“Ծանոթի” ինստիտուտը որպես սոցիալական կապիտալի դրսևորման ձև հայ հասարակությունու

Հեղինակ` Հարությունյան Գայանե

gayane.harutyunyan@gmail.com

Տպագրված՝  «Հոբելյանական գիտական նստաշրջան»/ Հոդվածների ժողովածու,»  5-րդ հատոր էջ 165-171 ԵՊՀ, Երևան 2010

Սույն հոդվածը նվիրված է հայ իրականությունում սոցիալական կապիտալի ուսումնասիրությանը: Որպես սոցիալական կապիտալի դրսևորման ձև դիտարկվել է “ծանոթի” ինստիտուտը: Աշխատանքը իրենից ներկայացնում է յուրահատուկ փորձ մեկնաբանել “ծանոթի” ինստիտուտի նշանակությունը ինչպես միկրո, այնպես էլ մակրո մակարդակում, դրանով իսկ բացահայտելով վերջինիս ֆունկցիոնալ նշանակությունը և դրսևորման առանձնահատկությունները: Աշխատանքը նաև դիտարկում է “ծանոթի” ինստիտուտի կապը ժամանակակից կոռուպցիոն պրակտիկաների հետ:

Աշխատանքը հիմնվում է որակական ու քանակական մեթոդներով Երևանում իրականանացված սոցիոլոգիական հետազոտություն վրա:

17-րդ դարում Թոմաս Հոբսի հարցը` ինչպես է հնարավոր հասարկությունը, հիմք ստեղծեց հետագայում սոցիոլոգիական տեսությունների կենտրոնացմանը հենց այն մեխանիզմների բացահայտման և ուսումնասիրության վրա, որոնք ապահովում են հասարակական հարաբերությունների կարգավորումը, ինչի արդյունքում քաոտիկ կապերը վերածվում են սոցիալակական հարաբերությունների, այսինքն ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հասարակությունը: Սոցիալական կապիտալը կարող է դիտարկվել հենց նման մեխանիզմների տեսանկյունից, որոնց վերջնական նպատակը սոցիալական հարաբերությունների կարգավորումն է:

Սոցիալական կապիտալի պրոբլեմատիկայի ոլորոտում տարբեր սոցիոլոգներ, տնտեսագետներ, քաղաքագետներ ունեցել են իրենց ներդրումը` տարբեր դիտակետերից ուսումնասիրելով ու տալով տարբեր սահմանումներ: Թերևս հեղինակների մեծամասնությունը սոցիալական կապիտալը դիտարկել են իբրև սոցիալական հաջողության հասնելու միջոց: Ըստ այդմ սույն աշխատանքում սոցիալական կապիտալը սահմանվելու է իբրև սոցիալական հաջողության հասնելու ռեսուրս: Հայ հասարակության պարագայում այդ տեսանկյունից որպես սոցիալական կապտալի դրսևորման ձև կարող է համարվել “ծանոթի” ինստիտուտը:

Նախքան “ՙծանոթի” ինստիտուտը իբրև սոցիալական կապիտալի դրսևորման ձև դիտարկելը հարկ է պատասխանել կարևորագույն հարցերից մեկին. ի՞նչ հիմքերից ելնելով կարելի է պնդել, որ վերոհիշյալ ինստիտուտը հանդիսանում է սոցիալական կապիտալի դրսևորման ձև ժամանակակից հայ հասարակության պայմաններում: Հարցի պատասխանը կարելի է տեսնել հետևյալում. այսօր Երևանի բնակիչների շրջանակում գոյություն ունի”ծանոթ” հասկացության երկու ընկալում: Առաջին ընկալմամբ, “ծանոթ” ասելով, հասկացվում են անհատներ, որոնց հետ երբևէ առնչություն են ունեցել, որոշակի փոխհարաբերություններ են ունեցել: Սակայն այդ հարաբերություններում առկա որոշակի դիստանցիան թույլ չի տալիս անվանել այդ անհատներին ընկերներ, իսկ արյունակցական կապը բացակայում է, հետևաբար ազգակից/բարեկամ տարբերակը ևս ժխտվում է: Երկրորդ մոտեցմամբ,”ծանոթ” ասելով, հասկացվում են այն անհատները, որոնք երբևէ ինչ-որ հարցով օգնել են կամ կարող են օգնել պրոբլեմային իրավիճակում: Այս պարագայում սովորական “ծանոթի” կատեգորիան տրանսֆորմացվում է “ծանոթի” որպես պրոբլեմային իրավիճակը շտկողի, այսինքն` որպես սոցիալական ռեսուրսի, որն օգնում է լուծել այս կամ այն պրոբլեմային իրավիճակը: Ըստ այդմ, եթե ևս մեկ անգամ սահմանենք սույն աշխատանքի տեսանկյունից սոցիալական կապիտալը` ռեսուրս սոցիալական հաջողության հասնելու համար, ելնելով ձևական տրամաբանության սկզբունքներից` պարզ է դառնում, որ “ծանոթի” ինստիտուտը կարող է դիտարկվել որպես սոցիալական կապիտալի դրսևորում այն դեպքում, եթե վերջինս հանդես է գալիս ռեսուրսի տեսքով, որի միջոցով հնարավոր է հասնել սոցիալապես նշանակլի նպատակին: Հաշվի առնելով այս ամենը ակտուալ է ուսումնասիրել “ծանոթի” ինստիտուտի ֆունկցիոնալ նշանակությունը և դրսևորման առանձնահատկություններն հայ հասարակությունում:

Այդ նպատակով Երևանում անցկացվել է սոցիոլոգիական հետազոտություն` քանակական ու որակական մեթոդների զուգակցմամբ: Իրագործվել է ստրատիֆիկացված ընտրանք 5% սխալի հավանականությամբ ստանդարտացված հարցազրույցների համար, ինչպես նաև կիրառվել է նպատակաուղղված ընտրանք խորին հարցազրույցների համար:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ “ծանոթը” իսկապես ընկալվում է իբրև սոցիալական կապիտալի դրսևորման ձև: Հարցվողների 54% նշել են, որ համարում են ծանոթի ինստիտուտը որպես խնդիրների լուծման լավագույն միջոց, և նույնքան տոկոսը` 54%, նշել են, որ խնդիրներ ունենալու ժամանակ դիմում են ծանոթ/բարեկամներին, և միայն 34%` համապատասխան մարմիններին, այսինքն հարցվողների այս մասը չի դիտարկում “ծանոթը” որպես սոցիալական ռեսուրւս կամ համարելով, այնուամեանայնիվ, ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի համարում կիրառել այն: Այս երևույթի հիմնական պատճառներից մեկը այնն է, որ հարցվողների ընկալմամբ հայ իրականությունում ֆորմալ, պետության համար լեգալ գործընթացները որպես այդպիսիք չեն ծառայում այն նպատակին, ինչի համար ստեղծված են: Իսկ եթե դրանք չեն գործառնում այնպես, ինչպես հարկ է կամ ընկալվում են իբրև այդպիսիք, ինչն ավելի կարևոր է, որովհետև իրավիճակի սահմանումն է հանգեցնում  հետագա գործողությունների, անհատները ստիպված են լինում փնտրել իրականության պրոբլեմատիկ հատվածներին ադապտացվելու այլ միջոցներ, օրինակ` դիմել “ծանոթի”: Հետաքրքրական է նաև այն, որ հարցվողների 34%-ը նշել են, որ”ՙծանոթը” այսօր հանդիսանում է սոցիալական հաջողության հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսներից մեկը: Այս կատեգորիան ձայների քանակությամբ զիջում է միայն “կրթություն” տարբերակին, որը կազմել է 45%: Ընդ որում բարձրագույն կրթություն ունեցողները նախ դասում են”ՙկրթություն՚” որպես սոցիալական հաջողության հասնելու ամենաանհրաժեշտ ռեսուրս, ապա “ծանոթի”, իսկ միջին ու միջին մասնագիտական կրթություն ունեցողները` ճիշտ հակառակը:

Ուշագրավ է հենց այն փաստը, որ ,ծանոթիե դերում առաջին հերթին հանդես են գալիս ընտանիքի անդամներն ու ազգականներն: Սա հնարավոր է բացատրել տարբեր մշակույթներին բնորոշ սոցիալիզացիայի դրսևորումների տարբերություններով: Ֆուկույաման առանձնացնում էր սոցիալիզացիայի երեք հիմնական դրսևորում [Фукуяма 2006, 109]: Դրանցից հայ մշակույթին բնորոշ է սոցիալիզացիայի այն դրսևորումը, որը հիմնվում է ընտանիքի և ազգակցության գաղափարի վրա: Այս պարագայում խմբի հիմքում ընկած է ոչ թե իրավական գիտակցությունը այլ բարոյական ու էմոցիոնալ փոխհարաբերությունների համակարգը, ինչի արդյունքում խմբի գործառնությունը կապված չէ իրավական ու պետական մարմիններից: Այս փաստով էլ հավանաբար կարելի է բացատրել վստահության բարձր մակարդակով հենց ընտանիքի ու ազգակիցների միջև` “…վստահում եմ ընտանիքիս ինչպես ինքս ինձ…“[1], և վստահության ցածր մակարդակը պետական կառույցների նկատմամբ: Թերևս, “ծանոթը” իրենից ներկայացնում է funkcia nuda կամ այլ կերպ ասած` զուտ ֆունկցիա: Բայց միայն ֆունկցիան որպես այդպիսին գոյություն ունենալ չի կարող, դրա համար անհրաժեշտ են կրիչներ, որոնք կիրագործեն ֆունկցիան: Այս դեպքում կրիչները սոցիալական բնույթ ունեն: Սոցիալական կրիչի դերում` “ծանոթի” պարագայում, կարող է հանդես գալ ցանկացած անհատ: Ցանկացած անհատ կարող է տրանսֆորմացվել ,ծանոթիե, եթե նա կատարի խնդիրների լուծման/կարգավորման ֆունկցիան: Այդ պատճառով պրոբլեմային իրավիճակի լուծման ժամանակ կոնկրետ “ծանոթի” ընտրությունը հնարավոր թեկնածուներից պայմանավորված է երկու գործոնով` վստահության մակարդակով և “ծանոթի” ֆունկցիոնալ դիրքով սոցիալական տարածությունում:

“Ծանոթի” ինստիտուտի ֆունկցիոնալ նշանակությունը կարելի է տեսնել երկու մակարդակում ` միկրո և մակրո: Հարցվողների ընկալմամբ “ծանոթի” հանդես է գալիս իբրև պրոբլեմային իրավիճակի լուծման լավագույն մեխանիզմ միկրո մակարդակում: Այս երևույթի պատճառները կարող են հանդիսանալ նախ ինստիտուցիոնալ վստահության ցածր մակարդակը[2], ֆորմալ մեխանիզմների թերի գործառնությունը/ հասարակական գիտակցությունում առկա այդպիսի ընկալումը, ընտանիքի/ ազգակցական կապերի դերի գերակայությունը, ներգրավվածության ցածր մակարդակը տարբեր սոցիալական ինստիտուտներում: Այս բոլոր գործոններնը նպաստում են նրան, որ հասարակական ընկալումներն ավելի ռացիոնալ են համարում որևէ խնդիր ունենալու դեպքում դիմել/փնտրել “ծանոթների”, և ոչ թե համապատասխան մարմիններին:

“Ծանոթի” ինստիտուտը ուսումնասիրությունը կարող է հանգեցվել վերջինիս ուսումնասիրությանը որպես կոռուպցիոն երևույթի, քանի որ վերջինս կարող է դիտարկվել որպես ազգակցական կապերի օգտագործում, կաշառք տալ/վերցնելու միջնորդություն, պաշտոնական դիրքի չարաշահում և հովանավորչություն: Բոլոր թվարկված կատեգորիաները համարվում են կոռուպցիայի տեսակներ: Հետևաբար, եթե դրանք դիտարկենք որպես ,ծանոթիե ինստիտուտի դրսևորումներ, ապա կարող ենք ասել, որ այն ևս կոռուպցիա է: Բայց մյուս կողմից սույն երևույթը կարող է դիտարկվել բնական իրավունքի կոնտեքստում: Հարցվողների մեծամասնությունը ընկալում են “ծանոթի” ինստիտուտ հենց որպես բնական իրավունք, որը չի հանդիսանում կոռուպցիոն երևույթ “… Ո՞վ է ասել, որ բարեկամների օգնությունը անօրինական բան է, ինչ օգնություն ուզում է` լինի…“: Այս մեջբերումը արտացոլում է հասարակություն մեջ գոյություն ունեցող լայն տեսակետը, որ փոխօգնության և փոխադարձության սկզբունքն է կարևոր, որը ապահովում է ցանցի, հատկապես ընտանիքի լայն իմաստով բարեկեցությունը: Ուշագրավ է, որ անտրոպոլոգիական տեսանկյունից “ծանոթի” ինստիտուտը չի կարող դիտարկվել որպես կոռուպցիոն երևույթ, այն հանդիսանում է ադապտացիոն մեխանիզմ, որի շնորհիվ հասարակության անդմաները կարողանում են գոյատևել: Այսինքն` “ծանոթի” ինստիտուտը լինելով սահմանկից կոռուպցիոն պրակտիկաներին իր մեջ կրում է կոռուպցիոն մեծ ռիսկեր: Այդ ռիսկերի ակտուալիզացիային նպաստում է ֆորմալ գործընթացների` հատկապես օրենքների, երկրորդական նշանակությունը, քանի որ վերջիններս շատ քիչ են առնչվում ցանցի բարեկեցության ապահովման հետ: Ելնելով սրանից հարցվողների մեծամասնությունը հակված է դիմել ծանոթներին/բարեկամների և ոչ համապատասխան մարմիններին, և հավանաբար այդ է, որ ,ծանոթըե չի ընկալվում որպես կոռուպցիոն երևույթ:

“Ծանոթի” ինստիտուտի գործառնությունը մակրո մակարդակում կարելի է տեսնել իբրև կոմպենսացնող մեխանիզմի գործառնություն: Միկրո մակարդակում հարցվողների կողմից կառուցակցվեց հայ սոցիալական իրականության այնպիսի պատկեր, որտեղ սոցիալական կառուցվածքները, պետական ինստիտուտներն ընկալվում են իբրև չգործառնող: Ու. Թոմասի թեորեմից հայտնի է, որ եթե, իրավիճակը սահմանվում է իբրև իրական, այն դռանում է իրական նաև իր հետևանքներով [Мертон 2006, 606]: Փաստորեն ստացվում է, որ մարդիկ չեն վստահում և համարում են տոտալ ոչ էֆեկտիվ որոշակի պետական ինստիտուտներ, հետևաբար նաև չեն դիմում վերջիններին: Չնայած, որ դրանք նշանակալի ներդրում ունեն սոցիալական կյանքի համակարգման ու կարգավորման մեջ: Այնն է. յուրաքանչյուն սոցիալական ինստիտուտ/կառուցվածք կարգավորում է սոցիալական իրականություն մի կոնկրետ ոլորտ: Թերևս, եթե հասարակության անդամները սահմանում են այն իբրև ոչ ֆունկցիոնալ, դադարում են դրանից “օգտվել”, այն իսկապես ինչ-որ չափով դառնում է ոչ ֆունկցիոնալ: Իսկ այդ դեպքում հասարակական հարաբերությունների այդ ոլորտը, որը կարգավորում էր վերջինս, մնում է բարձիթողի: Եթե նման ոչ ֆունկցիոնալ կառուցվածքները շատանան հասարակությունը կհայտնվի Դյուրկհեյմի կողմից սահմանված անոմիայի վիճակում: Հետևաբար, հասարակությունում անհրաժեշտաբար պետք է առաջանան այլընտրանքային մեխանիզմներ, որոնք կկոմպենսացնեն վերոհիշյալ մեխանիզմների թերի գործառնությունը: Նման կոմպենսացնող ֆունկցիա մակրո մակարդակում կատարում է “ծանոթի” ինստիտուտը: Այս պարագայում առաջանում է հասարակություն համար լեգիտիմ, բայց ոչ լեգալ պետական ինստիտուտների համար մեխանիզմ, որը կոմպենսացնում է նշված լեգալ մեխանիզմների ոչ բավարար գործառնությունը: Ինչ վերաբերվում է Մերտոնի տերմինաբանությամբ նորմալ գործառնող մեխանիզմներին, ապա այստեղ կոմպենսացնող մեխանիզմների կարիք չկա, հետևաբար չկա նաև “ծանոթի” ինստիտուտի գործառնման անհրաժեշտությունը: Ըստ այդմ “ծանոթի” ինստիտուտը սոցիալական հարաբերությունների տեսակ է, որն ապահովում է հասարակության գործառնումը նաև մակրո մակարդակում: Ու թերևս դրա գործառնման այլընտրանքը ոչ թե դրա վերացումն է, այլ հասարակության փլուզումը, որովհետև հայ սոցիումի տարբեր մակարդակներում տեղի ունեցող մեծ թվով օպերացիաներում ներգրավված է ,ծանոթիե ինստիտուտը և դրա վերացման հետևանքով բոլոր նման գործընթացները ուղղակի կանգ կառնեն:

Այդպիսով` “ծանոթի” ինստիտուտը ինչպես նաև բազմաթիվ այլ սոցիալական ֆենոմեններն ունեն իրենց գործառնման և’ դրական, և’ բացասական հետևանքներ. “ծանոթի” ինստիտուտը կոչված է լրացնելու այն բացերը, որոնք առաջանում են լեգալ մեխանիզմների գործառնության մեջ: Եվ, եթե պետական կառուցվածքի տեսանկյունից “ծանոթի” ինստիտուտը կոռուպցիոն պրակտիկաներից մեկն է և, անշուշտ, բացասական է, ապա ավելի բարձր մակարդակում` սոցիումի մակարդակում, որոշակի մեխանիզմ է, որը պահպանում է հասարակությունը անոմիկ իրավիճակում հայտնվելուց: Հետաբար, եթե ենթադրենք, որ մի ,գեղեցիկե առավոտ “ծանոթի” ինստիտուտն իսպառ կվերանա, սոցիալական կյանքում, կառաջանան մեծ դժվարություններ, մյուս կողմից, եթե լեգիտիմ մեխանիզմները բավարար գործառնություն ապահովեն, և փոխվեն դրանց նկատմամբ հասարակական ընկալումները, “ծանոթի” ինստիտուտի անհրաժեշտությունը ինքնաբերաբար կվերանա:

Որպես ամփոփում` խորին հարցազրույցների մասնակիցներից 10-ը դժվարացան պատասխանել այն հարցին, թե ինչ կլինի, եթե ,ծանոթե երևույթը այս պահին վերանա հայ իրականությունից: Մնացածները` 21 մասնակիցը, ասացին, որ “…ծանոթ երևույթի վերացումը կհանգեցնի մեր կյանքի պարալիչի…“: Այս մեջբերումը լավագույնս արտացոլում է հարցվողների կարծիքը այս հարցի շուրջը: Պատճառաբանություններն, որոնք ուղղված էին արդարացնելու “ծանոթի” ինստիտուտի գոյության անհրաժեշտությունը, հիմնվում էին այն փաստի վրա, որ ծանոթը միակ հանրամատչելի ռեսուրսն է, որը հանդիսանում է կոնկրետ պահին կոնկրետ խնդրի լուծման միջոց: Հարցվողների մեծամասնությունը համոզված է, որ այսօր Հայաստանում չի գործում գրեթե ոչ մի կառույց: Այն հարցին, թե ինչու չեն դիմում համապատասխան մարմիններին խնդիրներ ունենալու դեպքում, հարցվողների զգալի մասը պատասխանեց, որ օրենքը կողմնակալ է և հետապնդում է իր շահը, իրենց խնդիրները լուծում չեն ստանում, ինչից ելնելով նրանք հարկադրված սկսում են փնտրել ծանոթների` անձանց, ով կօգնի իրենց: Մինչդեռ, եթե կառույցները լինեն վստահելի, այսինքն` լիարժեք իրականացնեն իրենց ֆունկցիաները, ապա հարցվողներից ոչ մեկը չի դիմի իր բարեկամ/ծանոթին: Փաստորեն, առաջացած իրավիճակը հետևյալն է` մի կողմից հասարակական ընկալումն այնպիսին է, որ օրենքները և համապատասխանաբար վերջիններս իրականացնող ինստիտուտներն ու կառուցվածքները չեն կարող օգնել իրենց տարբեր պատճառներով, մյուս կողմից` այլևս չկա բարեկամ/ծանոթ երևույթը, որը գրեթե միշտ լուծման մեխանիզմ է հանդիսանում: Այդ դեպքում հարց է առաջանում. ինչպիսի՞ միջոցներով այսուհետև պետք է լուծվեն/կարգավորվեն հասարակական հարաբերություններում առաջացող խնդիրները, և ո՞վ պետք է դրանք լուծի կամ կարգավորի:

Այդ հարցը մատնանշում ժամանակակից հայ հասարակության պրոբլեմային դաշտերից մեկը և միառժամանակ հանդիսանում է ուղեցույց առկա պրոբլեմի հնարավոր լուծումները գտնելու համար:

Օգտագործված գրականության ցանկ

  1. Мертон Р. ,Социальная теория и социальная структураե, М; Хранитель, 2006
  2. Тернер Дж. ,Структура социологической теотииե, М; Прогресс, 1985
  3. Фукуяма Ф. ,Доверие: социальные благодетели и пути к процветаниюե, М; Хранитель, 2006
  4. Шахназарян Г. ,Социальный капитал: проблемы интерпретации в социологической теорииե //Սոցիոլոգիայի Ֆակուլտետի տարեգիրք 2006-2007//, գլխ. խմբագիր Լ. Հ. Հարությունյան Եր., ԵՊՀ, 2007 40-51 էջ
  5. Шахназарян Н. ,Сделай мне уважение…: неформальные сети поддержки и теневая экономика в кавказских сообществахե. 2007 www.levonabramyan.am/nshahnazarian1.html по 28.12.2008

 

[1] Այսուհետև նման ֆորմատով նշվելու են մեջբերումները  մպիրիկ նյութից:

[2] Նշված գործոնները դուրս են բերվել Երևանում անցկացված հետազոտության արդյունքում: Բոլոր տվյալներն այստեղ և այսուհետև կարող են հարկ եղած դեպքում ներկայացվել:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

6 thoughts on ““Ծանոթի” ինստիտուտը որպես սոցիալական կապիտալի դրսևորման ձև հայ հասարակությունու

  1. Հարցս հետևյալն է.
    Եթե մի օր Հայաստանում ամեն ինչ լինի օրինական, և օրենքը գործի ի նպաստ հասարակական շահերի և իր ամբողջ ուժով, և հետևաբար ծանոթի ինստիտուտի հասարակական ֆունկցիան այլևս անհրաժեշտ չի լինի, արդյոք այդ ժամանակ կդադարի գործել ծանոթի ինստիտուտը որպես այդպիսին, թե այն դիսֆունկցիոնալ ազդեցություն կունենա հասարակական կյանքի օրինականացման կայացման գործընթացի համար?

  2. Հարգելի սոցիոֆրենդ,
    Ըստ աշխատանքում առաջ քաշված հիպոթեզի “ծանոթի” ինստիտուտը կատարում է կոմպենսատոր ֆունկցիա: Դրա անհրաժեշտությունը կվերանա այն ժամանակ, երբ այն մեխանիզմները, որոնց այն կոմպենսացնում է, սկսեն լիարժեք գործառնել: Ըստ այդմ ձեր հարցի պատասխանն է. “Ծանոթի” ինստիտուտը կվերանա այն դեպքում երբ այլևս ֆունկցիոնալ նշանակություն չի ունենա:
    Թերևս սա հիպոթեզ է, որը կարիք ունի ստուգվելու:

  3. Բայց արդյոք «ծանոթի» ինստիտուտը, կոմպենսացնելով այլ ինստիտուտների դերը, արդեն հայ հասարակությունում լիարժեք չի դարձել ինստիտուտ? Այդ պարագայում այն արդեն կսկի խոչնդոտել այն ինստիտուտների գործառնությունը, որոնց փոխարեն գործառնում է..?

  4. Եթե կոմպենսացնում է ու նորմալ գործառնում է, ապա դարձել է:
    Ինչ վերաբերում է խոչընդոտելուն, ես կարող եմ իմ դիտարկումներով կիսվել, որոնք դաշտային տվյալների վրա հիմնված չեն, ապա այն չի սկսի խոչընդոտել, այն փաստացի խոչընդոտում է: Ծանոթի ինստիտուտը գնալով դառնում էլ ավելի տարածված և ավելի կիրառական քան այն ինստիտուտները, որոնց կոմպենսացնում է, քանի որ դրանք դառնում են դիսֆունկցիոնալ…

  5. Այդ դեպքում կիսվեք, խնդրեմ, Ձեր այլ դիտարկումներով ևս` ինչը կարող է փոխել այսօրվա` Ձեր նկարագրած իրականությունը? Որպեսզի յուրաքանչյուր ինստիտուտ հենց իր գործառույթն իրականացնի:

  6. “Ինչը կարող է փոխել ներկա իրավիճակը” հարցին այսօր ես պատասխանել չեմ կարող, որովհետև չկան համապատասխան հետազոտութույուններ ու ուսումնասիրություններ, որոնք թույլ կտանք որոշակի կանխատեսումներ անել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *