ՆԵՐԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՉԱՓՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Աննա Աթոյան
annaat.18@gmail.com
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21),  հասարակական գիտություններ, Երևան, էջ 7-15

Ըն­տա­նի­քը ար­դի հա­սա­րա­կու­թյուն­նե­րի կար­ևո­րա­գույն սո­ցի­ա­լա­կան ինս­տի­տուտ­նե­րից է: Այն կրողն է սո­ցի­ա­լա­կան, տն­տե­սա­կան, մշա­կու­թային խոր­քային և բազ­մա­չափ փո­փո­խու­թյուն­նե­րի տա­րաբ­նույթ ար­դյունք­նե­րի: Ակն­հայտ է, որ ըն­տա­նե­կան դի­նա­մի­կան, նույ­նիսկ նե­րըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը,  կա­ռուց­ված­քային, վե­րար­տադ­րո­ղա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը որ­ևէ կերպ պա­տա­հա­կան չեն. հիմ­քում ու­նեն հա­սա­րա­կա­կան խո­րը և ըն­դար­ձակ ըն­թացք­ներ և այ­լա­փո­խում­ներ: Ներ­կայիս ըն­տա­նի­քը, հան­դես գա­լով որ­պես ար­ժե­քա­նոր­մա­տի­վային կա­ռույց­նե­րի, սո­ցի­ա­լա­կան ին­տե­րակ­ցի­ա­նե­րի վե­րար­տադր­ման կի­զա­կետ, սո­ցի­ա­լա­կան ա­ռա­վել ըն­դար­ձակ է­ու­թյուն­նե­րի, հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սուբյեկտ է: Միև­նույն ժա­մա­նակ ներ­կայիս հա­սա­րա­կու­թյուն­նե­րը աչ­քի են ը­նկ­նում ան­նա­խա­դեպ դի­նա­միզ­մով, դիֆֆ­րենց­վա­ծու­թյամբ, բար­դու­թյամբ, հա­սա­րա­կա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի չտեսն­ված ին­տեն­սի­վու­թյամբ և բազ­մա­զա­նու­թյամբ: Հա­սա­րա­կու­թյան, դրա ա­ռան­ձին ոլորտ­նե­րի, մեծ և փոքր խմ­բե­րի ըն­դա­մե­նը ե­րեկ­վա ին­տեգ­րա­տիվ, կա­յու­նաց­նող մե­խա­նիզմ­նե­րը այ­սօր ար­դեն թույլ են, ե­րկ­րոր­դա­կան, ոչ կի­րա­ռա­կան, շա­րու­նա­կա­բար փո­խա­րին­վում են նոր ան­կա­յուն ա­կն­թար­թա­յին­նե­րով: Նշ­վա­ծում իր ա­ռաջ­նային տեղն է զբա­ղեց­նում սո­ցի­ա­լա­կան օ­տա­րում բազ­մա­չափ եր­ևույ­թը, ո­րի խոր­քային, մա­կե­րե­սային նա­խա­պայ­ման­նե­րը, դրս­ևո­րում­ներն ու ազ­դե­ցու­թյուն­նե­րը ա­կն­հայտ են հա­սա­րա­կա­կան կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րում, այդ թվում՝ նաև ըն­տա­նի­քում: Սո­ցի­ա­լա­կան օ­տա­րու­մը, այս պա­րա­գա­յում՝ նե­րըն­տա­նե­կան օ­տա­րու­մը, ձևայ­նաց­վում է այն­պի­սի եր­ևույթ­նե­րի հետ տան­դե­մում, ի­նչ­պի­սիք են ըն­տա­նե­կան դե­զին­տեգ­րա­ցի­ան, սո­ցի­ա­լա­կան հա­մե­րաշ­խու­թյան, նե­րըն­տա­նե­կան, միջ­սերն­դային կա­պե­րի խարխ­լու­մը, վե­րար­տադ­րո­ղա­կան գոր­ծըն­թաց­նե­րի այ­լա­սե­րու­մը և ը­նդ­հան­րա­պես կան­գը և այլն: Աս­վա­ծը ա­ռա­վել քան ար­դի­ա­կան է դառ­նում Հա­յաս­տա­նում մե­ծա­գույն հա­սա­րա­կա­կան կար­ևո­րու­թյուն ու­նե­ցող միգ­րա­ցի­ոն գոր­ծըն­թաց­նե­րի հա­մա­տեքս­տում, ո­րոնց ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան դերն եր­բեմն ա­ռա­վել քան ա­կն­հայտ է:­

Ըն­տա­նի­քի օ­տար­ման եր­ևույ­թին ան­դրա­դար­ձել են մի շարք սոց. Դիս­ցիպ­լին­նե­րում՝ սո­ցի­ո­լո­գի­ա, սո­ցի­ա­լա­կան հո­գե­բա­նու­թյուն, սո­ցի­ա­լա­կան աշ­խա­տանք և այլն: Հարկ է նշել, որ մաս­նա­վո­րա­պես սո­ցի­ո­լո­գի­ա­յում նե­րըն­տա­նե­կան օ­տար­ման կոն­ցեպ­ցի­ան լի­ո­վին հիմն­ված է սո­ցի­ա­լա­կան օ­տար­ման տե­սա­կան հեն­քի վրա: Այս­պի­սով՝ նե­րըն­տա­նե­կան օ­տա­րու­մը են­թադ­րում է ըն­տա­նիք (որ­պես մեկ մի­ա­վոր)- ըն­տա­նի­քի ան­դամ մա­կար­դա­կում ըն­տա­նի­քի ան­դա­մի սե­կու­լյա­րի­զա­ցի­ան ըն­տա­նե­կան մի­ա­վո­րից: Այս գոր­ծըն­թա­ցը կա­րող է պայ­մա­նա­վոր­ված լի­նել բազ­մա­զան, տա­րաբ­նույթ գոր­ծոն­նե­րով: Եր­ևույ­թը չա­փե­լի մա­կար­դա­կում բե­րե­լու հա­մար, հիմք ըն­դու­նե­լով Սի­մե­նի ա­ռա­ջար­կած սո­ցի­ա­լա­կան օ­տար­ման չափ­ման բա­ղադ­րիչ­նե­րը, ա­ռա­ջարկ­վում է նե­րըն­տա­նե­կան օ­տա­րու­մը տրո­հել հետ­ևյալ բա­ղադ­րիչ­նե­րի՝ ի­մաս­տազր­կում, ան­նոր­մու­թյուն, ան­զո­րու­թյուն, մե­կու­սա­ցում և մշա­կու­թային օ­տա­րում[1]: Սահ­մա­նենք յու­րա­քան­չյուր բա­ղադ­րի­չը ըն­տա­նե­կան մա­կար­դա­կում: Այս­պի­սով՝ ի­մաս­տազր­կու­մը ըն­տա­նի­քում մեկ­նա­բան­վում է որ­պես մի աս­տի­ճան, ո­րում ըն­տա­նե­կան մի­ջո­ցա­ռում­նե­րը, ըն­տա­նի­քում տե­ղող եր­ևույթ­նե­րը ըն­կալ­վում են որ­պես քաո­տիկ, հա­րակց­ման խիստ բա­ցա­կա­յու­թյան հա­մա­տեքս­տում, բարդ ու ան­կան­խա­տե­սե­լի: Ա­վե­լին, ի­մաս­տազրկ­ման կի­զա­կետն է այն մո­տե­ցու­մը, որ հա­մա­ձայն՝ առ­հա­սա­րակ ըն­տա­նե­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­նա­կեր­պու­մը և դրանց կա­նո­նա­կարգ­ված ո­ւղ­ղոր­դու­մը այս կամ այն պատ­ճա­ռով ի­մաստ չու­նեն:

Ան­նոր­մու­թյու­նը ըն­տա­նի­քում մեկ­նա­բան­վում է հիմ­նա­կա­նում գեն­դե­րային հա­մա­տեքս­տում և ո­րոշ դեպ­քե­րում միջ­սերն­դային վա­կո­ւու­մի շեշ­տադր­մամբ: Ա­ռանց­քային դրույթ­ներ ե­ն՝ գաղտ­նիք­նե­րի պահ­պան­ման ան­հրա­ժեշ­տու­թյու­նը, պայ­մա­նա­կա­նո­րեն ոչ ար­դար կեր­պով հաս­տատ­ված գե­րա­կա­յու­թյու­նը, նե­րըն­տա­նե­կան նոր­մե­րի թու­լա­ցում/խ­զու­մը: Ան­զո­րու­թյու­նը իր հեր­թին սահ­ման­վում է որ­պես նե­րըն­տա­նե­կան կյան­քի ըն­թաց­քին մաս­նակ­ցայի­նու­թյան ցու­ցա­բեր­ման ցածր մա­կար­դակ: Ա­վե­լին՝ այդ հա­մա­տեքս­տում դի­տարկ­վում է նաև մաս­նակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լու ան­նպա­տա­կու­թյու­նը: Մե­կու­սա­ցու­մը, մյուս կող­մից, մեկ­նա­բան­վում է ըն­տա­նի­քում մի­այ­նա­կու­թյան զգա­ցո­ղու­թյան հա­ճա­խա­կա­նու­թյամբ, ըն­տա­նե­կան ջեր­մու­թյան պա­կա­սով և այդ պա­կա­սի այ­լընտ­րան­քային լու­ծում­նե­րի առ­կա­յու­թյամբ: Մշա­կու­թային օ­տա­րու­մը կր­կին դի­տարկ­վում է սերն­դային և գեն­դե­րային տե­սան­կյու­նից: Ա­վե­լին՝ մշա­կու­թային օ­տար­ման մա­սին ը­նդ­հա­նուր պատ­կե­րա­ցում կազ­մե­լու հա­մար հար­կա­վոր է կա­տա­րել մին­չա­մուս­նա­կան և հե­տա­մուս­նա­կան ըն­տա­նիք­նե­րի հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյուն՝ դուրս բե­րե­լու հա­մար այն հա­կա­սու­թյուն­նե­րը, ո­րոնք հան­գեց­րել են այս եր­ևույ­թի դրս­ևոր­մա­նը: Ի­հար­կե, մյուս կող­մից հար­կա­վոր է նաև հաշ­վի առ­նել ժա­մա­նա­կագ­րա­կան կոն­տեքս­տը, քա­նի որ գլո­բա­լաց­ված աշ­խար­հում ա­նընդ­հատ տե­ղող սո­ցի­ա­լա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ա­կն­թար­թայի­նու­թյու­նը նույն­պես կա­րող է դի­տարկ­վել որ­պես գոր­ծոն ո­րը հան­գեց­նում է այս եր­ևույ­թի ի հայտ գա­լուն: Թեև նե­րըն­տա­նե­կան օ­տար­ման հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րը վե­րը նշ­ված­ներն են, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դի­տար­կե­լով, վեր­ջին­նե­րիս դրս­ևոր­ման ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը նե­րըն­տա­նե­կան մա­կար­դա­կում, ան­հրա­ժեշ­տու­թյուն է ա­ռա­ջա­նում զու­գոր­դե­լու այդ գոր­ծըն­թա­ցը ըն­տա­նի­քի ստա­տի­կայի և դի­նա­մի­կայի գնա­հատ­մամբ:

Այս­պի­սով՝ ըն­տա­նի­քի գնա­հատ­ման հա­մար ըն­դուն­ված է կի­րա­ռել վեր­ջի­նիս չափ­ման հար­թու­թյուն­նե­րը: Հե­ղի­նակ­ներ Գո­րալ և Օլ­սե­նը ա­ռանձ­նաց­նում են ըն­տա­նի­քի հա­րակց­ման և ա­դապ­տա­ցի­այի շր­ջա­նաձև (circumplex) մո­դե­լը: Շր­ջա­նաձև մո­դե­լի պատ­մա­կան ար­մատ­նե­րը, հիմ­նա­կան կոն­ցեպ­ցի­ա­նե­րը և չափ­ման հար­թու­թյուն­նե­րը ամ­բող­ջո­վին հիմն­ված են հա­մա­կար­գային տե­սու­թյան վրա: Մո­դե­լի բնօ­րի­նա­կը ստեղծ­վել և զար­գաց­վել է 1978 թվա­կա­նին     Դ. Օլ­սե­նի, Ռ. Բել­լի և Ջ. Փորթ­նե­րի կող­մից[2]: Այս մո­դե­լը հատ­կա­պես կենտ­րո­նա­նում է հա­­րա­բե­րա­կան հա­մա­կար­գի վրա և նե­րա­ռում է ե­րեք հար­թու­թյուն, ո­րոնք դուրս են բեր­վել էմ­պի­րի­այից և լի­ո­վին հա­մա­պա­տաս­խա­նում են ըն­տա­նի­քի թե­րա­պի­այի և ըն­տա­նի­քի սո­ցի­ո­լո­գի­այի տե­սա­կան մո­տե­ցում­նե­րին: Ըն­տա­նի­քի հա­րակց­ման և ա­դապ­տա­ցի­այի մո­դե­լը բաղ­կա­ցած է ըն­տա­նի­քի նշված տար­րե­րի գնա­հատ­ման հետ­ևյալ եր­կու կոմ­պո­նենտ­նե­րից՝ հա­րակ­ցում և ճկու­նու­թյուն: Դի­տար­կե­լով ըն­տա­նի­քի դի­նա­մի­կան այս եր­կու հար­թու­թյուն­նե­րում՝ հե­ղի­նակ­նե­րը ա­ռանձ­նաց­նում են ճկու­նու­թյան և հա­րակց­ման ե­րեք մա­կար­դակ: Ի­հար­կե մինչ կի­րա­ռե­լի­ու­թյանն ան­դրա­դարձ կա­տա­րե­լը հար­կա­վոր է նախ և ա­ռաջ սահ­մա­նել ըն­տա­նի­քի հա­րակ­ցում և ըն­տա­նի­քի ճկու­նու­թյուն հաս­կա­ցու­թյուն­նե­րը: Ըն­տա­նի­քի հա­րակ­ցում, ճկու­նու­թյուն և կոմ­մու­նի­կա­ցի­ա հար­թու­թյուն­նե­րը ա­ռա­ջա­ցել են 50 կոն­ցեպտ­նե­րի խմ­բա­վոր­ման ար­դյուն­քում: Նշ­ված պատ­կե­րում ամ­փոփ­վում են մի շարք տե­սա­բան­նե­րի՝ ա­մուս­նա­կան և ըն­տա­նե­կան հա­մա­կար­գե­րի վեր­լու­ծա­կան աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում: Ըն­տա­նի­քի հա­րակց­ման փո­փո­խա­կան­ներն ե­ն՝ է­մո­ցի­ո­նալ կապ, սահ­ման­նե­րի առ­կա­յու­թյուն (boundaries), նե­րըն­տա­նե­կան կոա­լի­ցի­ա, ժա­մա­նակ, տա­րածք, ըն­կեր­ներ, հե­տաքրք­րու­թյուն­նե­րի շարք և վե­րար­տադ­րու­թյուն: Հա­րակց­ման կի­զա­կե­տում է այն խն­դի­րը թե, ի­նչ­պես է հա­մա­կար­գը բա­լան­սա­վո­րում տա­րան­ջատ­վա­ծու­թյու­նը՝ ի հա­կադ­րու­թյուն մի­աս­նա­կա­նու­թյա­նը: Գո­յու­թյուն ու­նեն հա­րակց­ման 4 մա­կար­դակ՝ բա­ժան­ված/­տա­րան­ջատ­ված, ո­րը իր հեր­թին են­թադ­րում է հա­րակց­ման ծայ­րա­հեղ ցածր աս­տի­ճան, ո­րո­շա­կի­ո­րեն կա­պակց­ված (չա­փա­վոր ցածր), կա­պակց­ված, շատ կա­պակց­ված և խառն­ված: Ըն­դուն­ված է հա­մա­րել, որ մի­ջա­կայ­քի մեջ­տե­ղում հայտն­ված կա­տե­գո­րի­ա­նե­րը ըն­տա­նի­քի օպ­տի­մալ գոր­ծա­ռու­թյան չա­փա­նիշ­ներն ե­ն[3]: Այս­տեղ պետք է նշել, որ այս­պես կոչ­ված «­հա­վա­սա­րակշռ­ված» ըն­տա­նի­քը ա­ռանձ­նա­նում է վեր­ջի­նիս ան­դամ­նե­րի հա­րա­բե­րա­կան ան­կա­խու­թյամբ և փոխ­կած­վա­ծու­թյամբ: Այս տի­պի ըն­տա­նիք­նե­րը ա­ռա­վե­լու­թյուն են ու­նե­նում մյուս տի­պի ընտա­նիք­նե­րի նկատ­մամբ ֆունկ­ցի­ո­նա­լու­թյան տե­սան­կյու­նից: Հա­վա­սա­րա­կշռ­ված ըն­տա­նի­քի բնո­րո­շում հնա­րա­վոր է տալ՝ մի­այն դի­տար­կե­լով վեր­ջի­նիս ան­դամ­նե­րի՝ մի­ա­սին ան­ցկաց­րած ժա­մա­նակն ի հա­կադ­րու­թյուն մի­այ­նակ ան­ցկաց­րած ժա­մա­նա­կի: Ա­վե­լին՝ հե­ղի­նա­կը նշում է, որ հա­մա­պար­փակ պատ­կեր ստա­նա­լու հա­մար ան­հրա­ժեշտ է նաև հա­մե­մա­տել ըն­հա­նուր և ա­ռան­ձին ըն­կեր­նե­րի թի­վը և նրանց հետ ան­ցկաց­րած ժա­մա­նա­կը և այդ ժա­ման­ցային գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մաս­նակ­ցայի­նու­թյու­նը: Հարկ է նշել, որ այս տե­սան­կյու­նից բաց է թողն­վում այդ ժա­ման­ցային գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­րժ­ևո­րու­մը ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի կող­մից, քա­նի որ ու­նե­նա­լով ժա­ման­ցային դի­նա­մի­կայի ի­րա­կան պատ­կե­րը և պար­զե­լով, թե ըն­տա­նի­քի յու­րա­քան­չյուր ան­դամ ի­նչ­պի­սին կցան­կա­նար լի­նել, հնա­րա­վոր է հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյուն կա­տա­րել և ստա­նալ ի­րա­կա­նու­թյուն-ցան­կա­լի ար­դյունք կա­տե­գո­րի­ա­նե­րի տար­բե­րու­թյու­նը: Ըն­տա­նի­քի ճկու­նու­թյուն ա­սե­լիս հե­ղի­նակ­նե­րը նշում են դե­րային փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, լի­դե­րու­թյան և փոխ­հա­րա­բեր­վե­լու կա­նոն­նե­րի փո­փո­խու­թյան դի­նա­մի­կան: Բնո­րոշ հաս­կա­ցու­թյուն­ներ ե­ն՝ վե­րահս­կում, դիս­ցիպ­լի­նա, բա­նակ­ցե­լու ոճ, դե­րային փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ և փոխ­հա­րա­բեր­վե­լու կա­նոն­ներ: Ճկու­նու­թյան մա­կար­դակ­ներն ե­ն՝ կոշտ (ոչ ճկուն), ­հա­րա­բե­րա­կա­նո­րեն ճկուն, ճկուն, ­շատ ճկուն, ­քաո­տիկ (­չա­փա­զանց ճկուն):

Պետք է ը­նդ­գծել այն փաս­տը, որ կոշտ և քաո­տիկ տի­պե­րը է­քստ­րե­մալ կե­տե­րում են գտն­վում և դրս­ևո­րում են ցածր ֆուն­ցի­ո­նա­լու­թյուն: Այս տի­պին պատ­կա­նող ըն­տա­նիք­նե­րը ի­րենց բնույ­թով ա­մե­նախնդ­րա­հա­րույց ըն­տա­նիք­ներն են: Այս­պի­սով՝ ճկու­նու­թյու­նը կենտ­րո­նա­նում է ըն­տա­նի­քի լի­դե­րու­թյան, դե­րե­րի և կա­նոն­նե­րի փո­փո­խու­թյան դի­նա­մի­կայի վրա[4]: Ը­նդ­հան­րաց­ված կա­րե­լի է ա­սել, որ ճկու­նու­թյու­նը ցույց է տա­լիս, թե ի­նչ­պես է հա­մա­կար­գը կա­յու­նու­թյուն ա­պա­հո­վում փո­փո­խու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյան տի­րույ­թում: Ա­նդ­րա­դարձ կա­տա­րենք ճկու­նու­թյան աս­տի­ճա­նով պայ­մա­նա­վոր­ված տի­պե­րին: Այս­տեղ պետք է ա­սել, որ յու­րա­քան­չյուր մա­կար­դակ ա­ռանձ­նա­նում է ի­րեն բնո­րոշ բնու­թագ­րիչ­նե­րով: Այս­պի­սով՝ քաո­տիկ ըն­տա­նի­քին բնո­րոշ ե­ն՝ ա­ռաջ­նոր­դու­թյան պա­կաս, դե­րային կտ­րուկ փո­փո­խու­թյուն, սահ­ման­ված դիս­ցիպ­լի­նի ան­կա­յու­նու­թյուն, չա­փից շատ փո­փո­խու­թյուն­ներ: Ճկուն տի­պին, մյուս կող­մից բնո­րոշ ե­ն՝ բաշխ­ված ա­ռաջ­նոր­դու­թյուն, ժո­ղովր­դա­վար դիս­ցիպ­լին, դե­րե­րի փո­փո­խու­թյուն, ի­րա­վի­ճա­կային փո­փո­խու­թյուն­ներ դե­րային/ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման տի­րույ­թում: Հա­ջորդ տի­պը՝ structured, բնու­թա­գր­վում է եր­բեմն կիս­վող ա­ռաջ­նոր­դու­թյամբ, հա­րա­բե­րա­կա­նո­րեն ժո­ղովր­դա­վար, կա­յուն դե­րային բաշխ­վա­խո­ծու­թյամբ և մի­այն խիստ ան­հրա­ժեշ­տու­թյան պա­րա­գա­յում փո­փո­խու­թյուն­նե­րի կա­տար­մամբ: Կոշտ տի­պը իր հեր­թին աչ­քի է ը­նկ­նում ավ­տո­րի­տար ա­ռաջ­նոր­դու­թյամբ, խիստ դիս­ցիպ­լի­նայով, հազ­վա­դեպ դե­րային փո­փո­խու­թյուն­նե­րով և փո­փո­խու­թյուն­նե­րի ցածր կամ գրե­թե զրո­յա­կան դի­նա­մի­կայով:

Շր­ջաձև մո­դե­լի եր­րորդ տարրն է կոմ­մու­նի­կա­ցի­ան: Կոմ­մու­նի­կա­ցի­ան հա­մար­վում է օ­ժան­դակ կոմ­պո­նենտ: Վեր­ջինս կց­վում է վեր նշ­ված եր­կու տար­րե­րին՝ թույլ տա­լով կա­տա­րել ը­նդ­հան­րա­կան եզ­րա­հան­գում­ներ: Զույ­գե­րի և ըն­տա­նի­քի կոմ­մու­նի­կա­ցի­ան չափ­վում են հետ­ևյալ չա­փա­նիշ­նե­րի շնոր­հիվ՝ խո­սե­լու և լսե­լու հմ­տու­թյուն­ներ, ի­նչ­պես նաև ի­նք­նար­տա­հայտ­ման, կոմ­մու­նի­կա­ցի­ոն գոր­ծըն­թա­ցի հս­տա­կու­թյան և քն­նարկ­վող թե­մա­նե­րի շա­րու­նա­կա­կա­նու­թյան պահ­պա­նու­մով: Խո­սե­լու և լսե­լու հմ­տու­թյուն­ներ ա­սե­լիս պետք է հաս­կա­նալ խոսք սե­փա­կան ես-ի, այլ ոչ թե ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի տե­սան­կյու­նից: Լսե­լու հմ­տու­թյու­նը, մյուս կող­մից, ու­շա­դիր լսե­լու ու­նա­կու­թյունն/­պատ­րաս­տա­կա­մու­թյունն է[5]:

Այս­պի­սով՝ շր­ջա­նաձև մո­դե­լը նե­րա­ռում է ե­րեք հիմ­նա­կան տարր, ո­րոն­ցով հնա­րա­վոր է կա­տա­րել ըն­տա­նիք­նե­րի տի­պա­բա­նում՝ ը­ստ կա­յու­նու­թյան և դե­րա­յին փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի չա­փա­նիշ­նե­րի: Ի­նչ­պես նշ­վեց, այդ ե­րեք տար­րերն է՝ հա­րակ­ցում, ճկու­նու­թյուն և կոմ­մու­նի­կա­ցի­ա: Հա­րակ­վու­մը է­մո­ցի­ո­նալ կապ­վա­ծու­թյունն է ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի միջև, ըն­տա­նի­քի ճկու­նու­թյու­նը, մյուս կող­մից, սահ­ման­վում է որ­պես կազ­մա­կերպ­վա­ծու­թյան և ա­ռաջ­նոր­դու­թյան ար­տա­հայ­տու­թյուն ու ո­րակ: Կոմ­մու­նի­կա­ցի­ան իր հեր­թին սահ­ման­վում է որ­պես դրա­կան կոմ­մու­­նի­կա­ցի­այի հմ­տու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյուն և կի­րա­ռում: Հարկ է նշել, որ հե­ղի­նակ­նե­րի կող­մից կի­րառ­վել է մի քա­նի մո­տե­ցում ճկու­նու­թյան և հա­րակց­ման ճշգ­րիտ չափ­ման նպա­տա­կով: Մի մո­տեց­ման հա­մա­ձայն՝ կի­րառ­վել է ե­րկբ­ևեռ ձևա­­չա­փով սանդ­ղակ՝ ի տար­բե­րու­թյուն Լայ­կեր­տի ձևա­չա­փով կազմ­ված սանդ­ղա­­կի: Շր­ջա­նաձ­ևու­թյու­նից զատ՝ այդ մո­դե­լը ու­նի նաև այլ կոն­ցեպ­տո­ւա­լի­զա­ցի­այի խնդ­րա­հա­րույց կողմ: Ա­ռա­ջի­նը միջմ­շա­կու­թային կի­րա­ռե­լի­ու­թյան խն­դիրն է: Խն­դիրն այն է, որ ա­նո­րո­շու­թյուն կա այն հար­ցում, թե ա­րդյոք վեր­ջի­նիս տե­սա­կան հիմ­քե­րը ա­պա­հո­վում են դրա ու­նի­վեր­սալ կի­րա­ռե­լի­ու­թյու­նը[6]: Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ մշա­կու­թային ար­ժեք­նե­րը և սահ­ման­ված նոր­մե­րը տար­բեր­վում են, ե­րբ դի­տար­կում ենք այս կամ այն հա­սա­րա­կու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես, ե­րբ խոս­քը գնում է Արևելք-Ա­րև­մուտք կոգ­նի­տիվ քար­տե­զի մա­սին, ան­հրա­ժեշ­տու­թյուն է ա­ռա­ջա­նում սահ­մա­նե­լու այս մո­դե­լի կի­րա­ռե­լի­ու­թյու­նը այս կամ այն հա­սա­րա­կու­թյան հա­մա­տեքս­տում: Պետք է նշել, որ մինչ ըն­տա­նի­քի գնա­հատ­ման շր­ջաձև մո­դե­լի մշա­կու­մը, լայն կի­րա­ռու­թյան էր դր­վել նույն մո­դե­լի գծային տար­բե­րա­կը, որը կոչ­վում էր ըն­տա­նի­քի հար­մար­վո­ղա­կա­նու­թյան և հա­րակց­ման գնա­հատ­ման սանդ­ղակ: Այս սանդ­ղա­կի նախ­նա­կան տար­բե­րա­կը՝ FACE II և FACE III, թույլ է տա­լիս չա­փել ըն­տա­նի­քի հարակց­ման և ճկու­նու­թյան աս­տի­ճա­նը գծային հա­վա­սար­ման տես­քով, որ­տեղ հա­րակց­ման բարձր աս­տի­ճա­նը հա­րակց­ման և ճկու­նու­թյան բարձր աս­տի­ճա­նը, ար­տա­ցո­լում են ըն­տա­նի­քի բա­լան­սա­վոր­ված գոր­ծա­ռու­թյուն: Նշ­ված չա­փա­նիշ­նե­րի ցածր աս­տի­ճա­նը, մյուս կող­մից, ար­տա­ցո­լում է գոր­ծա­ռու­թյան է­քստ­րե­մալ ցածր աս­տի­ճան, ո­րոնք հե­ղի­նակ­ներ­րը ան­վա­նում են բա­ժան/­կոշտ: Ի լրումն այս մո­դե­լի՝ ձևա­վոր­վել է շրջա­նաձև մո­դե­լը, ո­րը թույլ է տա­լիս չա­փել հա­րակ­ցու­մը և ճկու­նու­թյու­նը եռա­չափ հար­թու­թյու­նում՝ դուրս բե­րե­լով ըն­տա­նի­քի տի­պեր՝ ը­ստ նա­խօ­րոք սահ­ման­ված չա­փա­նիշ­նե­րի:

Շր­ջա­նաձև մո­դե­լի ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն այն է, որ նշ­ված մո­դե­լը ըն­տա­նի­քը դի­տար­կում սո­ցի­ա­լա­կան դի­նա­մի­կայի կոն­տեքս­տում: Այ­սինքն, ը­ստ այս մո­տեց­ման, ըն­տա­նի­քի ի­նս­տի­տու­տը պետք է դի­տար­կել փո­փո­խու­թյուն­նե­րի կոն­տեքս­տում: Ըն­տա­նիք­նե­րի զար­գաց­ման ո­ւղ­ղու­թյու­նը կա­րող է են­թարկ­վել փո­փո­խու­թյան՝ ի­րա­վի­ճա­կի ան­հրա­ժեշ­տու­թյու­նից ել­նե­լով: Խոս­քը կա­րող է գնալ թե՛ ճգ­նա­ժա­մային ի­րա­վի­ճա­կի ա­ռա­ջաց­ման և հաղ­թա­հար­ման փու­լի, թե՛ զար­գաց­ման դի­նա­մի­կայի մա­սին:­

Ըն­տա­նի­քի գնա­հատ­ման շր­ջա­նաձև մո­դե­լից բա­ցի՝ հե­տա­զո­տող­նե­րի կող­մից կի­րառ­վում է նաև ըն­տա­նի­քի մի­ջա­վայ­րի գնա­հատ­ման սանդ­ղա­կը: Ըն­տա­նի­քի մի­ջա­վայ­րի գնա­հատ­ման սանդ­ղա­կը կի­րառ­վում է ըն­տա­նի­քի սո­ցի­ալ-մի­ջա­վայ­րա­յին բնու­թագ­րիչ­նե­րի դուրս­բեր­ման նպա­տա­կով: Սանդ­ղա­կը 90 դա­տո­ղու­թյուն­նե­րից բաղ­կա­ցած մի ա­ղյու­սակ է, ո­րը ու­նի 10 են­թա­սանդ­ղակ­ներ, ո­րոնք ի­րենց հեր­թին թույլ են տա­լիս մի­ջանձ­նային փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, ան­ձի զար­գաց­ման և հա­մա­կար­գի պահ­պան­ման հար­թակ­նե­րը: Փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հար­թա­կը նե­րա­ռում է հա­րակց­ման չա­փում­նե­րը, ար­տա­հայտ­չա­կա­նու­թյու­նը և կոնֆ­լիկտ բա­ղա­դրիչ­նե­րը: Ան­ձի զար­գաց­ման հինգ են­թա­սանդ­ղակ­նե­րը նե­րա­ռում ե­ն՝ ան­կա­խու­թյուն, նվա­ճում­նե­րի, ձգտում­նե­րի կողմ­նո­րո­շում, ին­տե­լեկ­տո­ւալ-մ­շա­կու­թային կողմ­նո­րո­շում, վե­րար­տադ­րո­ղա­կան և բա­րո­յա­կան-կ­րո­նա­կան ո­ւղղ­վա­ծու-թյուն: Ան­կա­խու­թյան բա­ղադ­րի­չը թույլ է տա­լիս հաս­կա­նալ, թե որ­քա­նով են ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը հաս­տա­տա­կամ, ի­նք­նա­բավ և որ­քա­նով ու­նեն ա­զա­տու­թյուն՝ ի­նք­նու­րույն ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու հա­մար: Նվա­ճում­նե­րի, ձգ­տում­նե­րի կողմ­նո­րոշ­վա­ծու­թյու­նը ցույց է տա­լիս, թե որ­քա­նով են ակ­տո­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ո­ւղղ­ված մրցակ­ցային դաշ­տում նրա դիր­քի պահ­պան­ման, ի­նչ­պես նաև ցան­կա­լի ար­դյունք­նե­րի հաս­նե­լուն: Ին­տե­լեկ­տո­ւալ-մ­շա­կու­թային բա­ղադ­րի­չը իր հեր­թին թույլ է տա­լիս չա­փել քա­ղա­քա­կան, ին­տե­լեկ­տո­ւալ և մշա­կու­թային գոր­ծըն­թաց­նե­րում հե­տաքրքր­վա­ծու­թյան աս­տի­ճա­նը: Ակ­տիվ-վե­րար­տադ­րո­ղա­կան բա­ղադ­րի­չը, մյուս կող­մից, թույլ է տա­լիս չա­փել մաս­նակ­ցա­յի­նու­թյու­նը սո­ցի­ա­լա­կան և ժա­ման­ցային գոր­ծո­ղու­թյուն­նե­րում: Ի վեր­ջո բա­րո­յա­կան-կ­րո­նա­կան բա­ղադ­րի­չը կենտ­րո­նա­նում է կրո­նա­կան, բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րի չափ­ման վրա: Վեր­ջին եր­կու սանդ­ղակ­նե­րը կազ­մա­կեր­պում և կա­ռա­վա­րում հա­մա­կար­գի պահ­պան­ման հա­մար են: Այս եր­կու­սը թույլ են տա­լիս չա­փել, թե որ­քա­նով են ըն­տա­նիք­նե­րը պլա­նա­վո­րում ի­րենց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, սահ­մա­նում ի­րենց ըն­տա­նի­քի կա­նոն­նե­րը՝ ըն­տա­նի­քի կյան­քը ճիշտ կազ­մա­կեր­պե­լու հա­մար[7]:

Ըն­տա­նի­քի մի­ջա­վայ­րի ճշգ­րիտ գնա­հատ­ման հա­մար կի­րառ­վում են գնա­հատ­ման ե­րեք տար­բեր սանդ­ղակ­ներ՝ ի­րա­կան, ի­դե­ա­լա­կան և սպա­սում­նե­րի հա­մա­պա­տաս­խան սանդ­ղակ­նե­րը: Ի­րա­կան ձևով գնա­հատ­վում է ըն­տա­նի­քի ներ­կայիս մի­ջա­վայ­րը, ի­դե­ա­լա­կան ձևով՝ ըն­տա­նի­քի ի­դե­ա­լա­կան մի­ջա­վայ­րը, ի­սկ սպա­սում­նե­րի մի­ջո­ցով՝ ըն­տա­նի­քի ու­նա­կու­թյու­նը՝ դի­մա­կայե­լու փո­փո­խու­թյուն­նե­րին: Ի­նչ­պես պրակ­տի­կան է վկա­յում, ըն­տա­նի­քի մի­ջա­վայ­րի գնա­հատ­ման սանդ­ղա­կը վա­լիդ է, քա­նի որ այն բազ­միցս կի­րառ­վել է մի շարք հե­տա­զո­տու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում և հան­գեց­րել ճշգ­րիտ տվյալ­նե­րի դուրս­բեր­ման: Են­թա­սանդ­ղակ­նե­րում ա­ռաձ­նաց­րած կոն­ցեպտ­նե­րը, ի­նչ­պես վկա­յում են հե­ղի­նակ­ներ Հո­լա­հան և Մու­սը, գնա­հատ­ված են փոր­ձա­գետ­նե­րի կող­մից և թույլ են տա­լիս ըն­տա­նի­քի մի­ջա­վայ­րի օբյեկ­տիվ գնա­հա­տա­կան տալ[8]: Ա­վե­լին, կա­տար­վել է հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյուն ծնող­նե­րի կող­մից տր­ված գնա­հա­տա­կան­նե­րի միջև, կա­տար­վել է հաշ­վարկ Պիր­սո­նի գոր­ծակ­ցի մի­ջո­ցով, ին­չի ար­դյուն­քում դուրս է բեր­վել կա­պը այդ եր­կու սանդ­ղակ­նե­րի միջև: Այ­սինքն՝ դի­տարկ­վել է եր­կու կող­մից տր­ված գնա­հա­տա­կան­նե­րի հա­մընկ­նում, ին­չի ար­դյուն­քում ա­պա­ցուց­վել է սանդ­ղա­կի օբյեկ­տի­վու­թյու­նը:

Հա­ջորդ սանդ­ղակն է ըն­տա­նի­քի մի­այ­նա­կու­թյան դիֆ­ֆե­րեն­ցյա­լը: Նշ­ված սանդ­­ղա­կի հե­ղի­նակ­ներն են Շմիդտ և Սեր­մա­տը (1983 թվա­կան): Այս սանդ­ղա­կը կազմ­ված է 60 են­թա­սանդ­ղակ­նե­րից, ո­րոնք թույլ են տա­լիս չա­փել մար­դու մի­այ­նա­կու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը մի­ջանձ­նային փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կոն­տեքս­տում: Փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ ա­սե­լով՝ հե­ղի­նա­կը նկա­տի ու­նի՝

  • ռո­ման­տիկ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ,­
  • ըն­կե­րա­կան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ,­
  • ըն­տա­նե­կան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ,
  • ­փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ հա­մայն­քի ներ­սում:

Վե­րոն­շյալ սանդ­ղակն իր բնույ­թով դի­խո­տո­միկ է (ճիշտ, սխալ՝ հա­մա­պա­տաս­խան տար­բե­րակ­նե­րով): Այս­պի­սով՝ ան­ցկաց­վել է հե­տա­զո­տու­թյուն, ո­րին մա­սնակ­ցել են ա­մուս­նա­կան զույ­գեր՝ ե­րե­խա­նե­րով կամ ա­ռանց ե­րե­խա­նե­րի: Ար­դյուն­քում դուրս է բեր­վել կո­ռե­լա­ցի­ոն կապ կա­նանց և տղա­մարդ­կանց մե­նա­կու­թյան զգա­ցո­ղու­­թյան միջև: Ը­նդ­հան­րաց­ված և ա­ռանձ­նա­հա­տուկ դեպ­քե­րը կապ­ված է­ին ա­մուս­­նա­կան կյան­քի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քի, նվազ ին­տի­մու­թյան, նվազ ա­մուս­նա­կան բա­վա­րար­վա­ծու­թյան, ի­նք­նաար­տա­հայտ­ման ցածր մա­կար­դա­կի հետ. այս փո­փո­խա­կան­նե­րի մի­ջո­ցով գնա­հա­տու­մը թույլ է տա­լիս չա­փել մի­այ­նա­կու­թյան աս­տի­ճա­նը: Հարկ է նշել, որ խոսքն այն մի­այ­նա­կու­թյան մա­սին է, ո­րը դի­տարկ­վում է սո­ցի­ա­լա­կան մե­կու­սա­ցու­մից զատ և մի­ջանձ­նային փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կոն­տեքս­տում: Ըն­տա­նի­քում մի­այ­նա­կու­թյան սանդ­ղա­կը բաղ­կա­ցած է 10 դա­տո­ղու­թյուն­նե­րից: Այս սանդ­ղա­կի բնօ­րի­նա­կը ու­նե­ցել է ևս մեկ դա­տո­ղու­թյուն, ո­րը դուրս է հան­վել տվյալ­նե­րի վեր­լու­ծու­թյան ար­դյուն­քում: Խոս­քը «ես հե­տաքրքր­ված եմ իմ ըն­տա­նի­քով» դա­տո­ղու­թյան մա­սին է, քա­նի որ էմ­պի­րիկ տվյալ­­նե­րը վկա­յում են այն մա­սին, որ այս դա­տո­ղու­թյու­նը կրում է սուբյեկ­տի­վու­թյան տարր, ո­ւս­տի և չի գոր­ծում: Սանդ­ղա­կը թույլ է տա­լիս չա­փել ըն­տա­նի­քի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի տար­բեր տի­պեր և ան­հա­տի բա­վա­րար­վա­ծու­թյունն այդ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րից, օ­րի­նակ՝ ըն­տա­նե­կան պատ­կա­նե­լի­ու­թյան զգա­ցո­ղու­թյան բա­վա­րա­րում, ա­ջակց­ման, մի­մյանց հաս­կա­նա­լու և դրա­կան զգաց­մունք­ներ կի­սե­լու ու­նա­կու­թյու­նը: Սանդ­ղա­կին բնո­րոշ դա­տո­ղու­թյուն­նե­րից է՝ «Ոչ ոք իմ ըն­տա­նի­քում հե­տաքրքր­ված չի ին­ձա­նով»: Սանդ­ղա­կի հու­սա­լի­ու­թյու­նը բա­վա­րա­րող է Կրոն­բա­խի գոր­ծա­կից՝ 0.87) և այն ըն­դու­նե­լի ար­ժեք է 46.70%[9]: Ըն­տա­նի­քի գնա­հատ­ման հար­ցա­թեր­թե­րը հե­տապն­դում են մեկ նպա­տակ՝ գնա­հա­տել ըն­տա­նիք­նե­րը՝ հիմն­վե­լով մի քա­նի չա­փա­նիշ­նե­րի վրա: Ի­նչ­պես նշ­վեց, այս չա­փա­նիշ­նե­րի շար­քում ե­ն՝ ըն­տա­նի­քի հա­րակ­ցում, ըն­տա­նի­քի ճկու­նու­թյուն/ փո­փո­խու­թյուն­նե­րին հար­մար­վե­լու ու­նա­կու­թյուն, խն­դիր­ներ լու­ծե­լու ռազ­մա­վա­րու­թյուն, դե­րեր, աֆ­ֆեկ­տիվ ար­ձա­գանք/­ներգ­րավ­վա­ծու­թյուն, վար­քի կա­ռա­­վա­րում, կոնֆ­լիկտ, ջեր­մու­թյուն կոմ­մու­նի­կա­ցի­ա և գոր­ծա­ռու­թյուն[10]: Մո­դելն ըն­տա­նի­քի հար­մար­վո­ղա­կա­նու­թյան և հա­րակց­ման սանդ­ղակն է, ի­նք­նագ­նա­հատ­ման սանդ­ղա­կը, ի­նչ­պես նաև ըն­տա­նի­քի գնա­հատ­ման գոր­ծի­քը: Այս­պի­սով այդ մո­դե­լը թույլ է տա­լիս դի­տար­կել ըն­տա­նի­քի դի­նա­մի­կան յոթ հար­թու­թյուն­նե­րում՝ ըն­տա­նի­քի ժա­մանց, ո­րո­շում­ներ, ըն­տա­նի­քի պա­տիվ, ար­ժեք­ներ, խնամք, կոմ­մու­նի­կա­ցի­ա և բարձր վս­տա­հու­թյուն:

[1] Neal G. A, Ivoska W. J. and Groat H. T, Dimensions of Family Alienation in the Marital Dyad, American Sociological Association, Vol. 39, No. 4 (Dec., 1976), pp. 396-405.

[2] Olson H. D., Gorall D., Circumplex Model of Marital and Family Systems, Normal Family Processes, 3rd Edition, 2003, p. 5.

[3] Ibid.

[4] Kouneski E., Family Assessment and the Circumplex Model: New Research Developments and Applications, University of Minnesota, Department of Family Social Science, 2000, p.14.

[5] Ibid. p. 25

[6] Ibid. p. 38

[7] Vostanis P. and Nicholls J., The Family Environment Scale: Comparison with the construct of Expressed Emotion. The Association for Family Therapy< UK Journal of Family Therapy ( 1995) Volume: 17.

[8] Ibid.

[9] Klarin M, Šimić Šašić S, Proroković A. The Contribution of Family and Peer Interaction to the Understanding of Self-Esteem in Adolescents-Gender and Cultural Similarities and Differences, International Journal of Humanities and Social Science Vol. 2, No. 21, November 2012, p. 23.

[10] Schmidt N. & Sermat, V. Measuring Loneliness in Different Relationships, Journal of Personality and Social Psychology, V 44,1983, pp. 1038-1047.

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *