Միջուկային անվտանգության խնդիրը գլոբալ անվտանգության պահպանման հարցում. Ճապոնիայի միջուկային հիմնահարցերը

Հեղինակ` Տաթև Կարապետյան

tatevkarapetyan@mail.r

Գլոբալ անվտանգության խնդիրը կենտրոնական տեղ է զբաղեցնում միջազգային հարաբերությունների համակարգում: Դրա հետ այսպես, թե այնպես առնչվում է նաև միջազգային քաղաքականության ցանկացած հարց: Ազգերը, էթնիկ խմբերը, կայսրություններն ու պետությունները մարդկության պատմության ընթացքում մշտապես թշնամացել են միմյանց նկատմամբ ու կործանել են իրար: Այդ իսկ պատճառով մասնագետները փորձել են ստեղծել պաշտպանության և հակազդեցության տարատեսակ միջոցներ:

Միջազգային հարաբերություններում անվտանգության հիմնահարցն ըստ էության անլուծելի է` ելնելով միջազգային միջավայրի անարխիկությունից: Քանի դեռ գոյություն ունեն <<որոշիչ>> պետություններ, անվտանգության խնդիրը մեծապես կախված է լինելու նրանց քաղաքական կամքից: Ժամանակակից գլոբալիզացվող աշխարհում, երբ տեղի է ունենում միջազգային հարաբերությունների տնտեսականացում, դեմոկրատացում և ինֆորմացիայի անարգել փոխանցում, պետությունների զարգացման հնարավորություններն աճում են, սակայն միևնույն ժամանակ ամբողջ համակարգը դառնում է առավել խոցելի տեռորիզմի, մասսայական ոչնչացման զենքի, ինչպես նաև ինֆորմացիոն “զենքի” առաջ:

Գլոբալ անվտանգությանը ներկայումս բախվում են այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են գլոբալ էկոլոգիական խնդիրները, տեռորիզմը, մասսայական ոչնչացման զենքերի կիրառման վտանգները, ատոմակայանների անվտանգ շահագործման խնդիրները և բազմաթիվ այլ հարցեր:

Արդիական են գլոբալ միջուկային անվտանգության նկատմամբ առկա մտահոգությունները, մասնավորապես միջուկային էներգիայի օբյեկտների և վթարների, ինչպես նաև ռադիոակտիվ վարակման վերաբերյալ:

   1. Անվտանգություն հասկացությունը: Գլոբալ անվտանգությանն ուղղված միջուկային զենքի ժամանակակից մարտահրավերները

 Անվտանգություն հասկացությունն ու դրա վերաբերյալ հիմնական առանցքային մոտեցումներն առանձնացվել են երկու հիմնական դպրոցների` քաղաքական ռեալիզմի և քաղաքական իդեալիզմի շրջանակներում:

Անվտանգություն հասկացությունը սերտորեն կապված է “ազգային շահ” կատեգորիայի հետ, ավելին, առաջինը հանդիսանում է երկրորդի ածանցյալը: Ազգային անվտանգությունը կոչված է ապահովելու ազգային սուվերենիտետի հիմնական, կենսականորեն կարևոր շահերը, ազգ-պետությունների տարածքային ամբողջականությունը, դրանց բնակչության պաշտպանությունը, այսինքն այնպիսի գործոններ, որոնց համար այն ավելի շոտ պատրաստ կլինի պայքարել, քան գնալ համաձայնության: Այլ կերպ ասած` անվտանգությունը ստրատեգիա է, որն ուղղված է ազգ-պետությունների կենսականորեն կարևոր շահերի ապահովվմանը: Այսպիսին է դասական ռեալիստական մոտեցումը խնդրին: Այս մոտեցման համաձայն` նշված պայմանները հնարավոր է ձեռք բերել ուժի միջոցով, իսկ միջազգային անվտանգությունը երաշխավորող գլխավոր միջոցը ուժային բալանսն է:

Քաղաքական ռեալիզմի տեսանկյունից ազգային և միջազգային անվտանգության հիմնական գործող անձինք պետություններն են: Հենց դրանք են հանդիսանում հիմնական պատճառը և հիմքը, հիմնական մեղավորն ու հույսը անվտանգության համակարգում:

Սրա հետ մկետեղ գոյություն ունի և շարունակում է ունենալ քաղաքական իդեալիզմի մոտեցումն  անվտանգության հիմնախնդրի վերաբերյալ: Ինչպես գիտենք այս տեսությունում ելակետային գաղափար է միջազգային համագործակցությունը, որը հիմնվում է համընդհանուր արժեքների և համամարդկային շահերի վրա: Այս տեսանկյունից անվտանգությանը խոչընդոտում են միջազգային հարաբերությունների այն մասնակիցները, ովքեր հրաժարվում են համագործակցությունից և խախտում են համընդհանուր բարոյական և իրավական նորմերը [1]:

Սառը պատերազմից հետո մեծապես փոփոխության ենթարկվեցին անվտանգության կոնցեպցիաներն ու ընկալումները: Դրանք հակվեցին անվտանգության առավել համընդգրկում ընկալման` որպես մեկ ամբողջություն, դրա հավանական պատճառներից էին միջուկային զենքի ստեղծումն ու օգտագործումը: Ինչպես հայտնի է, դեռևս սառը պատերազմի տարիներին միջուկային պատերազմի վտանգ կար, ինչն արդեն սպառնալիք էր ոչ թե առանձին պետությունների, այլ ամբողջ մարդկության համար: Բացի այդ Ճապոնիայի ռմբակոծումը ԱՄՆ-ի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մարդկանց ծանոթացրեց այդ անդառնալի աղետին, և դրանից հետո նախաձեռնվեցին Միջուկային զենքի չտարածմանն ուղղված ջանքերը միջուկային պետությունների կողմից: Այս և մի քանի այլ համամարդկային հիմնահարցեր, որոնցից էին էկոլոգիական խնդիրները, տեռորիզմի դեմ պայքարը,  հիմքեր ստեղծեցին գլոբալ անվտանգային հայեցակարգերի մշակման և այդ հարցերի շուրջ միջազգային համագործակցության համար:

Երկու համաշխարհային պատերազմների տարիներին վնասվել են չափազանց մեծ քանակությամբ կանաչ տարածություններ, ինչը զգալի վնաս է հասցրել էկոհամակարգին: Բացի այդ կա առավել լուրջ վտանգ, որը կարող է սպառնալ գլոբալ անվտանգությանը` կապված միջուկային զենքերի և ռակետների կիրառման հետ: Բանն այն է, որ ներկայումս 3 համաշխարհային պատերազմի հնարավոր ծագման պարագայում անխուսափելի կլինի գլոբալ ռակետա-միջուկային պատահարը, որը կործանարար կլինի ոչ միայն մարդկության, այլև Երկրի վրա ցանկացած կենդանի էակի համար, քանի որ ներկայումս շատ պետություններ ունեն միջուկային մեծ պաշարներ, զենքեր և ռակետներ:

Գիտնականների կանխատեսումներով գլոբալ ռակետա-միջուկային պատերաազմի առաջին երեք օրերին կարող են մահանալ ավելի քան 700 մլն մարդիկ: Արդյունքում երկրի մակերևույթին հազարավոր պայթյունների հետևանքով միլիոնավոր տոննաներով փոշի և մանր քարեր կբարձրանան մթնոլորտ, որոնք ամբողջապես կծածկեն Երկիրը Արևի շողերից, ինչի պատճառով արդեն երկու շաբաթ անց Երկրագնդի տարբեր մասերում օդի ջերմաստիճանը կհասնի մինուս 15-25 աստիճան ցելսիուսի` միջին ջերմաստիճանը հասցնելով ոչ քիչ քան -25 աստիճան: Ի վերջո նման պարագայում կստեղծվի մի իրավիճակ, որը գիտնականներն ու մասնագետները անվանում են <<միջուկային ձմեռ>>: Նրանց կանխատեսումներով “միջուկային ձմեռը” ամբողջ Երկրագնդով մեկ կտևի 1-1.5 սարի: Այս ամենը միասին կհանգեցնեն էկոլոգիական համամարդկային վթարի: Թթվածնային քաղցը, ֆոտոսինթեզի թուլացումը, բազմաթիվ էկոհամակարգերի մահը կդառնան անխուսափելի: Իսկ ռադիացիայի և ուլտրամանուշակագույն վարակման հետևանքով մարդիկ ձեռք կբերեն բազմաթիվ հիվանդություններ, ինչը կշարունակվի ռակետա-միջուկային պատերազմի առաջին իսկ օրվանից և կշարունակվի մինչև 2-2.5 տարի:

Վերոնշյալը ոչ թե  հիպոթեզ է, այլ գիտական փաստ, որը ստացվել և ապացուցվել է 80-ական թվականներին ԱՄՆ-ի և Խորհրդային Միության գիտնականների խմբերի կողմից: Այդ իսկ պատճառով միջազգային մակարդակում կոնֆլիկտների լուծման ուժային մեթոդները կարող են վտանգել նույնիսկ մարդկության գոյութունը: Էկոհամակարգը փրկելու հիմնական և կարևորագույն նախադրյալներից է միջուկային զենքի կիրառման և տարածման բացառումը [4]:

Միջուկային զենքի չտարածման պարադիգման գոյություն ունի արդեն տասնյակ տարիներ: Սակայն <<Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը>> իր գոյության օրվանից ենթարկվել է բազմաթիվ պետությունների քննադատությանը, հատկապես այն պետությունների, որոնք ոչ միջուկային են, ինչպես նաև մի շարք ակադեմիական և հասարակական գործիչների կողմից [3,186]:

2.    Ճապոնիայի միջուկային անվտանգության հիմնահարցերը. ռադիոակտիվ վարակումն ու դրա հետևանքները համաշխարհային անվտանգության համատեքստում

 Ճապոնիայի դիրքորոշումը` կապված միջուկային զենքի հետ, վերջին ժամանակներում  բնութագրվում է <<միջուկային դիլեմայով>>: Դրա էությունը կայանում է միջուկային խնդիրների լուծման փոխբացառող երկու կոնցեպտուալ մոտեցումների համադրման մեջ: Մի կողմից  Ճապոնիան իրեն ներկայացնում  է որպես  ոչ միջուկային պետություն, որը կրում է բարոյական պարտավորվածություններ` որպես միջուկային զենքից տուժած միակ պետություն: Մյուս կողմից  ընդունելով ԱՄՆ-ի անվտանգային երաշխիքները` դե ֆակտո ընդունեց նաև ամերիկյան միջուկային զենքի օգտագործման լեգիտիմությունը արտաքին հարձակումից պաշտպանվելու համար [2, 56]:

Բացի այդ, այն ժամանակ, երբ դեռ միջուկային հարձակման մասին հիշողությունները զգալի տեղ էին զբաղեցնում հասարակական գիտակցությունում, ճապոնական կառավարությունը կարող էր ենթարկվել մեծ քննադատության և թուլացնել իր վարկանիշը, այդ իսկ պատճառով անվտանգության պայմանագրի միջուկային ասպեկտները չէին բարձրաձայնվում քաղաքական գործիչների կողմից  [2, 57]:

Եթե դիտարկենք Ճապոնիայի միջուկային օբյեկտները, պարզ կդառնա, որ դրանք բոլորը ափամերձ են և գտնվում են գրեթե զրոյական բարձրության վրա, և դա այնպիսի տարածաշրջանում, որտեղ երկրաշարժներն ու ցունամիները բնական երևույթներ են: Սա պատահական չէ, քանի որ ճապոնացիները կարողանում են ճիշտ հաշվարկել: Այդպիսի օբյեկտների աշխատանքի համար անհրաժեշտ է ջուր, որպիսի անհրաժեշտության դեպքում օգտագործվի սառեցման համար: Այդպիսի աղբյուր այս պարագայում հանդիսանում է օվկիանոսը, և շտապ ջուր հասցնելու համար հարկավոր չէ ոչ մի տեղ գնալ: Բացի այդ հնարավոր արտահոսքերի մասին ոչ ոք չի իմանա, քանի որ օվկիանոսը թույլ է տալիս շատ բաներ պարզապես թաքցնել: Բացի այդ, եթե տեղի ունենա վթար, ապա հիմնական ռադիոակտիվ վարակումը կստանա օվկիանոսը, իսկ հենց պետության տարածքը հարաբերականորեն վարակումից  զերծ կմնա [5]:

Առհասարակ ցանկացած միջուկային օբյեկտի անվտանգությունը միֆ է: Ուստի ցանկացած նմանատիպ օբյեկտ Ճապոնիայում իրենից վտանգ է ներկայացնում մարդկության ապագայի համար, ընդ որում` անհրաժեշտ է հաշվի առնել, որ ատոմային էներգիան զարգանում է, այսինքն կկառուցվեն նաև այլ ատոմակայաններ: Եվ որքան շատ լինեն նմանատիպ էներգաբլոկները, վթարների, և հետևաբար նաև մոլորակում ռադիոակտիվ վարակման հավանականությունն ու աստիճանը առավել մեծ կլինեն:  Այդպիսի  վթարները կհանգեցնեն նրան, որ ռադիոակտիվ վարակում կարձանագրվի համաշխարհային օվկիանոսում, ինչն անխուսափելիորեն վերաբերում է մոլորակի յուրաքանչյուր բնակչի:

Վերոնշյալ խնդիրները, որոնք առկա են Ճապոնիայի միջուկային անվտանգության դաշտում,  կարող են  և առաջացնում են նաև այլ պետությունների մտահոգությունն ու առարկությունները,  ինչի անտեսման դեպքում արդեն կարող են ծագել միջազգային կոնֆլիկտներ և կոնֆրոնտացիաներ: Եվ քանի որ ժամանակակից կոնֆլիկտները մշտապես իրենց մեջ պարունակում են նաև միջուկային հարձակումների վտանգ, դրանցից հարկավոր է հնարավորինս խուսափել` հաշվի առնելով նաև նախորդ ենթավերնագրում ներկայացված կործանարար հետևանքները:

2011 թվականի ապրիլի սկզբին հրապարակված ուսումնասիրությունների համաձայն աշխարհում միջինում 10 ԱԷԿ-ներից  մեկը սեյսմիկ վտանգավոր գոտում է: Այդ ԱԷԿ-երից շատերը տեղակայված են այնպիսի երկրներում, որոնց պատրաստվածության աստիճանը մեծապես զիջում է ճապոնիային [6]:

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ.

  1. Սառը պատերազմից հետո մեծապես փոփոխության ենթարկվեցին անվտանգության կոնցեպցիաներն ու ընկալումները: Դրանք հակվեցին անվտանգության առավել համընդգրկում ընկալման` որպես մեկ ամբողջություն, դրա հավանական պատճառներից էին միջուկային զենքի ստեղծումն ու օգտագործումը:
  2. Գիտնականների կանխատեսումներով գլոբալ ռակետա-միջուկային պատերաազմի առաջին երեք օրերին կարող են մահանալ ավելի քան 700 մլն մարդիկ: Արդյունքում երկրի մակերևույթին հազարավոր պայթյունների հետևանքով միլիոնավոր տոննաներով փոշի և մանր քարեր կբարձրանան մթնոլորտ, որոնք ամբողջապես կծածկեն Երկիրը Արևի շողերից, ինչի պատճառով արդեն երկու շաբաթ անց Երկրագնդի տարբեր մասերում օդի ջերմաստիճանը կհասնի մինուս 15-25 աստիճան ցելսիուսի` միջին ջերմաստիճանը հասցնելով ոչ քիչ քան -25 աստիճան: Արդյունքում կստեղծվի մի իրավիճակ, որը գիտնականներն ու մասնագետները անվանում են “միջուկային ձմեռ”:
  3. Միջուկային զենքի չտարածման պարադիգման գոյություն ունի արդեն տասնյակ տարիներ: Սակայն “Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը” իր գոյության օրվանից ենթարկվել է բազմաթիվ պետությունների քննադատությանը, հատկապես այն պետությունների, որոնք ոչ միջուկային են, ինչպես նաև մի շարք ակադեմիական և հասարակական գործիչների կողմից :
  4. Առհասարակ ցանկացած միջուկային օբյեկտի անվտանգությունը միֆ է: Ուստի ցանկացած նմանատիպ օբյեկտ Ճապոնիայում իրենից վտանգ է ներկայացնում մարդկության ապագայի համար, ընդ որում` անհրաժեշտ է հաշվի առնել, որ ատոմային էներգիան զարգանում է, այսինքն կկառուցվեն նաև այլ ատոմակայաններ: Եվ որքան շատ լինին նմանատիպ էներգաբլոկները, վթարների, և հետևաբար նաև մոլորակում ռադիոակտիվ վարակման հավանականությունն ու աստիճանը առավել մեծ կլինեն:  Այդպիսի  վթարները կհանգեցնեն նրան, որ ռադիոակտիվ վարակում կարձանագրվի համաշխարհային օվկիանոսում, ինչն անխուսափելիորեն վերաբերում է մոլորակի յուրաքանչյուր բնակչի:

Օգտագործված գրականության ցանկ

  1.    Косолапов Н.А. «Национальная безопасность в меняющемся мире» // «Мировая экономика и международные отношения» 1992 №10.

2.    Стрельцов Дмитрий Викторович, «Ядерная дилемма» во внешней политике послевоенной Японии

3.     Ядерный контроль,  Журлал ПИР_Центр политических исследований, № 1(79), Весна 2006

4.    http://www.eco.nw.ru/lib/data/10/04/040410.htm

5.    http://ecocollaps.ru/zemlya/rol-yaponii-v-budushhem-planety-ugroza-radioaktivnogo-zarazheniya.html

6.    http://www.atomic-energy.ru/smi/2011/04/29/21803

7.    http://nuclearbomb.ru/japan/

u

 

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *