Ի՞նչ է էթնոսը կամ էթնիկ խումբը

Մշակումը` Էդուարդ Լևանյանի

Էթնոսը կամ էթնիկական խումբը մարդկային այնպիսի հանրույթ է, որն ունի հետ¨յալ հիմնական առանձնահատկությունները.

1.      ընդհանուր կենսաբանական ծագում, խմբի բոլոր անդամների պատկերացումներն այն մասին, որ իրենք սերված են ընդհանուր նախնիներից,

2.      ընդհանուր պատմություն,

3.      ընդհանուր տարածք, որտեղ ընթացել է տվյալ ազգի ձ¨ավորումը ¨ որտեղ այժմ ընթանում է նրա կենսագործունեության գործընթացը,

4.      ընդհանուր պետականություն (առասպելականացված),

5.      ընդհանուր մշակութային ավանդույթներ ¨ նույնականության զգացում:

Էթնիկական խմբերի ընդհանուր գծերի մեջ են մտնում մշակույթի ¨ մշակութային ավանդույթների առանձնահատկությունները: Դրանցից են` լեզուն, կրոնը ¨ այլն:

«Էթնիկական խումբ» հասկացությունը շատ ավելի լայն է, քան «ազգ» հասկացությունը: Էթնիկական խմբեր են ցեղերը, ժողովուրդներն ու ազգերը: Ազգերը էթնիկական խմբերի առավել խոշոր ու զարգացած տեսակներն են: Յուրաքանչյուր ազգ պատմական երկարատ¨ զարգացման արդյունք է, ընդ որում, ամեն մի էթնիկական խումբ չէ, որ հասնում է ազգի մակարդակի:

Յուրաքանչյուր ազգ անցնում է իր ծննդյան ու զարգացման, էթնոգենեզի, երկարատ¨ պատմական ժամանակաշրջան, ապա այդ պատմության մեջ անհրաժեշտ է դիտել հետ¨յալ հանգրվանային շղթան. ընտանիք-տոհմ-ցեղ-ազգ-ժողովուրդ-պետություն:

Ազգերն ունեն էթնոսների բոլոր հիմնական գծերը ¨ այն էլ` զարգացած վիճակում: Դրանք են [Նալչաջյան Ա 2001].

1. Ինքնանվանում
2. Էթնիկական ինքնագիտակցություն. («մենք»-ի ¨ «նրանք»-ի հստակ տարբերակում)
3. Ընդհանուր բնակության վայր
4. Մարդաբանական (ռասայական) ընդհանուր գծեր
5. Մշակույթի ընդհանրությունը
6. Ընդհանուր ծագման մասին պատկերացում
7. Ընդհանուր հոգեկան գծերի առկայություն

«Էթնիկական խումբ» հասկացությունը պետք է տարբերել «էթնիկական նույնացում» հասկացությունից: Էթնիկական նույնացումը հիմնված է էթնոսի այնպիսի առանձնահատկությունների կամ այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են` լեզուն, կրոնը, ընդհանուր ծագումը ¨ ընդհանուր ազգային պետականությունը, ընդհանուր արժեքային կողմնորոշումները, կենսաոճը, առանձնահատուկ սոցիալական հիմնարկները, տարծքային սահմանազատվածությունը ¨ այլն: Էթնոսի անդամները այդ առանձնահատկությունները ընկալում են անձի էթնիկական նույնացմամբ, հետ¨յալ դրս¨որումներով. «մենք»-ի զգացում, որոշակի մարդկային տիպի պատկանելու պատկերացում, խմբի հետ համերաշխություն, խմբի մշակույթի ընդունում ¨ խմբային գործունեության մասնակցում, խմբային (էթնիկական) տիպը պահպանելու ձգտում, խմբի մյուս անդամների հետ միասին ընդհանուր ծագման գիտակցում, խմբային սիմվորլների ընդունում, խմբի մյուս անդամներին տրվող գնահատականի ¨ սեփական ինքնագնահատականի որոշ էական ընդհանրություններ:

Էթնոհոգեբանական ուսումնասիրությունները պարզել են, որ «մենք»-ի զգացման դրս¨որման ժամանակ անձն ինքն իրեն մտցնում է որոշակի էթնիկական կատեգորիայի մեջ, այլ կերպ ասած նույնացնում է որ¨է էթնոսի հետ, ապա նա¨ եզրակացնում է, որ օժտված է այն հատկություններով, որոնց հիման վրա բնորոշվում է այդ կատեգորիան: Աննկատելիորեն ինքնավերագրումներ են կատարվում:

Վերագրման մեխանիզմը ակտիվ դեր է խաղում նա¨ այն դեպքում, երբ մենք ուրիշների ենք էթնիկական կատեգորիզացիայի ենթարկում. գիտակցորեն թե ենթագիտակցորեն մենք, այդ կատեգորիայի ազդեցության տակ առաջ եկած դիրքորոշման շնորհիվ, նրանց սկսում ենք զանազան հատկություններ վերագրել, որոնք մենք բնորոշ ենք համարում էթնիկական այդ խմբի անդամների համար: Սակայն նույնացման ¨ ինքնանույանցման գործընթացները շատ հաճախ չեն համընկնում: Օրինակ, եթե օտարները Ա անձին բնութագրում են որպես «հայ», ապա ինքը` այդ անձը, իրեն կարող է այդպիսի էթնիկական ինքնաբորոշում չտալ (Ֆ. Կիրկորովի օրինակը): Կամ, օրինակ, եթե անձը խառնածին է (հայի ¨ վրացու սերտ բարեկամության արդյունք), ապա նա կարող է կամ էթնիկական հատուկ ինքնաիդենտիֆիկացիա չունենալ, կամ էլ կարող է հիմնականում ինքն իրեն նույնացնել մյուս էթնիկական խմբի (վրացու) հետ:

Անձի էթնիկական ակտուալ ես-պատկերի ¨ ուրիշների կողմից իրեն վերագրվող էթնիկական նույնականության այսպիսի տարբերությունը կարող է հանգեցնել կոնֆլիկտների, քանի որ նույն անձին ինքը ¨ ուրիշները ստատուս-դերային տարբեր սպասումներ են ներկայացնում:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *