, CURS, CNRS, INAV-Rabat.

Pascon P. (1984), La maison d’Iligh et l’histoire sociale de Tazerwalt, avec la collaboration de Arrif A., Schroeter D., Tozy M. & H. Van Der Wusten, SMER, Rabat.

Pascon P. (1985), « The Mârouf of Tamejlojt or the Rite of the Bound Victim », dans Gellner E. (dir.), Islamic Dilemmas: Reformers, Nationalists and Industrialization: The Southern Shore of the Mediterranean, Berlin, Mouton Publishers, pp. 132-145.

Pascon P. (1986 [1979]) « La sociologie, pourquoi faire ? », dans Pascon, 30 ans de sociologie du Maroc (textes anciens et inédits), Rabat, Bulletin économique et social du Maroc, n° 155-56, pp. 59-70.

Pascon P. & M. Bentahar (1978 [1969]), « Ce que disent 296 jeunes ruraux », dans Études sociologiques sur le Maroc : recueil d’articles conçu et préparé par Abdelkébir Khatibi, Tanger, Éditions marocaines et internationales, pp. 145-287.

Rachik A. (1994), « Périphérie, émeutes et politique urbaine : le cas de Casablanca », Horizons maghrébin : le droit à la mémoire, n° 25-26, p. 224-235.

Rachik A. (2002a), Casablanca : l’urbanisme de l’urgence, Casablanca, Impr. Najah el jadida.

Rachik A. (2002b), « Casablanca : politiques urbaines et pressions sociales »,Naqd : revue d’études et de critique sociale, n° 16, p. 57-65.

Rachik H. (1990), Sacré et sacrifice dans le Haut Atlas marocain, Casablanca, Éditions Afrique-Orient.

Rachik H. (1992), Le Sultan des autres. Rituel et politique dans le Haut Atlas, Casablanca, Éditions Afrique-Orient.

Rachik H. (2000), Comment rester nomade, Casablanca, Afrique Orient.

Rachik H. (2005a), « Lire des textes anthropologiques sur sa “propre culture” », dans Dionigi A. et M. Tozy (dir.), La Méditerranée des anthropologues, Paris, Éditions Maisonneuve et Larose, Aix-en-Provence, Maison méditerranéenne des sciences de l’homme, pp. 353-365.

Rachik H. (2005b), Rapport de synthèse de l’enquête nationale sur les valeurs, Cinquantenaire de l’Indépendance du Maroc, Comité scientifique : Rahma Bourqia, Abdellatif Bencherifa et Mohamed Tozy – http://www.rdh50.ma/FR/uis/loadpdfreports.asp?id=25

Rachik H. (2007), Sociologie, Anthropologie & Science politique au Maroc, Jalons thématiques et institutionnels, 1959-2006, Rabat, Ministère de l’Enseignement supérieur, Direction des Sciences.

Tozy M. (1999), Monarchie et Islam politique au Maroc, Paris, Presses de Sciences Po.


[1] Սույն հոդվածը հիմնված է Հասան Ռաշիկի (2007) կողմից պատրաստված մի զեկույցի հիմունքների վրա` «Ազգային հետազոտման համակարգի գնահատումը Մարոկկոյի սոցիալական և հումանիտար գիտությունների ոլորտում» տարածված ծրագրի շրջանակում:

[2] Այս հոդվածը թռուցիկ հայացք է նետում ֆրանսերենով լույս տեսած սոցիոլոգիական գրականության վրա: Հարկ է նշել, որ Մարոկկոյում սոցիոլոգիական ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքը երեք լեզուներով է` արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն, և անգամ` իսպաներեն: Վերջին տասը տարիների ընթացքում սոցիոլոգիական աշխատությունների մի մեծ մաս հրատարակվեց արաբերեն լեզվով: Այն, ինչն արժանի է սոցիոլոգիական հետազոտությունների թեմաների և լեզվի միջև առկա զեկույցի խորացված դատողությանը:

[3]Իբն Խալդուն` արաբ մուսուլման պատմագիր և պատմաբան, ժամանակակից պատմագրությանսոցիոլոգիայի և տնտեսագիտության հիմնադիրներից մեկը (ծանոթագրությունը` թարգմանչի):

[4] Հյուսիսային Աֆրիկայում` Եգիպտոսի արևելքից մինչև Ատլանտյան օվկիանոսի արևմուտք և Սուդանի հարավից մինչև Միջերկրական ծովի հյուսիսային մասն ընկած հատվածի բնիկների VII դարում իսլամ ընդունած ընդհանուր անվանումը: Հիմնականում դավանում են իսլամի սունի ճյուղը:  Բերբերներ անվանումը տվել են եվրոպացիները, որն իրենք` բերբերները, չեն օգտագործում:

[5] Կառավարման համակարգ, որի ժամանակ սուլթանության կրոնական գերազանցության ընդունումն ու  հնազանդությունը որպես Ամիր ալ-մու’ումինի (բարեպաշտ մահմեդականների) հիմք էր ծառայում անձնական ավտորիտար կառավարման և ընդհանուր բնակչության համար:

[6] Մոհամեդ Գեսուսը /ծնված 1939թ. / մեծապես նպաստեց Ռաբաթի բանասիրության ֆակուլտետի սոցիոլոգների առաջին ենթաբաժանմանը, որոնց մեծ մասն այսօր նրա գործընկերներն են :  Նա չունի, այսպես ասած, թողած գրավոր ժառանգություն: Հենց իր գործընկերների և ընկերների շնորհիվ է, որ Գեսուսի բանավոր շարադրանքը հանձնվեց թղթին և տպագրվեց արաբերեն լեզվով :

[7] Khatibi A. (2002), Chemins de traverse : essais de sociologie, textes réunis et revus par Nejjar S., Rabat, Éditions Okad.

[8] Khatibi A. ([1981] 2002), « Décolonisation de la sociologie », Khatibi A., Chemins de traverse : essais de sociologie, textes réunis et revus par Nejjar S., Rabat, Éditions Okad, pp. 113-125.

[9] Pascon P. (1986 [1979]) « La sociologie, pourquoi faire ? », dans Pascon, 30 ans de sociologie du Maroc (textes anciens et inédits), Rabat, Bulletin économique et social du Maroc, n° 155-56, pp. 59-70.

[10] Pascon P. (1983), Le Haouz de Marrakech, 2 tomes, Rabat, CURS, CNRS, INAV-Rabat.

[11] Այդ տեքստերը հրատարակվել են համապատասխանաբար 1971թ. Պոլ Պասկոնի ու 1967թ. Աբդելքեբիր Խաթիբիի կողմից և թարմեցվել 1983թ. և 2002թ. հրատարակություններում:

[12] Pascon P. (1983), Le Haouz de Marrakech, 2 tomes, Rabat, CURS, CNRS, INAV-Rabat.

[13] Տես նույնը

[14] Hammoudi A. (1977), La Vallée de l’Azzadan : contribution à la sociologie du Haut Atlas marocain, Thèse de3° cycle, Université de Paris 5.

[15] Pascon P. (1983), Le Haouz de Marrakech, 2 tomes, Rabat, CURS, CNRS, INAV-Rabat.

[16] Belghiti M. & A. Tamou (1971), « La ségrégation des garçons et des filles à la campagne », Bulletin économique et social du Maroc, vol. XXXIII, n° 120-121, p. 81-144.

[17] Mernissi F. ([1975] 1983), Sexe, idéologie, islam, trad. de Diane Brower et Anne-Marie Pelletiern, Paris, Librairie Tierce. Mernissi F. (1991), Le Monde n’est pas un harem : paroles de femmes du Maroc, Paris, Éditions Albin Michel.

[18] Mernissi F. (1987), « Préface », dans Belarbi A., Portraits de femmes, Casablanca, Éditions le Fennec, Collection Approches.

[19] Խմբային հրատարակության մեջ մասնակություն ունեցող մարդաբաններից ու սոցիոլոգներից են Aïcha Belarbi, Fatima Mernissi, Mohamed Alahyane, Mokhtar El Harras, Fatima Zohra Zryouil, Fatima Hajjarabi, Naima Chikhaoui, Rahma Bourqia, Anissa Benzakour Chami.

[20] Mernissi F. ([1975] 1983), Sexe, idéologie, islam, trad. de Diane Brower et Anne-Marie Pelletiern, Paris, Librairie Tierce. Naamane-Guessous S. (1988), Au-delà de toute pudeur : la sexualité féminine au Maroc, Casablanca, Éditions Eddif. Belarbi A. (1993), Le Salaire de madame, Casablanca, Éditions Le Fennec. Bourqia R. (1996), Femmes et fécondité, Rabat, Éditions Afrique Orient. Bourqia R., Charrad M. & Gallagher N. (1996) (dir.), Femmes, culture et société au Maghreb, Casablanca, Éditions Afrique-Orient

[21] El Ayadi M. (2002), « La femme dans le débat intellectuel au Maroc »,Prologues : revue maghrébine du livre, hors série, n° 3, p. 9-38.

[22] Khatibi A. (1983), Maghreb pluriel, Paris, Éditions Denoël.

[23] Տես նույնը

[24] Mernissi F. ([1975] 1983), Sexe, idéologie, islam, trad. de Diane Brower et Anne-Marie Pelletiern, Paris, Librairie Tierce.

[25] Dialmy A. (1988), Sexualité et discours au Maroc, Casablanca, Éditions Afrique-Orient. Dialmy A. (1991), Féminisme soufi : conte fassi et initiation sexuelle, Casablanca, Éditions Afrique-Orient. Dialmy A. (1995), Logement, sexualité et islam, Casablanca, Éditions Eddif. Dialmy A. (1997), Féminisme, islamisme et soufisme, Paris, Éditions Publisud.

[26] Naamane-Guessous S. (1988), Au-delà de toute pudeur : la sexualité féminine au Maroc, Casablanca, Éditions Eddif. Naamane-Guessous S. (2000), Printemps et automne sexuels : puberté, ménopause, andropause au Maroc, Casablanca, Éditions Eddif.

[27] Pascon P. & M. Bentahar (1978 [1969]), « Ce que disent 296 jeunes ruraux », dans Études sociologiques sur le Maroc : recueil d’articles conçu et préparé par Abdelkébir Khatibi, Tanger, Éditions marocaines et internationales, pp. 145-287.

[28] Rachik H. (2000), Comment rester nomade, Casablanca, Afrique Orient.

[29] Navez-Bouchanine F. (1988), Réflexions sur les travaux concernant l’habitat urbain, dans Collectif, La sociologie marocaine contemporaine. Bilan et perspectives, Éditions de la Faculté des lettres, Rabat, p. 95-109. Navez-Bouchanine F. (1997), Habiter la ville marocaine, Paris, Éditions L’Harmattan. Navez-Bouchanine F. (2002) (dir.), La Fragmentation en question : des villes entre fragmentation spatiale et fragmentation sociale, Paris, Éditions L’Harmattan.

[30] Rachik A. (1994), « Périphérie, émeutes et politique urbaine : le cas de Casablanca », Horizons maghrébin : le droit à la mémoire, n° 25-26, p. 224-235. Rachik A. (2002a), Casablanca : l’urbanisme de l’urgence, Casablanca, Impr. Najah el jadida. Rachik A. (2002b), « Casablanca : politiques urbaines et pressions sociales »,Naqd : revue d’études et de critique sociale, n° 16, p. 57-65.

 [31] Boughali M. (1974), La Représentation de l’espace chez le Marocain illettré, Casablanca, Éditions Afrique-Orient. Boughali M. (1988), Sociologie des maladies mentales au Maroc, Casablanca, Éditions Afrique-Orient.

[32] Մեկուսի վայր, որտեղ սուֆի ճգնավորներն անցկացնում են իրենց օրերն աղոթելով:

[33] Pascon P. (1985), « The Mârouf of Tamejlojt or the Rite of the Bound Victim », dans Gellner E. (dir.), Islamic Dilemmas: Reformers, Nationalists and Industrialization: The Southern Shore of the Mediterranean, Berlin, Mouton Publishers, pp. 132-145.

[34] Շրջան Մարոկկոյում:

[35] Կամ zawiya: Ալժիրում սրան նաև կոչում են վաադա: Մաղրիբում` Եգիպտոսից արևմուտք երկրների անվանումը, որն առաջին անգամ օգտագործել են միջնադարյան արաբ աշխարհագրագետները և պատմաբանները, որոնք այդ երկրները ստացել են արաբ նվաճողական արշավների ժամանակ: Արաբերենից թարգմանած «Ալ-Մաղրիբ» նշանակում է «երկիր, որտեղ արևը ծագում է», կամ «արևմուտք», ամենամյա կրոնական տոնակատարություն, որը միավորում է վերջինս կոմերցիոն գործունեության հետ:

[36] Pascon P. (1984), La maison d’Iligh et l’histoire sociale de Tazerwalt, avec la collaboration de Arrif A., Schroeter D., Tozy M. & H. Van Der Wusten, SMER, Rabat.

[37] Hammoudi A. (1988), La Victime et ses marques, Paris, Éditions du Seuil.

[38] Rachik H. (1990), Sacré et sacrifice dans le Haut Atlas marocain, Casablanca, Éditions Afrique-Orient.

[39] Bourqia R. & N. Hopkins (1991) (dir.), Le Maghreb : approches des mécanismes d’articulation, Rabat, Éditions Dar al Kalam.

[40] Rachik H. (1992), Le Sultan des autres. Rituel et politique dans le Haut Atlas, Casablanca, Éditions Afrique-Orient. Hammoudi A. (2001), Maîtres et disciples. Genèse et fondements des pouvoirs autoritaires dans les sociétés arabes. Essai d’anthropologie politique, Paris, Éditions Maisonneuve et Larose. Tozy M. (1999), Monarchie et Islam politique au Maroc, Paris, Presses de Sciences Po.

[41] Amahan A. (1983), Peuplement et vie quotidienne dans un village du Haut-Atlas marocain : Abadou de Ghoujdama : étude socio-linguistique, Paris, Librairie orientaliste Paul Geuthner. Amahan A. (1998), Mutations sociales dans le Haut Atlas : les Ghoujdama, Paris, Éditions de la Maison des sciences de l’Homme.

[42] Ատլասի լեռների մաս կազմող լեռնաշղթա, որը գտնվում է Հյուսիսային Աֆրիկայի արևմուտքում, Մարոկկոյում:

[43] Mahdi M. (1999), Pasteur de l’Atlas : production pastorale, droit et rituel, Casablanca, Impr. Najah el jadida.

[44] Rachik H. (2000), Comment rester nomade, Casablanca, Afrique Orient.

[45] Փողոցներում` արաբական վրաններում կազմված գյուղ:

[46] Rachik H. (2005a), « Lire des textes anthropologiques sur sa “propre culture” », dans Dionigi A. et M. Tozy (dir.), La Méditerranée des anthropologues, Paris, Éditions Maisonneuve et Larose, Aix-en-Provence, Maison méditerranéenne des sciences de l’homme, pp. 353-365.

[47] Rachik H. (2005b), Rapport de synthèse de l’enquête nationale sur les valeurs, Cinquantenaire de l’Indépendance du Maroc, Comité scientifique : Rahma Bourqia, Abdellatif Bencherifa et Mohamed Tozy – http://www.rdh50.ma/FR/uis/loadpdfreports.asp?id=25.

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *